Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՐԻ՞Ք Է, ԹԵ՞ ՉԱՐԻՔ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում շարունակվում են քաղաքական կուսակցությունների միջեւ ընթացող փոխզիջումային բանակցությունները: Էրդողանը հույս ուներ այնքան ձայն հավաքել, որ կարողանար նոր կառավարություն կազմել առանց ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու: Դա նրան հնարավորություն կտար բարեփոխել սահմանադրությունը եւ առավել լայն լիազորություններով օժտել նախագահի պաշտոնը:

Տասներեք տարվա բացարձակ իշխանությունից հետո, նրա ծրագրերի ձախողման համար մի շարք պատճառներ են նշվում, որոնցից ամենագլխավորը երկիրը բռնատիրական դարձնելու նրա ձգտումն է: Անշուշտ կոռուպցիոն դեպքերի բացահայտումները իրենց դերը խաղացին, ինչպես նաեւ ISIS-ին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հանգամանքը, որը թեեւ բոլորին հայտնի էր ամբողջ ընթացքում, բայց կառավարությունը շարունակում էր ժխտել:

Ընտրություններից երեք օր անց հրատարակվեց Եվրոխորհրդի զեկույցը, որը կրակին յուղ ավելացնելով անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի հետ սահմանի փակմանը, Թուրքիայի մերժմանըՙ ճանաչելու Եվրոխորհրդի լիիրավ անդամ Կիպրոսի օրինական կառավարությունը, քրդական հարցում առաջխաղացում չարձանագրելուն, եւ մամուլի սահմանափակումներին:

Ի դեպ, նույնիսկ AKP-ի պաշտոնական անձերից մեկը նշեց, որ քրդական հարցը եղել էր ընտրությունների ձախողման պատճառներից մեկը: Այսպես, AKP-ի խոսնակներից Բեշիր Աթալայը խոստովանել է, որ կուսակցության կողմից սխալ էր «հետաձգել» ծրագրված որոշ քայլեր, որոնք պետք է վերջ դնեին քրդական ահաբեկչություններին: «Today՛s Zaman» թերթի սյունակագիր Գոկհան Բաչըքն էլ ավելացրել է. «Այդ բոլորը ցուցադրական, դատարկ խոսակցություններ էին: Անցած տարիների ընթացքում Էրդողանը ոչ մի գործնական նախաձեռնություն չցուցաբերեց իրագործելու խաղաղության գործընթացը»:

Ընտրարշավի օրերին Էրդողանն ու նրա օգնական վարչապետ Դավութօղլուն մի բան արեցին, որ հակառակ ազդեցությունն ունեցավ: Նրանք մեղադրեցին քրդամետ, ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HOP) առաջնորդին հայերի հետ համագործակցելու, եւ իբր 100 քողարկված հայերի որպես քուրդ թեկնածուներ ներկայացնելու մեջ, մինչդեռ Էրդողանի AKP կուսակցությունը, պնդեցին նրանք, ցուցակում ուներ չքողարկված մի հայ թեկնածու Մարգար Եսայան անունով:

Հակառակ նմանօրինակ թշնամական հարձակումներին, քրդամետ կուսակցությունը կարողացավ ոչ միայն հաղթահարել 10 տոկոսի շեմը, այլեւ հավաքել ձայների 13 տոկոսից էլ ավելին, որը նրան ապահովեց նոր խորհրդարանում 80 պատգամավորական աթոռ:

Էրդողանի եւ նրան համախոհ լրատվամիջոցների չարակամ հարձակումները HDP-ի հասցեին դարձան քողարկված բարիք այդ կուսակցության համար, քանի որ մաս կազմելով օրենսդիր մարմնին, քուրդերը ստիպված են լինելու հրաժարվել զենքի դիմելու քաղաքականությունից: Սաՙ երկրի ներսում: Իսկ միջազգային ասպարեզում Թուրքիան Եվրոմիության կողմից միավորներ է վաստակելու երկրի ժողովրդավարության գործընթացին քուրդ փոքրամասնությանը մասնակցելու հնարավորություն տալու համար:

HDP-ի Սելահեդդին Դեմիրթաշը պարզ ու խարիզմատիկ առաջնորդ է, որը չի վախենում իրերն իրենց անուններով կոչելուց: Նա երդվել է Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկել հետագայում խորհրդարանի օրակարգում:

Քրդական մամուլում նրան համեմատում են Բարաք Օբամայի հետ, բայց երեւի ավելի ճիշտ կլինի նրան համեմատել Ջերրի Ադամսիՙ Հյուսիսային Իռլանդիայում Հանրապետական բանակի քաղաքական թեւիՙ «Sein Fein» կուսակցության առաջնորդի հետ, որն արյունալի պայքարի ամբողջ ընթացքում փորձում է ելք գտնել բանակցելով բողոքականների եւ բրիտանական կառավարության ներկայացուցիչների հետ: Դեմիրթաշն իր հերթին հերքեց որեւէ կապ ռազմատենչ PKK-ի հետ, բայց մնում է միակ միջնորդը կառավարության հետ խաղաղության գործընթացի բանակցություններում:

Ներկայիս ամենահրատապ հարցը կոալիցիոն կառավարություն ստեղծելն է: Էրդողանն ինքն է անձամբ վարում հնարավոր կոալիցիայի բանակցությունները:

Միայն քեմալիստական եւ ազգայնամոլական կուսակցություններն են, որ որոշ մերձեցում կարող են դրսեւորել կոալիցիա կազմելու տեսանկյունից: Ոչ ոքի մտքով չի անցնում բանակցել Դեմիրթաշի հետ: Բայց հնարավոր գործընկերներից ոչ մեկն էլ կողմնակից չէ սահմանադրությունը բարեփոխելու Էրդողանի մտադրություններին: Ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ցանկանում նախագահի լիազորությունները մեծացնել:

Նոր կառավարություն կազմելու ժամկետը 45 օր է: Եթե մինչ այդ կոալիցիա չձեւավորվի, ինքնաբերաբար հապճեպ ընտրություններ պետք է անցկացվեն:

Կուսակցությունները կարծես չեն շտապում: Բանակցություններն էլ տեղի են ունենում կարծես ժամանակ սպանելու համար, որովհետեւ իրենց սխալներից դասեր քաղելով, նրանցից ամեն մեկն էլ ցանկանում է նոր ընտրություններին մասնակցել, որպեսզի ավելացնեն իրենց պատգամավորների թիվը խորհրդարանում: AKP-ի առաջնորդներն, օրինակ, հավատացած են, որ նոր ընտրությունների ժամանակ կկարողանան մոլեռանդ մահմեդական քրդերին համոզել քվեարկելու իրենց օգտին եւ այդպիսով չթողնելու, որ քրդամետ կուսակցությունը հավաքի ձայների 10 տոկոսը: Դիարբեքիրում եւ քրդական այլ շրջաններում արդեն իսկ ռումբեր պայթում են հեղինակազրկելու համար Դեմիրթաշի կուսակցությունը: Որեւէ սոցիալական կամ ռազմական միջադեպ այս ճգնաժամային օրերին կարող է ձայների առավելությունը թեքել հօգուտ Էրդողանի, որովհետեւ տվյալ պարագայում նա հանդես է գալու որպես փրկարարի եւ կայունության երաշխավորի:

Չնայած հունիսի 7-ի ընտրությունները «կտրեցին նրա թեւերը» եւ մեծ վնաս հասցրեցին նրա օսմանյան փառասիրություններին, Էրդողանը դեռեւս մնում է կառավարության ղեկին եւ շարունակելու է իր ներքին եւ արտաքին քաղաքականությունները առաջ տանել, հատկապես վառ պահելով տարածաշրջանի անկայունությունը: Նա բացահայտորեն պաշտպանում է եւ զինում «ԻԶԻՍ»-ին, դեմ գնալով Մ. Նահանգների զգուշացումներին: Թուրքիան նաեւ զենք է մատակարարում իսլամիստ մարտիկներին Լիբիայում եւ Սինայի թերակղզու բեդուին ցեղերին, քաջալերելով նրանց խժդժություններ իրականացնել ընդդեմ Եգիպտոսի կառավարության: Գաղտնիք չէ, որ Էրդողանը պաշտպանում էր պաշտոնանկ արված նախկին իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մորսիին: (Միջանկյալ նշենք, որ թուրք-եգիպտական հարաբերությունների վատթարացումը նպաստում է, որ Հայոց ցեղասպանության հարցը լուսաբանվի եգիպտական զանգվածային լրատվամիջոցների կողմից):

Այս չարակամ քաղաքականության առընթեր Էրդողանը նաեւ ամբարտավանորեն փակել է Ինջիրլիքի ՆԱՏՕ-ի ռազմակայանըՙ արգելելով ամեն տեսակի գործողություններ կատարել այդտեղից: Բայց Արեւմուտքի համբերության բաժակը վստահաբար կլցվի Պուտինին սիրաշահելու Էրդողանի ջանքերի պատճառով, հատկապես էներգետիկայի բնագավառում, ընդդիմանալով Ղրիմի գործողությունների առիթով Արեւմուտքի սանձազերծած պատժամիջոցներին: Արդեն հնչում են առաջարկներ Թուրքիայի փոխարեն Ադրբեջանին եւ Վրաստանին օգտագործելու ոչ միայն որպես ռազմակայանների, այլեւ Կովկասում ռուս-իրանական ազդցեությունը նվազեցնելու հենակետերի: Այդ երկու երկրներից մեկը բացահայտ, մյուսըՙ թաքուն թշնամի լինելով, վտանգը Հայաստանի սահմաններում բազմապատկվելու է անկասկած: Ցարդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՙ Մ. Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կողմնակից են եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Հենց այդ մոտեցումը աղճատվի, անկայունություն կտիրի, եւ դրանից կօգտվի Արեւմուտքըՙ պատճառ ունենալով միջամտելու: Ինչպես տեսնում ենք, Էրդողանի քաղաքականությունը հեռագնա ազդեցություններ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի վրա: Առայժմ նրա փառասիրությունները մի փոքր սանձահարված են թվում, բայց նա դեռ մնում է դանդաղ գործողության քաղաքական այն ռումբը, որը կարող է պայթել որեւէ ժամանակ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

Նախորդ գրառումը

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԹԱՆՊՈՒԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԹԱՆՊՈՒԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏՈՒՆԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական