Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հանձնարական տվեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովինՙ Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկանՙ գների, ուղղությունների եւ թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ: Վարչապետը առաջարկեց նաեւ բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում, թե թռիչքները կարելի՞ է տեղափոխել նաեւ առավոտյան ժամերին: «Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երեւան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչեւ 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար», նշեց նա:

Նաիրիտցիները ցանկանում են գումարը ստանալ միանգամից եւ բոլորով

Կառավարության շենքի առջեւ երեկ կրկին հավաքվել էին «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանց հարցը քննարկվեց կառավարության նիստի սկզբում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը տվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ասելով, որ ամբողջությամբ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարելու խոստումը կառավարությունը կատարել է, գումարները հատկացրել եւ չի հասկանում, թե ո՞րն է նաիրիտցիների անհանգստության պատճառը:

Երվանդ Զախարյանն ասաց, որ մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի պարտքը վճարելու հնարավորությունը կա, բայց մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ եւ բողոքի գրություններ են գրվել աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Դրանք, ըստ նախարարի, ուսումնասիրվում են եւ 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: «Մեր առաջարկությունը հետեւյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձեւակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքնՙ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելովՙ հաջորդ օրերի ընթացքում: Վճարումները կարող են ձգվել 10-15 օր: Աշխատակիցների պահանջն այն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափովՙ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, եւ բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին», ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Խնդրին արձագանքեց նաեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը , ասելով, որ նաիրիտցիների միակ առաջարկն այն է, որ ուզում են փողը ստանալ միանգամից, բոլորով, քանի որ մտածում են` «դուք կվճարեք երկու հարյուր հոգու եւ փողը կվերջանա, չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց հստակություն մտցնել վճարումների գործընթացում, պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան:

Արտոնագիր արեւային էլեկտրակայանի կառուցման համար

«Հաննի-Արմին» ՍՊԸ-իՙ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա արեւաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով կառավարությունը երեկ առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընկերությանը տրամադրել համապատասխան արտոնագիր: Խոսքը մինչեւ 2 ՄՎտ հզորությամբ արեւաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացման մասին է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԱԿԱՆ «ՈՉ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՉ»` ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴՐԵՍՍ ԿՈԴ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴՐԵՍՍ ԿՈԴ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական