Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպիսի՞ն այն կլինի տարվա վերջին

Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում: Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում էլ նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Այդուհանդերձ, բավականին բարդ եւ դժվար տնտեսական տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացում արձանագրվեց: Դրանում մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, կարեւոր նշանակություն ունեցան նպաստավոր եղանակային պայմանները: Սակայն չի կարելի անտեսել նաեւ պետական աջակցության ծրագրերը` գյուղավարկերի, վառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորումից մինչեւ ոռոգման ջրի ապահովում եւ հակակարկտային համակարգի էական համալրում մասնավորապես Արարատյան դաշտում:

Հարկ է նաեւ նշել, որ գյուղատնտեսության ոլորտում աճը սահման չէ եւ այն զարգացման բավականին լուրջ ներուժ ունի: Փորձագետների կարծիքի համաձայն, միայն մրգի եւ բանջարեղենի բերքն առնվազն կրկնակի ավելացնելու ռեսուրսներ կան, որոնք արդյունավետ գործարկման համար ջանքեր դեռ պետք է ներդրվեն եւ հնարավորությունները օգտագործելու ուղիներ փնտրվեն:

Աճի ցուցանիշով երկրորդը եղել է տնտեսության իրական հատվածի մյուս ճյուղը` արդյունաբերությունը` 4,1 տոկոսով: Շինարարությունում աճը չնչին է եղելՙ 0,4 տոկոս, բայց սպասվող ներդրումային ծրագրերը` («Հին Երեւան» եւ «Ֆիրդուսի» թաղամաս) կասկած չեն թողնում, որ տարեվերջին, մի քանի տարի շարունակ անկում ապրող այս ճյուղում դրական զարգացումները կխորանան:

Այսպես, թե այնպես, արձանագրվող տնտեսական ցուցանիշներին զուգահեռ փոխվում են նաեւ տարեկան տնտեսական աճի կանխատեսումները: ՀՀ կենտրոնական բանկի օրերս հրապարակված «Գնաճի հաշվետվություն»-ում 2015 -ին կանխատեսվող տնտեսական աճը նշվում է արդեն 2,8-3,6 տոկոսի միջակայքում ` նախկինում արված 0,8-2 տոկոս աճի կանխատեսման փոխարեն: Այս կանխատեսումը հիմնականում պայմանավորվել է մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությամբ, առաջին կիսամյակում ԿԲ կողմից դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ վերեւում մեր նշած գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումներով:

Ընդ որում, 2016 թվականի համար էլ կանխատեսվում է աճ 3,5-4,5 տոկոսի շրջանակում , ինչն էլ պայմանավորվում է արտահանման եւ ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման եւ կառուցվածքային բարեփոխումների ազդեցությամբ:

Ըստ տնտեսության ճյուղերի ԿԲ կանխատեսումների, արդյունաբերությունում տարեկան աճի տեմպն 2015-ին կգտնվի 4-4,5 տոկոսի շրջանակներում` կախված հիմնականում սննդի վերամշակման աճի տեմպով, որն էլ իր հերթին պայմանավորված է գյուղատնտեսության դրական զարգացումներով: Գյուղատնտեսությունում էլ ակնկալվող տարեկան աճը կլինի 10,5-11,5 տոկոսի շրջանակում:

Շինարարությունում կանխատեսվող աճը 1,5-2,5 տոկոս է` նկատի ունենալով ինչպես պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային` ճանապարհներ, ջրագծեր եւ այլն, շինարարությունը, այնպես էլ մեր նշած մասնավոր ներդրումային ծրագրերը: Ինչ վերաբերում է գնաճին, ապա ակնկալվում է, որ այս տարեվերջին այն կլինի 4% + – 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի ստորին հատվածում` այսինքն 4 տոկոսի միջակայքում: Այսինքն, խոսքը ցածր գնաճային միջավայրի կանխատեսման մասին է:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ամսական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ներկայացնելով, հավանական էինք համարել տարեկան 2-3 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշը : Նկատի ունենալով, որ հատկապես արտերկրից հնարավոր ռիսկերը պահպանվում են, հակառակ այս պահին արձանագրված տնտեսական ավելի բարձր ակտիվության եւ տարեսկզբին տնտեսական անկում կանխատեսող հոռետեսների բազմության, շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ տարեկան տնտեսական աճի ցուցանիշը տարեվերջին կլինի մեր նշած սահմաններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԾԵԾՈՂՆ ՈՒ ԾԵԾՎԱԾԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԾԵԾՈՂՆ ՈՒ ԾԵԾՎԱԾԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական