Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ… ՀԱՅԱՍՏԱՆԸ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաշխարհային գաղտնի կազմակերպությունների մեջ թերեւս ամենահզորը Բիլդերբերգյան ակումբն է: Ավելին, կոնսպիրոլոգներն այն անվանում են Ստվերային համաշխարհային կառավարություն: Եվ սա միֆ չէ:

Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1954 թվականին հոլանդական Օստերբեկե քաղաքի «Բիլդերբերգ» հյուրանոցում: Նրա մեջ միավորվում են աշխարհի ճանաչված ու գերազդեցիկ մարդիկՙ գործող ու նախկին նախագահներ, վարչապետեր, նախարարներ, համաշխարհային խոշորագույն ֆինանսական, գործարար, լրատվական հանրակցությունների ղեկավարներ, թագավորներ, թագուհիներ, թագաժառանգներ եւ այլք: Ամենամեծ ներկայացուցչությունն ունեն ամերիկացիներն ու եվրոպացիները, նոր միայն ասիացիները: Ակումբի ամենամյա նիստերին քննարկվում են բառացիորեն աշխարհի ընթացիկ հրատապ գործերը եւ հօգուտ իրենց դրանք լուծելու ուղիները: Քննարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ բացարձակապես ոչինչ չի հրապարակվում կամ մեկնաբանվում: Քար լռություն բոլոր մասնակիցների կողմից: «Բերանբացությունը» խստագույնս պատժելի է, ընդհուպ կարիերայի կորուստը:

Համաշխարհային անցուդարձի վրա ազդեցության իմաստով Բիլդերբերգյան ակումբը համեմատում են G7-ի հետ, սակայն հօգուտ առաջինի: Գերտերությունների ղեկավարները գալիս են ու գնում, իսկ սա գործում է մշտապես եւ ներառում է նաեւ արդեն «նախկին» դարձածներին:

Ակումբի այս տարվա հերթական 63-րդ նիստը տեղի ունեցավ հունիսի կեսին ավստրիական Տելֆս-Բուխեն քաղաքի շքեղագույն հյուրանոցում: Տարբեր տարիների կոնֆերանսներին հրավիրվել են նաեւ Ռուսաստանից, հիմնականում հրեաներիՙ Չուբայս, Յավլինսկի, Կասպարով եւ ուրիշներ: Այս անգամ ներկա է գտնվել հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի նախկին ռեկտոր Սերգեյ Գուրիեւը, որը ժամանակին լինելով Միխայիլ Խոդորկովսկու «Յուկոս» նավթային ընկերության աղմկահարույց գործի մասնակից, ճողոպրել է Ֆրանսիա: Գուրիեւը ազգությամբ օս է, սակայն դրսեւորելով եզակի ռուսատյացություն, ռուս նացիոնալիստների կողմից որակվել է որպես «ջհուդ»: Սա մշակել ու Ավստրիայում ներկայացրել է Պուտինից հետո Արեւմուտքի կողմից Ռուսաստանի ոչ ավել, ոչ պակաս զավթման իր պլանը:

Ինչպես ասվեց, նիստի մասնակիցների ելույթները ընթանում են փակ դռների հետեւում: Սակայն ելնելով ակումբի էությունից ու նրա պատմությունից, պաշտոնական օրակարգից, կոնկրետ մասնակիցների ցուցակից, ներկա միջազգային իրավիճակից, ռուս որոշ փորձագետներ փորձել են վերծանել ու գոնե ընդհանուր առմամբ պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ավստրիայում:

Գլոբալ այլեւայլ խնդիրների հետ մեկտեղՙ արհեստական ինտելեկտ, աշխարհի տնտեսական կացություն, ահաբեկչություն եւ այլն, այս անգամ քննության առարկա է դարձել 4 երկիրՙ Հունաստանը, Իրանը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Ահա եւ, ռուս փորձագետների ենթադրմամբ, քննարկումների գլխավոր թեմաներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, եղել է Ռուսաստանը, ավելի կոնկրետՙ աշխարհի ուժեղների համար իր ինքնուրույնությամբ գլխացավանք դարձած Վլադիմիր Պուտինը:

Բնական է, որ բիլդերբերգցիներին չի կարող դուր գալ ուժեղացող Ռուսաստանի հակազդեցությունը Արեւմուտքինՙ Սիրիայում, Ուկրաինայում, նրա «ջերմ» հարաբերությունները Իրանի հետ եւ այլն: Ամենայն հավանականությամբ կոնֆերանսի տեսադաշտից չէր կարող վրիպել Թուրքիան, ու առաջին հերթին Ռուսաստանի հետ նրա մասշտաբային տնտեսական համագործակցությունը գազի բնագավառում: Կնքված գազային գործարքները չեն կարող գոհունակություն պատճառել մոլորակի տիրակալներին: Ահա եւ Ավստրիայում է հայտնվում թուրքական Koc Holding խոշորագույն ընկերության սեփականատեր Մուստաֆա Քոչը: Ինչու հենց նա: Որովհետեւ ազդեցիկ մեծահարուստը աջակցում է հակաէրդողանական ընդդիմությանը: Հազիվ թէ էքսպրոմտ էր, որ կոնֆերանսի մասնակից Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շատերի համար անսպասելիորեն ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Պետք է սրել թուրք-եվրոպական առնչությունները, հասկացնել Թուրքիային, որ Ռուսաստանի հետ մերձեցումները փակում են Եվրոմիության դռները նրա առջեւ:

Իսկ հիմա մեր սիրելի Հայաստանի մասին: Ոչ, ոչ, Սերժ Սարգսյանի որեւէ հակառակորդ, էկզոտիկ մականունով որեւէ հայ օլիգարխ չէր հրավիրվել «գորշ կարդինալների» համաժողովին: Առավել եւս ընդարմացումից զարթնած հայ երիտասարդների ներկայացուցիչներ: Ըստ ռուս քաղաքագետներ Բելոուսի, Կասատոնովի վարկածի, կոնֆերանսից մեկ շաբաթ հետո բռնկած հայաստանցի ջահելների ելույթները հազիվ թե կարելի է «ինքնաբուխ» համարել, քանզի նման արագ համախմբումը եւ ամենայն աջակցությունը այն վերածելու գունավոր հեղափոխության անհնարին է առանց արտաքին միջամտության:

Եղե՞լ է Հայաստանը շահագրգռության առարկա Ավստրիայում, ոչ ոք չգիտի: Սակայն եթե եղել է նման բան, ապա բիլդերբերգցիները պիտի ընդունեն իրենց անփառունակ… պարտությունը: Հարված հասցնել Ռուսաստանին նաեւ Հայաստանիՙ նրա ստրատեգիական դաշնակցի գունափոխման միջոցով, անհեռանկար է: Եվ ոչ թե Ռուսաստանի պատճառով: Աշխարհի հզորները պիտի հասկանան, որ որեւիցե հուզում Հայաստանում, անկախ պրոֆիլից, երկրի ղեկավարությունն ընկալում է որպես սոսկ նենգաբարո փորձ խարխլելու իրենց գահակալման հիմքերը: Այդպես ընկալվեցին նույնպես միամիտ ու անփորձ ջահելների «շախով-շուխով» գործողությունները: Իսկ իշխանապահության, իշխանավայելչության դեմ յուրաքանչյուր ընդդիմության շարքից հանելու ասպարեզում հայոց տեղական հզորները իրենց հավասարը չունեն երեւի ողջ աշխարհում: Վերջիվերջո Հայաստանը ինչ-որ Լիբիա չէ: Ճիշտ է, այս անգամ մեկուսացման գործողությունները իրականացվեցին անհամեմատ «քաղաքակրթորեն»: Դե, հունիսը մարտ չէ: Եթե մոռանանք ջրաշիթերը, ապա դեռ երկար հուզմունք կապրենք, վերհիշելով, թե քաջարի հայ ոստիկանները Բաղրամյան մարտադաշտից ի՜նչ գթասրտությամբ, ի՜նչ հոգեպարար գրկախառնություններով էին հեռացնում մարող էներգիայով երիտասարդներին:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՒՐԻՈՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱԿԱՆ «ՈՉ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՉ»` ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱԿԱՆ «ՈՉ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՉ»` ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն. հայտնում են Կառավարությունից։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ...

ԿարդալDetails

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական