Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՀՄԵԴ ԻՆՍԵԼ. «ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ»

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ֆրանսիական «Դեկուվերտ» հրատարակչությունում լույս է տեսել թուրք ազատախոհ մտավորական Ահմեդ Ինսելի «Էրդողանի նոր Թուրքիան» աշխատությունը: «Ֆրանս-Արմենի» ամսագիրը հիշեցնում է, որ Ինսելը ավելի վաղ Միշել Մարիանի հետ մեկտեղ գրել էր «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գիրքը: Վերոհիշյալ աշխատության թեման ժամանակակից Թուրքիայի պատմությունն է: Ահմեդ Ինսելը հայերից ներողություն խնդրելու կոչի տակ ստորագրած թուրք մտավորականներից մեկն է: «Էրդողանի նոր Թուրքիան» աշխատության մեջ նա փորձում է բացատրել վերջին 13 տարիներին Թուրքիայում իշխող Էրդողանի իսլամիստական կուսակցության (AKP) հաջողության պատճառները: Քաղաքացիական հասարակության ջատագով Ահմեդ Ինսելը 2000-ականների սկզբներին որոշակի հույսեր էր կապել AKP-ի հետՙ ակնկալելով, թե Էրդողանի կառավարությունը կմեղմացնի երկրում մի քանի տասնամյակ իշխած զինվորական-քեմալական վարչակարգի կապանքները: Հեղինակը գրում է 2000-ականների «պասսիվ հեղափոխության», AKP-ի հաջողությանը նպաստած ամբոխավարության, երկրի ֆինանսական վիճակի բարելավման, քաղաքական կյանքի կայունացման մասին: Քաղաքական այդ ռազմավարությունն արդարացրեց իրեն, չնայած կաշառակերության բազմաթիվ սկանդալներին: Սակայն սկզբնական շրջանի սոցիալ-քաղաքական ազատականացումը տեղը զիջեց միահեծանությանը եւ բռնարարքներին: 2015 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին լույս տեսած աշխատությունը լուսաբանում է AKP-ի իշխանության տարիներին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում տեղի ունեցած փոխակերպումները: Իր սերնդի հույսերն ու հուսախաբությունները վկայակոչելովՙ հեղինակն անդրադառնում է օսմանյան վարչակարգի ժամանակներից մինչեւ օրս Թուրքիայում տիրապետող միահեծանության համախտանիշի արմատներին: Նրա կարծիքով, թուրքական հասարակությունը մշտապես տարուբերվել է սոցիալ-քաղաքական ինքնությունը կորցնելու վախի եւ ժամանակակից աշխարհին լիովին հարելու ցանկության միջեւ: AKP-ի նախկին ղեկավարները նշում են, որ մշտական տարբերություն կա ժողովրդավարության սկզբնական եւ մերօրյա ընկալումների միջեւ: Սկզբնական շրջանում AKP-ն լայն կոալիցիա էր, որը միավորում էր քեմալական պետության միահեծանությունից տուժած ուժերի մեծամասնությանը: Սակայն ճնշման ու հալածանքի գործոնների վերանալուն պես ի հայտ եկավ եւ հետզհետե ուժեղացավ հենց AKP-ի միահեծանությունը: Այլ կերպ ասած, Էրդողանի իբր ժողովրդավարական բնույթի կուսակցությունը իրականում թուրքական պետության մշտական միահեծանության բաղկացուցիչ մասն է: Քեմալականներին իշխանությունից հեռացնելովՙ Էրդողանի «չափավոր իսլամիստները» չկատարեցին իշխանության կառույցների հիմնարար փոփոխություններ. նրանք սոսկ հնարավորինս ազատվեցին դրա աշխարհիկ պաճուճանքից: Հեղինակը սրանով է բացատրում այն փաստը, որ նախագահ Էրդողանը ժողովրդավարությունը ընկալում է լոկ որպես բնակչության մեծամասնությունը կազմող սուննիների վրա ճնշումը դադարեցնելու միջոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վ. ՉԹՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ. «ԲԱՑ ՎԵՐՔ. ՀԱՅԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ»

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական