Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»ՙ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՓՈԽԶԻՋՈ՞ՒՄ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին անդրադառնալու գրեթե բոլոր ոչ պաշտոնական առիթների պարագայում մեկ միտք հստակորեն ու համառորեն ներկայացվում է հայկական կողմերի տարբեր մակարդակի ներկայացուցիչներին, թե Արցախի շուրջն անվտանգության գոտին կազմող շրջանները պետք է վերադարձվեն:

Ասվածում ոչ մի կերպ նորություն գտնել չի լինի, քանի որ առաջին անգամ չէ, որ այս միտքը մեջտեղ են բերում, ավելինՙ հաճախ ուղղակի խորհուրդ են տալիս, թե պետք է պատրաստվել տարածքների վերադարձին, այլապես բանակցություններին մասնակցող պաշտոնական կողմի համար դժվարագույն հարց կլինի դրանց վերաբերյալ որոշման կայացումը: Լրատվամիջոցներին ու լրագրողներին եւս ուղղակի-անուղղակի խորհուրդ է տրվում աջակցել, մասնակցել հասարակությանը նախապատրաստելու գործին:

Հերթական անգամ տարածքների հարցն արդիականացել է հուլիսի 14-ին «Վեդոմոստի» պարբերականում Ռուսաստան այցելության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցի համատեքստում: Ըստ այդմ, նախ համանախագահները հուլիսի վերջին ծրագրում են այցելել Լեռնային Ղարաբաղ, լինելով միասնական ու հաստատակամՙ կարգավորման ուղիների որոնման հարցում:

Հարցին, թե ներկա դրությամբ բանակցությունների ընթացքում ինչ հարցեր են քննարկվում, Ուորլիքը արձագանքել է. «Հարցերի զգալի մասը տասնյակ ու ավել տարիներ է քննարկվում… Մենք կարգավորման կոնկրետ սկզբունքների ու տարրերի մասին ենք խոսում: Դրանց մեծ մասը հիմնվել է ժամանակին նախագահ Մեդվեդեւի կողմից: Խոսքն այն ժամանակ եղածը շարունակելու մասին է: Մենք չենք փորձում նոր հարցեր ու նոր մոտեցումներ հնարել: Քննարկումը փորձում ենք տանել արդեն իսկ ձեռք բերվածի հիման վրա: Դա վերաբերում է մի շարք կարեւոր հարցերի: Դրանցից են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակը, փախստականների հետ իրավիճակը, անվտանգության երաշխիքները»:

Ասվածի մեջ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ առաջին անգամ չէ այս հարցը այս ձեւակերպմամբ ներկայացվում: Այլ բան է, որ այս մասին գնալով ավելի ու ավելի հաճախ են շեշտադրումներ անում, ընդ որումՙ պարտադիրի մակարդակի բարձրացված հնչերանգներով: Մասնավորապես, Ուորլիքը հարմար է գտել շեշտելու, թե «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակՙ համալիր կարգավորման շրջանակներում»:

Վերջին միտքն է փորձում շեշտել ամերիկացի համանախագահը այն մոտեցմամբ, թե տարածքների վերադարձն էլ պետք է դիտարկել հարցի համալիր կարգավորման եւ ոչ թե առանձին վերցրած դրույթի հիման վրա: Իսկ հայկական կողմերի մտահոգությունը, թե տարածքների վերադարձի դեպքում ադրբեջանական բանակը կրակի տակ կարող է առնել Արցախը, Ուորլիքը արձագանքել էՙ հիշեցնելով բանակցային գործընթացում քննարկվող մեկ այլ հարցիՙ անվտանգության երաշխիքների մասինՙ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, իսկ թե ում կատարմամբՙ դեռ պետք է քննարկել:

Ստեփանակերտից Ուորլիքին արձագանքել են, ի դեմս ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի , թե «պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարեւորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները»: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նաեւ նշել էր, որ եթե փորձ է արվում հետեւանքներին անդրադառնալ առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: Ավելին, «սահմանների փոփոխության հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել»:

«Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը եւ սնում Սեւանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում», ասել է Բաբայանը: Խաղաղապահների մասով էլ ավելացրել է. «Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների եւ շատ նորմալ, որեւէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:

Ամեն դեպքում, Ուորլիքը ասվածից զատ պատերազմի վտանգ էլ է տեսնում: Մինսկի գործընթացի ձեռքբերում ներկայացնելով քննարկման, երկխոսության հնարավորությունըՙ Ուորլիքը իր հարցազրույցում նշել է, թե իսկապես մեծ հիասթափություն կա հենց տարածաշրջանում, քանի որ զինադադարի ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում: «2014թ.-ը շատ վտանգավոր տարի էր, քանի որ բախումների հետեւանքով եղան ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական զոհեր: 2015թ. հունվարը կարգավորման ամենավտանգավոր պահերից էր 20 տարվա կտրվածքով… ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս հակամարտությունը կարող է ընդլայնվել»: Ըստ Ուորլիքի, սխալ հաշվարկների կամ բախումների հետեւանքով կարող է հակամարտությունը ընդլայնվել:

Այս ամենով հանդերձՙ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստումՙ «գոնե այս տարվա ընթացքում»: Եվ եթե հաշվի առնենք, որ տարբեր հարցերի շուրջը տարաձայնություններ ունեցող Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը եզակի մոտեցում է, ուրեմն Ուորլիքի ասածներին պետք չէ վերաբերվել որպես միայն ամերիկյան կողմի դատողություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԵՎ «ՎԵՑՅԱԿԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԵՎ «ՎԵՑՅԱԿԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական