Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի արքայազն ալ-Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը (սա արքայազնի անվանման կրճատ տարբերակն է) ցնցեց աշխարհը: 60-ամյա արքայազնը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, հայտարարեց, որ իր ողջ կարողությունը, այն է` 32մլրդ ամերիկյան դոլար, տվել է բարեգործական նպատակներով: «Դա մարդկության հանդեպ իմ պարտքն է», շեշտել է արաբ արքայազնը եւ մանրամասնել, որ իր գումարով ինքը հույս ունի, որ օժանդակություն կցուցաբերվի բնական աղետներից տուժածներին, այդ աղետների հետեւանքների վերացման գործընթացներին, աշխարհում դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման գործին, տարբեր հիվանդությունների դեմ պայքարի գործին, կանանց իրավունքների պաշտպանության գործին, եւ աշխարհի տարբեր անկյուններում կենսամակարդակի բարձրացմանը:

Նշենք նաեւ, որ արքայազնը բարեգործության «բնագավառում» նորեկ չէ. ընդամենը օրեր առաջ նա ժամանել էր Թբիլիսի եւ 300 հազար դոլար տվեց` թբիլիսյան ջրհեղեղից տուժածների վերականգնման եւ աղետի հետեւանքների վերացման նպատակով: Ուշագրավ է, որ արքայազնի ընտանիքը` երկու որդիները հայտարարել են, որ իրենք ըմբռնումով են մոտենում իրենց հոր այս քայլին եւ ամբողջովին սատարում են նրան:

Իհարկե հասկանալի է, թե ինչ եք հիմա մտածում, կամ ինչ կարող եք մտածել: Դե այն, որ, այ, թող տեսնեն մեր մեծահարուստներինՙ արաբ արքայազնի օրինակով տոգորված… Թող տեսնեն, բայց նրանց տեսնելու վրա չարժե կենտրոնանալ, հատկապես որ նրանց տեսածը բոլորովին ուրիշ Հայաստան է: Խնդիրը մեզանից յուրաքանչյուրն է: Հասկանալի է, որ մեզանից ոչ ոք արաբ արքայազնի (ում անգամ կրճատ անումը գրելը երկար է) չափ գումար չունի, չի էլ տեսել, դա կարեւոր էլ չէ: Այս պատմության ամենակարեւոր բառն առհասարակ դոլարը չէ, ոչ էլ դրա չափը ցույց տվող թիվը: Այլ` «ամբողջ» բառը: Մի պահ պատկերացնենք, որ մենք միմյանց տալիս ենք այն ամբողջն, ինչ ունենք, տալիս ենք` մենք, տալիս են` մեզ, բայց ամբողջը: Ասենք ես ունեմ երկու շիշ շամպայն, տալիս եմ իմ` շամպայն չունեցող հարեւանին, նա ունի մեկ շիշ գինի` տալիս է առանց գինի մնացած ինձ (ամբողջը տալու խոսքը վերաբերում է հարստության, շքեղության, ոչ թե ապրուստի` հացի մասին): Ոչ միշտ իհարկե, այլ սովորաբար, որպես բնավորության գիծ, որպես ապրելու ձեւ:

Իհարկե սա «կյանքի կանոնների հետ որեւէ կապ չունեցող բարեգութ քրիստոնեություն է», կասեք դուք, կամ կմտածեք, եւ ես անշուշտ հասկանում եմ, որ դա այդպես է: Բայց ես հասկանում եմ նաեւ,որ արքայազն ալ Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը քրիստոնեության հետ այնքան կապ ունի, որքան մեզանից յուրքանչյուրը 32 մլրդ դոլարի… եւ բարեգործության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐԻՐ ՄԵԶ, ԱՍՏՎԱԾ ԵՎ… ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»ՙ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՓՈԽԶԻՋՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»ՙ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՓՈԽԶԻՋՈ՞ՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական