Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՎԻՐՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Անմիջական թողարկման համար նախատեսված Զորյան ինստիտուտի (Կանադա) հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այդ կառույցի բաժանմունքներիցՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հրատարակել է իր «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» (Genocide Studies International) հանդեսի հերթական, 2015 թվականի գարնանային համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայերի, ասորիների եւ հույների հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանություններին:

Հանդեսը, որն ընդգրկում է 6 հիմնական հոդվածներ, խմբագրել է պրոֆ. Ռոջեր Սմիթը , որն էլ գրել է «Ներածություն: Հայերի, ասորիների եւ հույների օսմանյան ցեղասպանությունները» առաջին հոդվածը:

«Վիճարկելով Հայոց ցեղասպանության մասին մեկնաբանությունները: Հաջորդականություն եւ դավադրություն, ընդհատություն եւ համընդհանուր արմատականություն» խորագրով թեման է արծարծել պրոֆ. Ռոբերտ Մելսոնը : Նա քննարկել է 1894-96 եւ 1915-23 թվերի ցեղասպանությունների հարաբերությունը, հիմնվելով որոշ պատմաբանների այն պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը եղել է առաջինի շարունակությունը, եւ որի արմատները պետք է որոնել իսլամի եւ օսմանյան մշակույթի տիրույթներում, եւ երկրորդ խմբի պատմաբանների պնդման վրա, որ երկրորդ շրջանի ցեղասպանությունը որակապես տարբեր է եղել առաջին շրջանի կոտորածներից, եւ որի նպատակն է եղել արմատական քաղաքականություն վարելը:

Երրորդ հոդվածի հեղինակն է պրոֆ. Թեսսա Հոֆմանը , ով ուսումնասիրել է գերմանական դիվանագիտական թղթակցություններն ու ականատեսների վկայությունները, որոնք պահպանված են Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվներում: Նա քննության է առել նաեւ Գերմանիայի մեղսակցությունը հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններում:

«Հայոց ցեղասպանության ակադեմիական ժխտումը ամերիկյան գիտնականների կողմից: Ժխտումը որպես հորինված վիճաբանություն» թեմային է անդրադարձել Մարկ Մամիկոնյանը : Նա հոդվածում քննարկել է ժխտման զարգացումը վաղ շրջանից մինչեւ մեր օրերի առավել նուրբ դրսեւորումները:

«Ասորական ցեղասպանության բարդության» մասին է գրել պրոֆ. Դեյվիդ Գաունտը , իսկ Վասիլիոս Մեխանեցիդիսը համապարփակ քննության է ենթարկել 1913-1923 թվերին հույների հանդեպ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը: Անդրադառնալով նաեւ հայերի եւ ասորիների ցեղասպանություններին նա փորձել է բացահայտել զուտ ազգային, մահմեդական երկիր կառուցելու օսմանյան թուրքերի նպատակը:

Հանդեսի վերջում Հայ ազգային ինստիտուտի (Հայ դատի) տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը գրախոսել է Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը ընդդեմ մարդկության: Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը:

Հավելյալ տեղեկությունների եւ «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսից օրինակներ ցանկացողները կարող են դիմել http:/www.utpjournals.com/Genocide-Studies-International.html կայքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ն. ԼԱՄՄԵՐՏ. «ՈՎ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՊԻՏԻ ՆՈՒՅՆՊԻՍԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԵՐԵՐՈՅԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ՍԻԴՆԵՅ: «1915-Ը» ԸՆԴԴԵՄ «ՋՐԱԳՈՒՇԱԿԻՆ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻԴՆԵՅ: «1915-Ը» ԸՆԴԴԵՄ «ՋՐԱԳՈՒՇԱԿԻՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական