Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՈՒՀԱՄՄԱԴ ՌԻՖԱԹ ԱԼ-ԻՄԱՄ

Հոդվածագիրըՙ դոկտ. Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը, Ալեքսանդրիա-Դամանհորի (Եգիպտոս)՛ համալսարանի պատմության բաժանմունքի պրոֆեսոր է, Կահիրեի հայկական «Արեգ» (նախկինՙ «Արեւ») արաբալեզու ամսագրի գլխավոր խմբագիրը հիմնադրման օրից: Նա Եգիպտոսում հայկական հարցերով զբաղվող արաբ մտավորականների առաջատար դեմքերից է, իր սկզբունքների վրա հաստատուն կանգնած մտավորական, որ ուշի-ուշով հետեւում է հայկական պատմագիտության նորագույն ուսումնասիրություններին եւ, միաժամանակ, իր կարեւոր ներդրումը բերում հայ-արաբական գիտական հարաբերությունների զարգացման գործին: Այստեղիցՙ նրա սերտ հարաբերությունները Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հայտնի արեւելագետ եւ ցեղասպանագետ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի հետ, որի ծննդյան 85-ամյակը լրացավ հունիսի 10-ին:


Ես շատ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ գնահատելու միջազգային լայն ճանաչում ունեցող արաբագետներից ու արեւելագետներից մեկիՙ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատանքը: Ես նրան շատ լավ գիտեմ շնորհիվ նրա բազմաթիվ արժեքավոր եւ ինքնատիպ աշխատությունների, որոնք հրատարակված են ոչ միայն հայերեն, այլեւ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով տարբեր երկրներում: Ես նրան գիտեմ նաեւ մեր անձնական շփումներից, սկզբում Եգիպտոսում, 2006-2007թվականներին, երբ մենք միասին աշխատում էինք Կահիրեի համալսարանում «Հայագիտական հետազոտությունների կենտրոն» հիմնելու համար, իսկ այնուհետեւ Երեւանում, 2010թ. դեկտեմբերին, Միջազգային գիտաժողովի ընթացքում , նվիրված «Ցեղասպանության ոճրագործությունը. Կանխումը, դատապարտումը եւ հետեւանքների վերացումը»` «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու ՄԱԿ-ի կոնվենցիայի լույսի ներքո» հիմնահարցին, երբ նա այդ կարեւոր գիտական հանդիպման կարգավորող-ղեկավարներից մեկն էր: Աշխարհի արաբագետները եւ արեւելագետները նրան գիտեն շնորհիվ նրա ստեղծագործական գաղափարների ու հայեցակարգերի , արաբական աշխարհի եւ ցեղասպանագիտության առանցքային հիմնախնդիրների նկատմամբ նոր մոտեցումների դրսեւորման: Ես, որպես արաբագետ, կարող եմ հաստատել, որ հայ տաղանդավոր հետազոտող Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատությունները, որոնք հրատարակվել են Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաեւ Անգլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Ռուսաստանում, Իտալիայում, Հունգարիայում եւ այլ երկրներում, ժամանակակից արաբագիտությունը եւ ցեղասպանագիտությունը բարձրացրել են նոր մակարդակի, խթանել նշված ուղղությունների ուսումնասիրությունը աշխարհի տարբեր համալսարաններում եւ գիտական կենտրոններում: Մենք վարժվել ենք պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի ինքնատիպ աշխատություններին, որոնք մշտապես հարուցում են գիտական աշխարհի մեծ հետաքրքրությունը: Սակայն նրա « Հայոց ցեղասպանությունը -Արմենոցիդը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով» աշխատությունը (2009թ.) իսկական սենսացիա էր: Դա մի եզակի եւ հիմնարար ուսումնասիրություն է, մի ֆենոմեն, որը չունի իր նախադեպը: Դա նոր խոսք է ոչ միայն Հայոց ցեղասպանության բնագավառում, այլեւ ցեղասպանագիտության բնագավառումՙ ընդհանրապես: Ցեղասպանագիտության առանցքային հիմախնդիրները եղել են եւ մնում են պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում: Իրականում, նա հանդիսանում է Ցեղասպանագիտությանՙ որպես համաշխարհային գիտական նոր ուղղության, հիմնադիրներից մեկը: Նա այդ հիմնախնդրին նվիրված հրատարակել է 15

մենագրական ուսումնասիրություն եւ հարյուրից ավելի հոդվածներ: Նա քայլ առ քայլ բացահայտել է այդ ֆենոմենի բնորոշ գծերը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է նշել նրա նախորդ աշխատությունըՙ «Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանագիտության համատեքստում»( 2002թ.) , որտեղ նա առաջին անգամ քննարկում է Հայոց ցեղասպանության մի այնպիսի հիմնարար հայեցակարգ, ինչպիսին վիկտիմիզացիան (զոհացումը), զոհ եւ դահիճ, ցեղասպան պետություն եւ ցեղասպան հասարակություն, եւ գալիս այն եզրակացության, որ օսմանյան կայսրությունը ցեղասպան պետություն էր, որտեղ հայերը եւ կայսրության բոլոր ոչ-թուրք ժողովուրդներըՙ արաբները, հույները ասորիները եւ մյուսները , հանդիսանում էին զոհեր, իսկ սուլթանը եւ երիտթուրքերի վարչակաչգըՙ դահիճներ, որոնք ցեղասպանության քաղաքականությունը բարձրացրել էին պետական քաղաքականության աստիճանի: Եվ հայերը դարձան առաջին զոհերը, կորցնելով իրենց հայրենիքըՙ Արեւմտյան Հայաստանը:

Այս առանցքային գաղափարը ստացել է նոր հաստատում նրա « Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է» աշխատությունում , գրված սկզբնաղբյուրների, ներառյալ արաբական աղբյուրների հիման վրա:

Հաջորդ քայլը մի այնպիսի եզակի աշխատություն ստեղծելու ուղղությամբ, որպիսին Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասը լեզուներով ուսումնասիրությունն է, եղավ նրա «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» աշխատությունը, որը հրատարակվեց հայերեն (2004թ.), անգլերեն (2005թ.), պարսկերեն (Թեհրան, 2009թ.), ապա արաբերեն (Կահիրե, 2011թ.): Հայ գիտնականը առաջին անգամ ներառել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարուստ եւ կարեւոր արաբական աղբյուրներ: Ադյունքները ցնցող են : Արաբական աղբյուրները հաստատում են գլխավոր հիմնադրույթն առ այն, որ 1915թ. երիտթուրքերի ղեկավարները ծրագրել եւ բարբարոսաբար ու դաժան ձեւով իրականացրել են Հայոց ցեղասպանությունը, որը արաբական աղբյուրները որակել են մարդկության պատմության սեւ էջը եւ քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: Այս աշխատությունից հետո միանգամայն բնական էր «Հայոց ցեղասպանությունը- Արմենոցիդը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով» աշխատության հրատարակումը, որի գիտական նշանակությունը դուրս է գալիս Հայոց ցեղասպանության շրջանակներից: Դա համաշխարհային նշանակություն ունեցող երեւույթ է , մի եզակի ուսումնասիրություն, որը նոր հորիզոններ է բացում ցեղասպանագիտության առջեւ:

Այդ գիրքը փաստորեն բաղկացած է երկու մասից:

Առաջին մասում հեղինակը քննարկում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փուլը եւ դրա միտումներնը մոտ ապագայում: Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ցույց է տալիս , որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արձանագրել է մեծ առաջընթաց: Մյուս կողմից թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ավելի ու ավելի է թուլանում եւ նվազում նրա շանսերը:: Այս կապակցությամբ հեղինակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում օսմանյան լեգալ դատարանի կողմից երիտթուրքերի ղեկավարության 1919-1920 դատավարությանը, որը նրանց Հայոց ցեղասպանության իրակացման համար դատապարտեց մահվան: Օսմանյան դատարանի դատավճիռի հիման վրա , պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանըն առաջարկեց վերանայել Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի մոտեցումը, գտնելով, որ Թուրքիան նախկինում արդեն մեկ անգամ այն ճանաչել է: Մենք գտնում են, որ այս տեսակետը վերին աստիճանի հետաքրքիր է եւ արժանի այն ապագայում ավելի զարգացնելու:

Գրքի երկրորդ մասը բաղկացած է աշխարհի տասը լեզուներովՙ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, արաբերեն, հայերեն եւ պարսկերեն հրատարակված տեքստերից, որոնք ընդգրկված են գրքում: Այստեղ մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել հետեւյալ փաստի վրա: Այդ թարգմանությունները կատարվել են ոչ թե հեղինակի նախաձեռնությամբ , այլ արդյունք են տեղական նախաձեռնության, որը վկայում է շատ երկրներում այն մեծ հետաքրքրության մասին, որը դրսեւորվում Հայոց ցեղասպանության հեղինակի ուսումնասիրությունների նկատմամբ: Մենք դա համարում ենք նաեւ հեղինակի նկատմամբ խորը հարգանքի դրսեւորում եւ նրա ճանաչում որպես ցեղասպանության մեծ մասնագետի: Դա տարբեր աշխատությունների ժողովածու չէ: Դա միմյանց հետ եւ տրամաբանորեն փոխկապակված միեւնույն թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն է:

Այդ ուսումնասիրության կարեւոր նվաճումներից մեկը արաբ ժողովրդի, տեղական կառավարման մարմինների , կրոնական առաջնորդների, մտավորականության մարդասիրական դերի գիտական բացահայտումն է հայկական քարավանները ամբողջական ոչնչացումից փրկելու գործում: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ: Շնորհիվ արաբների ասպնջականության հարյուր հազարավոր հայեր փրկվեցին եւ հետագայում նրանք հայկական նոր Սփյուռքի հիմք հանդիսացան Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում , Եգիպտոսում եւ արաբական այլ երկրներում:

Վերջում կցանկանայինք նաեւ ընդգծել հեղինակի շարադրման ոճի եւ հիմնախնդիրների լուսաբանման մասին: Մեր կարծիքով դրանց հատուկ են երեք բնորոշ գծեր:

Առաջին, ակադեմիական ոճ, որը դրսեւորվել է ստեղծագործական գաղափարների արտացոլման մեջ, արաբական տեքստերի խորը ըմբռնում եւ մեկնաբանում եւ գրքի իդեալական կառուցվածք:

Երկրորդ, գիտական ինֆորմացիան ընթերցողներին մատուցելու իմաստուն ձեւ, օգնելու նրանց հասկանալու մահմեդական արաբների դիքորոշումը հայերի հանդեպ:

Երրորդ, արաբների քաղաքական-մարդասիրական դիրքորոշումը հայերի հանդեպ ցեղասպանության ընթացքում, արաբների եւ հայերի միջեւ փոխադարձ հարգանքի առկայությունը, արաբական երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործերում հայ համայնքների ակտիվ դերակատարումը:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը- Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով» աշխատությունը նոր խոսք է ցեղասպանագիտության մեջ, իր նախադեպը չունեցող եզակի ուսումնասիրություն :Դա խոշոր ներդրում է թե՛ Հայոց եւ թե՛ համաշխարհային ցեղասպանագիտության մեջ: Դա ակադեմիական բարձր մակարդակով գրված ուսումնասիրություն է, որը, անկասկած, կխթանի գիտության տվյալ ուղղության հետագա զարգացումը եւ կաշխատի ի նպաստ նոր ցեղասպանությունների կանխման: Դա կոգնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Վերոնշյալ գործոնները եւ փաստերը գլխավոր պատճառներն են շատ բարձր գնահատելու ականավոր գիտնական եւ ցեղասպանագիտության տաղանդավոր մասնագետ-արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանի ուսումնասիրությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՐՈՀՎԱԾ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՊԻՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆԸ` ՊԱՊԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՊԻՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆԸ` ՊԱՊԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական