Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌՉԱԾՆԵՐԸ

31/07/2015
- 31 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ` քաղաքական եւ քաղաքական իրենց տիրապետած լծակների ու ունեցած ռեսուրսների, գործունեության առումով: Մեկը, ինչպես գիտենք, բացարձակ իշխանություն ունի Սյունիքում, ինչպես նաեւ ասում են` վայելում է «սյունեցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը», իսկ մյուսը բացարձակ իշխանություն ունի ողջ Հայաստանում եւ ասում են, «վայելում է հայաստանցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը»: Երկուսն էլ Հանրապետական են, երկուսն էլ կռված, երկուսի տեղաշարժվելուց էլ ճանապարհներ են փակվում, երկուսի ավտոշարասյուների հետեւից էլ բացականչում են` «վաախ», սիրով եւ հարգանքով, անշո՛ւշտ:

Բայց` ամենակարեւորը, Սուրիկ Խաչատրյանի մասով հաստատ գիտենք, Սերժ Սարգսյանի մասով` ասում են, որ նրանք երկուսն էլ կառչած են իշխանությանը: Այսինքն ոչ մի գնով պատրաստ չեն այն բաց թողնել եւ ամեն գնով ցանկանում են պահպանել:

Եւ այս համատեքստում առաջարկվում է բոլորովին նոր մի սահմանադրություն, որով, ինչպես գիտենք, նախատեսվում է խորհրդարանական կառավարման մոդել, որտեղ նախագահը ըստ էության իշխանական լծակներ չի ունենում: Ընդ որում, Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունման պարագայում ինքը չի հավակնելու ոչ նախագահի (սա չի էլ կարող), ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին, այսինքն նա անձամբ վայր է դնում իշխանությունը (որից հիշեցնենք` կառչած է) եւ հեռանում է պետական կառավարումից: Մինչդեռ նոր սահմանադրության ընդդիմախոսները միաբերան պնդում են, որ սա իրականում բլեֆ է, քանի որ նոր սահմանադրության ընդունումից հետո «Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկիրը` լինելով պարզապես Հանրապետական կուսակցության նախագահ»: Այսինքն, ընդդիմության կարծիքով խորհրդարանական ընտրություններում իհարկե հաղթելու է ՀՀԿ-ն եւ այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, համաձայն Սահմանադրության, Մելիք-Ադամյան փողոցից ղեկավարելու է երկիրը` այս կամ այն պաշտոնները անձամբ բաշխելով: Սա գուցե եւ տրամաբանական է, բայց գոնե Հայաստանում հնարավոր չէ: Բանն այն է, որ եթե մեր երկրում բոլոր գործող պաշտոնյաները կատարեին այն, ինչը իրենցից պահանջում են իրենց այդ պաշտոններում նշանակողները, ապա օրինակ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չէր գա, իսկ Սերժ Սարգսյանը իրեն այդքան եւ սկզբունքային առումով չէր հեռացնի Ռոբերտ Քոչարյանից: Այսինքն ակնհայտ է, որ յուրաքանչյուր ոք Հայաստանում բարձր պաշտոն ստանալիս աստիճանաբար կամ կտրուկ (նայած իր անձնական որակներին եւ կարողություններին) հնարավորինս հեռու է շարժվում իրեն այդ պաշտոնում նշանակողից, շատ հաճախ դառնալով վերջինիս գաղափարական, սկզբունքային հակառակորդը:

Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Ինչպես ասում են, Հայաստանում իշխանավորները բոլորն էլ նույնն են, այսինքն նույն մենթալիտետն ունեն, նույն գործելաոճը, նույն, եթե կուզեք, «շկոլայի» ներկայացուցիչներն են: Այս առումով` դառնանք կրկին Սերժ Սարգսյանին եւ Սուրիկ Խաչատրյանին: Եթե առաջինի պարագայում ասում են, որ Սարգսյանը միայն Մելիք-Ադամյանի իր գրասենյակով շարունակելու է ղեկավարել երկիրը, ապա ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը նույնը չի կարող անել Սյունիքի հետ իր` Գորիսի կամ Երեւանի շքեղ առանձնատներից, հրաժարվելով Սյունիքի մարզպետի պաշտոնից: Գուցե Սուրիկ Խաչատրյանը հրաշալի հասկանո՞ւմ է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր հրաժարականից հետո ինքն այլեւս կզրկվի իշխանական լծակներից եւ իր որեւէ հաջորդի վրա իշխելու որեւէ լծակ չի ունենա: Հետեւաբար` հրաժարական չի տալիս, չի հեռանում… Ուրեմն, երբ նոր սահմանադրության ընդունումից հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ, նշանակում է, որ նա կա՛մ վստահ է մի բանում, ինչը Հայաստանում դեռ տեղի չի ունեցել, կա՛մ էլ պարզապես մարդը որոշել է իրոք հեռանալ:

Ի դեպ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կարող է եւ չհաղթել, եւ նա, ով կպնդի, որ այդպես չի կարող լինել, կա՛մ հանրապետական է, կա՛մ էլ անուժ հուսահատ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ, ՔԱՆ ԱՂՈԹՔԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ

Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆ ԻՐԱՆՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆ ԻՐԱՆՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական