Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿԻ ՓՈԽԱՐԵՆՙ ԱԶԴԵՑԻԿ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրերս հայաստանյան հեռուստադիտողների ականջներն սկսեցին նորից խլանալ մի նոր, հերթական, բարձրագոչ աղմուկ-ինքնագովազդիցՙ «Մեր տունն Ամերիկայում»: «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարները գոռոզ ու կեղծ-ինքնավստահ կեցվածքով սկսել են ավետիս տալ մեզ Panarmenian TV-ի աշխարհակալակա՜ն այդ նոր նախաձեռնության մասին: Ենթադրում եմ, որ խոսքը այստեղից Մ. Նահանգներ, ավելի ճիշտՙ Լոս Անջելես (հայաստանցիների մեծ մասի համար արդեն Մ. Նահանգները պարփակվում ու վերջանում է Լոս Անջելեսում, ավելի կարճՙ Լոսում) ձգվող կամ այնտեղից այստեղ երկարող տեսակամուրջների կամ նման մի բանի մասին է: Բայց չհասկացաՙ ինչո՞ւ «տուն»: Շփոթի՞ մատնելու համար մեր ներսի ու դրսի ազգակիցներին, որոնք «տուն» ասելով մինչեւ հիմա հասկանում էին Սփյուռքի նախարարի ասած «արի տունը»: Մինչդեռ հիմա, այս նոր գովազդից հետո, նրանք, հատկապես պատանիներն ու աղջիկները, «տուն» ասելով ի՞նչ պետք է հասկանան, ո՞րն է մեր տունը, Հայաստա՞նը, թե՞ Լոսը: Նախաձեռնության հեղինակները հավանաբար կարողանան բացատրել, հատկապես որ նրանք երկրի պատասխանատուներին այնքան մոտ կանգնած մարդիկ են: Ըստ երեւույթին նրանց մտքում հերթական տուն-տունիկն էՙ բիզնեսախառն պրոյեկտ, որը կարող է հայաստանցիների մի մասին «ամերիկյան երազով» խանդավառելու, իսկ լոսեցիներինՙ կարոտախտը գրգռելու միջոցով նորանոր հասույթներ ապահովել:

Բայց ինչո՞ւ «տուն» եւ ոչ թե, օրինակ, «ձայն». «Մեր ձայնը Ամերիկայում»: Շա՞տ քաղաքական կլիներ: Միգուցե, բայց…

Բայց ես կուզենայի այսօր հատկապես խոսել ձայնի՛ մասին, Հայաստանի՛ ու հայության իսկական ձայնի մասին, որը միջազգային ասպարեզում չի հնչում կամ չի լսվում, ոչ մեր եթերով, ոչ էլ համացանցով, ոչ սովորական եւ ոչ էլ տագնապալի օրերին, ինչպես գրել էի իմ նախանցյալ սյունակում, խոստանալով մի քանի միտք արտահայտել հայկական հզոր, հավաստի, պրոֆեսիոնալ «ձայնի» ստեղծման վերաբերյալ:

Այո, հակառակ իշխանական, կուսակցական եւ օլիգարխիական էլեկտրոնային ներկա լրատվական խառնիճաղանջի, միջազգային ասպարեզում մեր ձայնը չի լսվում, որովհետեւ չունենք ժամանակակից հզոր ու պրոֆեսիոնալ ձայնարկուՙ մամուլ, լրատվամիջոց: Ու դրա համար ես չեմ մեղադրում մեր կառավարություններին: Ընդհակառակըՙ կառավարությունների մասնակցությունը միայն խանգարող դեր կարող է ունենալ նման լրատվամիջոցի ստեղծման, առավել եւս ղեկավարման գործում: Փոխարենը մեր զբոսաշրջային, հեռահաղորդակցային, բանկային եւ այլ կառույցներն են, որ, կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով, իրե՛նք պետք է նախաձեռնեն լրատվական նման կառույցի ստեղծումը, մասնագետների միջոցով որոշել անելիքները, ուղենշել զարգացման ընթացքը, ղեկավարման համար ընտրել ատակ մարդկանց, պրոֆեսիոնալների, եւ ազատ թողնել աշխատելու, առանց կողմնակի միջամտությունների: Իսկ դրա համար պետք է ծախսեն, տեւապես գումար հատկացնեն:

Տարօրինա՞կ բան եմ ասում: Ռոմանտի՞կ միտք է: Ամենեւին: Ծախսված փողերը հետ են վերադառնալու երկրի վստահելի իմեյջի ստեղծման, ներքին կյանքի մասին ստույգ եւ ստուգված տեղեկատվության ու պրոֆեսիոնալ մեկնաբանությունների միջոցով, նույնիսկ թերությունների մատնանշումով ստեղծվելիք գրավչության ստեղծմամբ, որից առաջին օգտվողները կլինեն հենց իրենքՙ նման պրոյեկտը ֆինանսավորող ընկերությունները:

Վերեւում ասացի, որ այս գործում իշխանությունները գործ չունեն: Սխալվեցի: Ունեն, այն էլ շատ մեծՙ բացել ասպարեզը նման նախաձեռնությունների առջեւ: Եվ քաշվել մի կողմ:

Նախորդ գրառումը

«ԱՆԻ ՏՈՒՐԸ» ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍԻՆՈԴԸ ՊԱՏՐԻԱՐՔ Է ԸՆՏՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏ ԲԱՐԵԿԱՄԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՆԱԽԱԳԻԾ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական