Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Երեկ, հունիսի 25-ին, առավոտյան ժամը 8:45-ին, Բեյրութում սրտի կաթվածից մահացավ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը: Լիբանանից ստացված տեղեկության համաձայն, հանգուցյալ պատրիարքի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը, Բեյրութի Հայ կաթողիկե պատրիարքարանում: Սպասվում է Լիբանանի ու տարածաշրջանի կրոնական ու պետական բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությունը:

Ներսես Թարմունի (ծննդյան ազգանունովՙ Թազա) պատրիարքը իր գլխավորած համայնքի հետ կարեւոր դեր է կատարել այս տարվա ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում հայկական ծեսով մատուցված պատարագի եւ Պապի պատմական ուղերձի նախապատրաստական աշխատանքներում:

Մեր ցավակցությունները Հայ կաթողիկե համայնքին ու եկեղեցուն: