Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ազգային արժեքների գիտակցումով ապրող սփյուռքահայ մեր որոշ հայրենակիցների համար լեզվի հարցը միշտ առաջնային է եղել, որքան էլ դրա պահպանման դժվարություններին օտար միջավայրում, այնուամենայնիվ, մտավորական մի հատված միշտ հետամուտ է եղել դրանՙ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն տեղիՙ համայնքային, նաեւՙ հայաստանյան լեզվական իրականությունը: Պերճ Թերզյանի «Հայոց լեզուն ՀՀ-ի մէջ վտարանդի՞» հոդվածի վերնագիրը բանաստեղծական վերհիշեցումի է տանումՙ «…Ու հնչում է որպես աղոթք / Արքայական քո լեզուն» : Հայրենիքը, լեզուն, կամ մեկ այլ բան սիրելի են միայն հեռվի՞ց, եւ կորցնելուց հետո՞ է դրանց արժեքը գիտակցվում: Գուցե.- սակայն ոչ այն անձանց վերաբերմունքում ու գործելակերպում, ում համար այս արժեքները գոյության հիմք ու կենսաձեւ են: Պերճ Թերզյանը մեր այն մտավորականներից է, որն իր գործունեության սլաքը մշտապես ազգային կենսական հարցերի մտահոգությանն է ուղղումՙ մամուլ, հրատարակչական, կրթական գործ, բարեգործական ծրագրեր եւ այլ: Երկար տարիներ լինելով ՀԲԸՄիության Եգիպտոսի գլխավոր պատասխանատունՙ նա իր հնարավորություններն ու կարողությունները օգտագործում է ի նպաստ համայնքային կյանքի բարօրության, եւ իր տպագիր հրապարակումները նմանապես ազգային հարցերի մտահոգությամբ են:

Մեր այս անդրադարձի առիթը Կահիրեում լույս տեսած «Սրտցավ կոչ հայոց լեզուին համար» 40 էջանոց գրքույկն է, որի «Լուսաբանութիւն» բաժնի տեղեկություններն ու եզրահանգումները սկզբից եւեթ պատկերացում են տալիս հաջորդող նյութի մասին, որ էՙ Պ. Թերզյանի «Հայոց լեզուն ՀՀ-ի մէջ վտարանդի՞» հոդվածը եւ Լեզվի պետական տեսչության ղեկավարիՙ Սերգո Երիցյանի երկու պատասխաններն ու հեղինակի արձագանքը, վերջում զետեղված «Մեր լեզուն մեր հայրենիքն է» գիտաժողովի հայտարարության տեքստը:

Արտահայտելով արեւմտահայերենի ներկա վիճակի եւ դրա պատճառների մասին իր զգայական, միաժամանակ սթափ վերաբերմունքըՙ հեղինակի մտահոգությունն ուղղված է արեւելահայերենին եւ նրա անաղարտության պահպանությանը, որ թեեւ գտնվելով պետական հովանավորության ներքո, տարիներ շարունակ ենթարկվում է տարաբնույթ աղավաղումներիՙ ոչ միայն անհատական, հասարակական խմբերի ու շերտերի (որը չնայած չի արդարացվում, այնուամենայնիվ, որոշակի վերապահումների է ենթակա), այլեւ մամուլի, հեռուստատեսության, պետական-պաշտոնական կառույցների կողմից, ինչը հայերենին նախանձախնդիր լեզվաբաններ, մտավորականներ, լրագրողներ բազմիցս քննադատել են: Իր հոդվածում Պ. Թերզյանը հատուկ շեշտադրում է լեզվական մեր այսօրվա իրականության մեջ օտար բառերի մեծաքանակ գործածությունը, ի մասնավորիՙ պաշտոնական շրջանակներին ուղղված եւ պետական կառույցների անվանումներին վերաբերող: Հոդվածը ժամանակին տպագրվել է սփյուռքահայ մամուլում («Ապագայ» (Մոնրեալ), «Նոր օր» (Լոս Անջելես), «Զարթօնք» (Բեյրութ), «Մարմարա» (Պոլիս), «Արեւ» (Կահիրե), «Նոր Յառաջ» (Փարիզ), «Ազատ օր» (Աթենք) ), նաեւՙ «Ազգ» թերթում:

ՀՀ մի քանի նախարարությունների անվանման եւ մասնավորապես ավելի պաշտոնական գործառույթներում կիրառվող մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հեղինակի առաջարկը հետեւյալն է.

Աշխատանքի եւ սոցիալական (Ընկերային) նախարարություն, Էկոնոմիկայի – Տնտեսության , Էներգետիկայի (Ուժանյութի) եւ բնական պաշարների, Սպորտի (Մարզական) եւ երիտասարդության հարցերի, Տրանսպորտի – Փոխադրության, Կապի եւ ֆինանսների (Ելեւմտական) :

Առանձին բառերՙ չեմպիոն- ախոյան , ֆինանսիստ- ելեւմտագետ , դրամավար , բանկիր- սեղանավոր , բանկ- դրամատուն , աուդիտորական- հաշվետեսական :

Լեզվի տեսչության պետի պատասխան նամակում հիմնականում անդրադարձ է արված լեզվինՙ որպես բարդ ու հարափոփոխ համակարգի, ժամանակի հոլովույթումՙ սկսած հնդեվրոպական նախալեզվից դրա տարբեր զարգացումներին, լեզվական նորամուծություններին, նոր իրողություններով պայմանավորված բառապաշարի հարստացման տարբեր միջոցներին (բառաբարդումներ, նոր բառակերտումներ, փոխառություններ), իսկ ավելի առարկայականՙ օրինակ է բերվում ներկայում բազմաթիվ բառերի ու հասկացությունների հայերենացման, ինչպեսՙ լեզվի ներքին միջոցներով, այնպես էլ ՙ արեւմտահայերենից մուտք գործած: Ըստ էության, խնդրո առարկա հարցը մնում է առկախ, այն պայմանավորելով լայն գործառույթներով օժտված Տերմինաշինության խորհրդի ստեղծմամբ, որն իրավասու կլինի այս եւ հարանման հարցերին ըստ անհրաժեշտության ընթացք տալու եւ օրենսդրորեն ամրագրելու:

Պերճ Թերզյանը, բնույթով իր յուրաքանչյուր առաջարկին ու գործին նախանձախնդիր, նշելով, որ չնայած այս առաջարկը նախկինում էլ եղել է, նաեւ իրազեկ առկա, սակայն չգործող Տերմինաբանական հանձնաժողովին, պատասխանի անհրաժեշտությունը հիմնավորում է ելնելով այն հանգամանքից, որ առաջարկված բառերը չեն վերաբերում Տերմինաշինության խորհրդի գործառույթի մեջ մտնող նոր երեւույթների ու ըմբռնումների հայերեն համարժեքը գտնելուն, այլՙ մեր լեզվում արդեն գոյություն ունեցող գեղեցիկ բառերին, «որոնք երկար տասնամեակներէ ի վեր գործածուած են, բայց այսօր ականատես կըլլանք անոնցՙ լեզուէն դուրս բռնագաղթին եւ զանոնք օտար բառերով փոխարինելու ցաւալի երեւույթին»: Վերջում մեկ անգամ եւս անդրադառնալով «Մեր լեզուն մեր հայրենիքն է» գիտաժողովի «Ցեղասպանությամբ լեզվասպանություն» հայտարարությանը եւ մեջբերելով աշխարհասփյուռ հայ երիտասարդությանն ուղղված այն արտահայտությունը, թե ՙ «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ձեր կարեւորագոյն եւ ազգանպաստ գործը համարէք հայերէն սովորելը, հայերէն իմանալը: …Իմացէ՛ք, խօսէ՛ք եւ մաքրամաքո՛ւր պահէք մեր աստուածային մայրենին», նա ավելացնում է. «Սփիւռքին ուղղուած այս գեղեցիկ պատգամներով ինչպէ՞ս կարելի է համոզել սփիւռքահայ պատանիներն ու պարմանուհիները, եթէ անոնք հայրենի այս պատգամները տարածողներուն մատնացոյց ընեն հայրենիքի մէջ պաշտօնական եւ անպաշտօն մակարդակներու վրայ գործածուող օտար բառերու յորձանուտին մէջ խեղդուող աղաւաղուած հայերէնը»:

Բարձր գնահատելով հեղինակի նախանձախնդրությունը, նրան բնութագրելով մայրենի լեզվի ճակատագրով մտահոգված ու հետաքրքրված, տառապող մարդ-անհատականությունՙ Սերգո Երիցյանը իր երկրորդ պատասխանում գործնականորեն նոր ոչինչ չի ավելացնում. «Տերմինների փոփոխություններ ի զորու է անել միայն տերմինաբանական խորհուրդը, որն օրենսդրական անկատարության պատճառով, ցավոք, չի կարող իր գործունեությունը ծավալել եւ դրանով իսկ առաջացող խնդիրներին լուծում տալ»:

Եվ չնայած, հեղինակի ներկայացմամբՙ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների արագ արձագանքին ու դրական վերաբերմունքին, իրականությունը առայժմ մնում է անփոփոխՙ շարունակելով մտահոգության մեջ պահել հայերենի ճակատագրով հետաքրքրված մտավորականներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԵՍՆԱՄՅԱ ԵՐԹԸ

Հաջորդ գրառումը

ԳՆԱԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ՍԵՂՄԵԼ ՁԵՌՔԸ ԵՎ ԹՈՒՅԼ ԺՊՏԱԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՆԱԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ՍԵՂՄԵԼ ՁԵՌՔԸ ԵՎ ԹՈՒՅԼ ԺՊՏԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական