Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՆԱԿԱՆ «ՈՉ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՉ»` ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանն ու Հունաստանը ոչ միայն ընդհանուր պատմություն եւ թշնամի ունեն, այլեւ նույն հոգեբանությունն ու մտածողությունը: Այս եզրակացությանն ես գալիս ակամայից` համեմատելով վերջին տարիներին տեղի ունեցող հասարակական դժգոհությունների տրամաբանությունը, կամ որ ավելի ճիշտ է ասելՙ տրամաբանության բացակայությունը եւ զգացմունքային մոտեցման բացահայտ գերակայությունը: Ընդ որում, երկու երկրների բնակչության կենսամակարդակների տարբերությունը այստեղ էական դեր չի խաղում: Հունաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն (գնողունակության ցուցանիշով)` 4 անգամ գերազանցում է Հայաստանի համանման ցուցանիշին: Սակայն սոցիալական ենթատեքստով դժգոհության բովանդակությունն ու պահանջը նույնն է երկու երկրներում էլ: Սա խոսում է այն մասին, որ աղքատության ցուցանիշը չէ դժգոհությունների հիմնական պատճառը, ինչպես հաճախ նշվում է, եւ դժգոհողների գերակշիռ մեծամասնությունն էլ սոցիալապես անապահովները չեն :

Այժմ տեսնենք, թե ո՞րն էր Հունաստանում «Ոչ» լոզունգներով ցույցերի եւ դժգոհությունների պատճառը, ինչո՞վ դրանք ավարտվեցին եւ ի՞նչ զուգահեռներ ունի հունական «Ոչ»-ը հայկական «Ոչ»-ի հետ:

Ինչպե՞ս հունական «Ոչ»-ը դարձավ «Այո»

Հունաստանի բնակչությունը, կամ ինչպես ցույց տվեց հուլիսի 5-ի հանրաքվենՙ բնակչության 61 տոկոսը դեմ էր Եվրոմիության եւ մյուս վարկատուների Հունաստանին առաջարկած ֆինանսական աջակցության ծրագրին, որի դիմաց Հունաստանը պետք է իրականացներ խիստ խնայողության քաղաքականություն` ներառյալ հարկերի բարձրացում, սոցիալական ծախսերի կրճատում եւ այլն: Մոտ 53 մլրդ եվրոն Հունաստանը պետք է ստանար պետական պարտքը մարելու եւ տնտեսության առողջացման համար: Մինչ այդ Հունաստանում իշխանության գլուխ էր եկել նման խնայողության քաղաքականությանը «Ոչ» ասող Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած «Սիրիզա» կուսակցությունը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ թե իշխանությունը, թե բնակչության մեծամասնությունը հանդես էին գալիս նույն մոտեցմամբ, այն դեպքում, երբ այդ մոտեցման իրականացումը Հունաստանում կբերեր դեֆոլտի եւ երկրի տնտեսական փլուզման: Սակայն տնտեսական իրողությունները հույները չէին ցանկանում հաշվի առնել: Նրանք ասում էին «Ոչ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում նույնպես վերջին 2-3 տարիներին «Ոչ» են ասում տնտեսական իրողություններին, մասնավորապես վերջին ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Այն, որ այդ բարձրացումը ցանկալի չէ բնակչության համար, պարզից էլ պարզ է, բայց որ առանց դրա էներգետիկ համակարգը պարզապես գնում է դեպի քայքայում` դրանից բխող ծանր հետեւանքներով, նույնպես ակնհայտ է: Սակայն մենք նույնպես հույների նման «Ոչ» ենք ասում` առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Սակայն ի՞նչ եղավ հույների «Ոչ»-ի հետ: Այն դարձավ «Այո»` հակառակ հանրաքվեի արդյունքների, բնակչության 61 տոկոսի կարծիքի, այդ կարծիքը կիսող իշխանության: Ընդ որում, Հունաստանը ինքը դիմեց ԵՄ-ին խնդրանքով` առաջարկելով ընդունել երկրի տնտեսության առողջացման իրենց ծրագիրը, որը չնչին փոփոխություններով նույնն էր, ինչ մի քանի ամիս շարունակ առաջարկում էր ԵՄ-ն եւ արժանանում էր Հունաստանի «Ոչ»-ին: Եվ դա ամենեւին էլ զարմանալի չէր, որովհետեւ, ցանկություններն ու զգայական վերաբերմունքն այլ բան է, իրականությունը եւ նրա պարտադրանքը` այլ:

Հունաստանը պարտավորվել է բարձրացնել հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը: Նախատեսվում է նաեւ բարձրացնել ծովային փոխադրումներով զբաղվող ընկերությունների հարկերը, վերացնել Էգեյան ծովի հունական կղզիների համար սահմանված հարկային արտոնությունները, վաճառել հեռահաղորդակցության OTE ընկերության, մի քանի նավահանգիստների պետական բաժնեմասը, կրճատել սեփական ռազմական ծախսերը: Միաժամանակ, դժվարացվում է թոշակի անցնելու գործընթացը եւ չեղյալ համարվում կենսաթոշակառուների համար նախատեսված աջակցության որոշ միջոցառումներ, երկիրը պարտավորվում է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ:

Բանն այն է, որ Հունաստանի ունեցած արտաքին պարտքի բեռի պարագայում, միայն սեփական միջոցներով անհնար է խուսափել դեֆոլտից: Երկրի արտաքին պարտքը կազմում է մոտ 340 մլրդ եվրո, ինչը ՀՆԱ-ի գրեթե կրկնակին է: Հունաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում է: Մի քանի օր բանկերը փակ են եւ կանխիկ դրամ չի տրվում: Սրանք իրողություններ են, որոնց որքան էլ ասես «Ոչ», ի վերջո ստիպված ես լինելու այս կամ այն ձեւով գնալ «Այո»-ի, եթե իհարկե չես ուզում գնալ ամբողջական փլուզման, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, որ իշխանության գլուխ այն մարդիկ են, ովքեր ղեկավարում էին «Ոչ»-ի արշավը:

Հայկական «Ոչ»-ը նույնպես կդառնա «Այո»

Հիմա դարձյալ տեղափոխվենք Հայաստան: Հունաստանի տնտեսական իրողությունները, որոնց «Ոչ» էին ասում հույները, այլ են իհարկե, մերը` այլ: Սակայն նմանությունն այն է, որ դրանք երկու դեպքում էլ տնտեսական իրողություններ են: Մեր դեպքում դա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է: Եթե մի պահ պատկերացնենք, որ իշխանության գլուխ են գալիս այդ շարժումը ղեկավարողները Բաղրամյան պողոտայից, ապա ի՞նչ պետք է անեն նրանք էլեկտրաէներգիայի սակագնի հետ:

Առանց ենթադրությունների եւ կասկածների, նրանց «Ոչ»-ը նույնպես շատ շուտով «Այո» կդառնար: «Տղաները Բաղրամյանից» դառնալով իշխանություն, ինչպես Ցիպրասը Հունաստանում, ստիպված կլինեն արդեն հաշվի նստել տնտեսական իրողությունների հետ եւ անգամ եթե բնակչության 99 տոկոսը «Ոչ» ասի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, նրանք, միեւնույնն է, կգնան դրան: Ի վերջո, այլ բան է, երբ փողոցում ցույց ես անում` պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է տնտեսությունը եւ էներգետիկ համակարգը, քեզ դնելով գրեթե ազգային հերոսի կերպարում, այլ բան է, երբ բախվում ես երկրի հանդեպ պատասխանատվության հետ: Դա շատ ավելի մեծ պատասխանատվություն է, քան հանրահավաք կառավարելը եւ շատ ավելի դաժան կլինեն սխալների հետեւանքները, քան հանրահավաքի ղեկը կորցնելու դեպքում թափվող արցունքները:

Բնական է, որ տեսականորեն իշխանության գլուխ եկած «Ոչ»-ի առաջնորդների հաջորդ քայլերը նույնպես կլինեն նույնը, ինչ Ցիպրասի կատարած քայլերն էին: Նրանք նույնպես պետք է օգնության դիմեն էներգետիկ համակարգում առաջացած գումարային հսկա ճեղքվածքը փակելու համար: Եվ ո՞ւմ պետք է դիմեն: Իրենց սիրելի Եվրոմիությանը, որը Հունաստանին իր խստագույն պահանջներից ոչ մեկից հետ չկանգնեց մինչեւ ֆինանսական աջակցություն խոստանալը: Ոչ իհարկե, ինչպես միշտ, այս անգամ եւս Ռուսաստանին, որի «գաղութը», իրենց բնորոշմամբ, չեն ցանկանում լինել: «Գաղութարար» Ռուսաստանը նման խիստ պահանջներ մեր առջեւ, ինչպես «քաղաքակիրթ» եւ «դեմոկրատ» ԵՄ-ն Հունաստանի առջեւ, չի դնում իհարկե:

Սակայն այստեղ մի հարց կառաջանա. իսկ ի՞նչ են պատասխանելու այն հազարավոր մարդկանց, որոնք հավատում էին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը թալանի, ոչ թե օբյեկտիվ իրողության հետեւանք է: Կկարողանա՞ն բացատրել նրանց, որ թալան չի եղել եւ ուրեմն «Ոչ թալանին» լոզունգը պարզապես խաբեություն էր: Թե՞ հնարավորություն կստեղծեն, որ այդ նույն մարդիկ հիմա էլ մտածեն, որ թալանի դեմ պայքարողները, որոնք իշխանության գլուխ են եկել, իրենք են անցել թալանի: Կարծես թե նման մի բան մեզ հետ եղել է 90-ականներին:

Բոլոր պարագաներում էլեկտրաէներգիայի սակագինը, այսպես թե այնպես, անկախ նրանից, թե ո՞վ է իշխանությունը հիմա կամ ո՞վ է լինելու հետո, փոփոխվելու է, իսկ նրա թանկացման «Ոչ»-ը նույնպես դառնալու է «Այո»: Տնտեսական իրողություններին, անկախ ցանկություններից, դեմ գնալ չկարողացան Հունաստանի իշխանություններն ու ժողովուրդը, չեն կարող նաեւ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը:

Խմբ. կողմից. – Անցյալ շաբաթավերջի գլխավոր անակնկալն էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ընկրկումը Եվրոմիության գագաթաժողովում: Նախորդ շաբաթավերջի հունական ուժգին «Ոչ»ից հետո ոչ ոք չէր սպասում Հունաստանի կառավարության կապիտուլյացիային: Այո, փաստորեն Աթենքն իր պարտքերի դիմաց զիջում է ոչ միայն իր տնտեսական շահերի մի կարեւոր մասը, այլեւ սուվերենության որոշ տարրեր, քանզի, ըստ Բրյուսելում ստորագրված համաձայնագրի, Եվրոմիությունը, Գերմանիայի գլխավորությամբ, պատճառաբանելով Հունաստանի «անվստահելիությունը», ոչ միայն հենց տեղում պիտի հսկողություն բանեցնի խնայողական խստացումների կատարման ու տնօրինման հարցերում, այլեւ ուղղակիորեն ինքը պիտի զբաղվի ազգային մի շարք կարեւորագույն ոլորտների մասնավորեցման գործով: Այդ պայմաններում դժվար է ասել, թե ինչ եւ ինչեր են սպասվում Ցիպրասի եւ, միգուցե, հաջորդ կառավարություններին: Ապահովաբարՙ ոչ երջանիկ օրեր:

Նախորդ գրառումը

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ… ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական