Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՐՁՅԱԼ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բարեկամներիցս մեկը սովորություն ունի արտագաղթի մասին խոսք բացվելիս մեղքը գցել մեր… Հայկ նահապետի վրա, որ Միջագետքի տաք ու բարեբեր հովիտները թողածՙ ըստ իրեն «արտագաղթեց» Հայաստան: Հայերիս հեշտությամբ տեղաշարժվելու, բնակության վայր ու երկիր փոխելու փորձառության ու փորձանքի սկզբնավորողը, հիմնադիրը, ըստ բարեկամիս, մեր առասպելական Հայկ նահապետն է:

Կատակն ու համեմատության սխալ եզրեր փնտրելը մեկդիՙ մեր ժողովուրդը իսկապես գաղթելու վարժ եւ ընդունակ ժողովուրդ է: Վկա՛ մեր պատմությունը, որը լեցուն է գյուղերից, ավաններից, անգամ ամբողջ քաղաքներից ու շրջաններից այլուր գաղթելու դրվագներով, ընդհուպ երկրի սահմաններից դուրս: Շքեղաշուք Անի քաղաքի օրինակը պերճախոս է շատ, չխոսելով դեռ գաղթականության որպես արդյունք մեր ստեղծած Կիլիկիայի թագավորության մասին, ինչը այլապես անօրինակ է համաշխարհային պատմության մեջ:

Անշուշտ, եղել են նաեւ ստիպողական, պարտադիր, բռնադատյալ գաղթերՙ նվաճողների ստիպումով, հրով ու սրով: Սակայն այդ մասին չեմ ցանկանում խոսել այստեղ:

Ինձ թվում է, որ «որտեղ հացՙ այնտեղ կաց» արտահայտությունը շատ հին ծագում ունի հայերիս մեջ որպես շատերի կողմից ընդունելի եւ ընտանի մտածելակերպ ու կենսակերպ: Իր բնատուր ընդունակություններին, արհեստների, արվեստների, նոր շրջապատին հարմարվելու կարողություններին ապավինելով, նաեւ «բախտ որոնելու» ճակատագրապաշտությանը, հայը շատ հեշտությամբ է հեռացել իր երկրից: Որեւէ առիթՙ սոցիալական, տնտեսական կամ այլ բնույթիՙ մղել է մեզ լքելու մեր հողը, տունը, երկիրը: Առավել եւսՙ արտաքին վտանգի, արշավանքների եւ կյանքի սպառնալիքի պարագայում, հայը, փոխանակ առավել կառչելու իր հող ու ջրին, տուն ու տեղին, սեփական եւ համայնքային ունեցվածքին, մտածել է փախչելու, հեռանալու մասին: Մինչդեռ եթե այդ բոլորին կառչածությունը մեր մեջ լիներ առհավական բնազդ ու կամք, նույնիսկ թուրքին չէր հաջողվի արմատախիլ անել մեզ մեր երկրից ու տարածքներից, քանզի համապատասխան պաշտպանական միջոցները ձեռք առած կլինեինք ի սկզբանե:

Անշուշտ եւ բարեբախտաբար մեր մեջ եղել են բացառիկ դրվագներ նաեւ, որոնցից ամենաթարմը եւ հիանալին Արցախի ինքնապաշտպանությունն ու ազատագրումն է: Սակայն ո՞վ է հաշվել, որ նույն Արցախից վերջին 200 տարվա ընթացքում քանի՜ հարյուր հազարավոր ազգակիցներ են հեռացել ռուսաստաններ եւ այլուր:

Բարեբախտաբար եղել է նաեւ հակառակ շարժումՙ ներգաղթ, հայրենադարձություն, որոնցից ոմանք կազմակերպված պետության կողմից, ինչպես նախորդ դարի 30-ական, 40-ական եւ 65-ական թթ.ին: Սակայն որքա՞նն է մնացել նրանցից , ավելի ճիշտՙ որքա՞նն է նրանցից կրկին հեռացել առաջին իսկ առիթով, երբ թեկուզ ինչ-որ չափով բացվել է «երկաթյա վարագույրը»…

Հիմա, երբ ունենք անկախ եւ ինքնիշխան պետություն, մեր սեփական դժվարություններն ու դժբախտությունները հաղթահարելու, սոցիալական ու տնտեսական հարցերը լուծելու հնարավորություն, մեր հավաքական անվտանգությունը ապահովելու կարողականություն, արտագաղթելը ըստ ինձ փախուստ է պարզապես, մեղքը ամբողջովին գցելով իշխանությունների վրա, փոխանակ, ի հարկին, փոխելու այդ իշխանություններին եւ փոխարինելու ավելի լավով:

Ես ոչ ոքի դատապարտելու ոչ իրավունք եւ ոչ էլ ցանկություն չունեմ: Այլ ակնկալում եմ, որ ի վերջո գիտակցենք, որ Հայկ նահապետը, համենայնդեպս, ընտրել է ա՛յս հողը, ու մենք պիտի պաշտպանենք ու զարգացնենք այն ամեն գնով: Ամե՛ն գնով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՎԵԴԻԱՆ ԿԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԵՎԱՀՈՂ

Հաջորդ գրառումը

ԴԵՐՍԻՄԸ ՔՐԴԵՐԸ ԻՆՔՆԱՎԱՐ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՐՍԻՄԸ ՔՐԴԵՐԸ ԻՆՔՆԱՎԱՐ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական