Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՈՒՆՆ Է ՄՆԱՑԵԼ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երեւանում սրամտում են, որ Գագիկ Ծառուկյանին ջախջախելուց հետո Հայաստանի ղեկավարությունը… անտեր է մնացել: Եվ որպես կատարյալ անտերության արդյունք երկրի ղեկավարները էլ ավելի են ժպտերես դարձել: Հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ: Ասես բարեկեցիկ Շվեյցարիա են կառավարում եւ չկա ամայացուցիչ արտագաղթ:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի որպես լիբերալ որակվող ընդդիմությունն էլ է իր ազդեցությամբ զրոյական: Թեեւ վերջին տարիներին նա «ջախջախիչ» հարվածներ չի ստացել: Պարզապես այստեղ դժվար է պայքարել մի ղեկավարի դեմ, որի հարգանիշը ժողովրդի շրջանում հասնում է 86 տոկոսի: Սաՙ ի դեպ:

«Ճահիճ»ՙ այս պիտակով է բնորոշվում ռուսաստանյան այսօրեական ընդդիմությունը: Որոշ վերապահումով այդ երեւույթը ռուսական էլ չէ, այլ գլխավորապեսՙ հրեական: Ուշագրավ է, որ բոլոր ընդդիմախոս լիդերները սերտ հարաբերությունների մեջ են ամերիկյան դեսպանության հետ եւ չեն խորշում բացահայտ այցելություններից այդ հաստատություն (ես չգիտեմ ուր են այցելում հայ ընդվզողները, եթե այցելում են):

Զարմանալի է, սակայն նույնիսկ արեւմտյան պատժամիջոցները եւ կենսամակարդակի որոշակի անկումը չսասանեցին Պուտինի հեղինակությունը: Եվ դա հեշտ է բացատրել: Ելցինի ժամանակ ապրած մարդիկ իրապես զգացին այն բոլոր դրական խոշոր փոփոխությունները, որ տեղի ունեցան իրենց կյանքում Պուտինի օրոք (ո՞ր նախագահի ժամանակ են հայաստանցիները ավելի լավ ապրել): Երկրի քաղաքացիները ըմբռնումով ընդունեցին ղեկավարության «մեղայականը», որ սխալ են ապրել, հյուսը դնելով գերազանցապես նավթի ու գազի արտահանության վրա, եւ 2-3 տարի խնդրեցին սխալն ուղղելու համար (Հայաստանում որեւէ մեկը ընդունե՞լ է մեղքի իր բաժինը, ասենքՙ արտագաղթի հարցում): Այսպես կոչված ներմուծափոխարինումը իրական է Ռուսաստանի համար, ռեսուրսները հսկայական են:

Արդ, ինչ պիտի հակադրեն Պուտինին նրա քաղաքական հակառակորդները: Միայնՙ անզոր չարություն, չարախոսություն: Ռուսաստանցի հակապուտինականների մեջ քիչ թե շատ աչքի էր ընկնում հանգուցյալ Բորիս Նեմցովը (Նեյման): Սակայն նա իրական ոչ մի ազդեցություն չուներ «լայն» զանգվածների վրա եւ ըստ էության ոչ մի վտանգ չէր ներկայացնում պետության ղեկավարի համար: Ոչ մի գրավիչ թարմ գաղափար, ոչ մի առինքնող գործողություն (կա՞ն այդպիսիք Հայաստանում): Նեմցովի մահից հետո պարզվեց, որ գեղեցկատես խարտյաշ այրը անհամեմատ ավելի բեղուն է եղել… զավակաշինության մեջ. 5 հոգի արդեն հայտարարել են իրենց գենետիկ «նեմցովականության» մասին եւ փորձում են հավակնել նրա անբավ հարստություններին:

Որոշ ժամանակ հույս էր ներշնչում մեծանուն շախմատիստ Գարիկ Կասպարովը, որը որպես Վայնշտեյն գերազանցապես կապված էր հրեական քաղաքական շրջանակների հետ: Հիրավի տաղանդավոր, եթե չասենք հանճարեղ լինելով մեծ շախմատում եւ նվաճելով բոլոր կոչումներն այդ ասպարեզում, Կասպարովին թվում էր, որ ինքը նույնքան բազմահամակարգիչ միտք կդառնա նաեւ մեծ քաղաքականության մեջ: Սակայն այս բնագավառում նա ոչ միայն ոչ մի բարձունք չնվաճեց, այլեւ լիովին տապալվեց ու պարզապես ճողոպրեց արտասահման, վաստակելով ընդամենը «վախկոտի» անուն անգամ ընդդիմության շրջանում: Եվ զավեշտական են Արեւմուտքից հնչող նրա «խրոխտ» կոչերը իշխանությունը գրավելու եւ նոր Ռուսաստան կառուցելու մասին:

Ներկայումս լրիվ ճահճացած ընդդիմադիր դաշտում իրեն առաջին պլան է մղել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, որին եւս ոչ մեկը լուրջ չի ընդունում, իսկ շատերը նրան սոսկ համարում են ոչնչություն (մականունն է «Երկտոկոսանոց Միշա», նկատի ունենալով նրա ընտրական ցուցանիշը): Սա էլ վերջին ամիսներին «լայն» գործունեություն է ծավալել Արեւմուտքում, հատկապես ԱՄՆ-ում: Ըստ երեւույթին նա հրահանգ է ստացել լինել ավելի եռանդուն, աղմկահարույց, արմատական եւ այլն: Կասյանովը չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանում լիբերալ գաղափարախոսությունը, լիբերալներն առհասարակ կատարելապես հեղինակազրկված են եւ շանս չունեն արժանանալու ընտրողների ուշադրությանը: Ուստի պետք են սկանդալներ գոնե ընդդիմադիր դաշտում երեւալու համար: Ահա եւ Միշան ֆրանսիական հրատարակություններից մեկում հայտարարում է, որ ինքը Ուկրաինային կվերադարձներ Ղրիմը, եթե դառնար Ռուսաստանի նախագահ, որ ղրիմցիները ոչ մի իրավունք չունեին անցկացնելու հանրահավաք (պատկերացրեք որեւէ մի հայ ընդդիմադրի նման կեցվածք Ղարաբաղի հարցում), ամերիկյան իշխանություններից պահանջում է ուժեղացնել հակառուսաստանյան պատժամիջոցները: Իսկ բոլորովին վերջերս, գտնվելով Վաշինգտոնում, նա պահանջեց ընդլայնել իրեն ոչ հաճո ռուս լրագրողների անցանկալիության ցուցակը: Եվ օրինաչափ է, որ ռուս հասարակայնությունը Կասյանովին համարում է ընդամենը պետդեպարտամենտի գործակալ:

Մի խոսքով, հայ եւ ռուսաստանցի ընդդիմադիրներին հոգեհարազատ է այն պարագան, որ երկուսի գործունեությունն էլ անպտուղ է եւ անարդյունավետ: Ինչպես ասվեց, ռուսաստանյան ընդդիմության ամենախոցելի կողմը լիբերալ գաղափարախոսությունն է, որն իրոք իրեն սպառել է Ռուսաստանում: Ուժային իշխանափոխությունը բացառվում է: Ուրեմն պետք է հույս դնել միայն արտասահմանյան աջակցության վրա, ինչն էլ անում է Կասյանովը:

«Ներկայիս լիբերալ ընդդիմությունը, գրում է ռուս մի մեկնաբան, որ հիրավի ճահիճ է դարձել, գնալով ավելի ու ավելի է չորանում, վերածվելով անմշակ ու անջրդի հողակտորի»:

Հետաքրքրական է, իսկ ինչ ուսմունք է դավանում հայրենյաց ընդդիմությունը:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՐՈՀՎԱԾ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՊԻՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆԸ` ՊԱՊԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՊԻՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆԸ` ՊԱՊԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական