Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՍՏԵՐԻԱ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ ԱԺ-ում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրինագիծը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` հոսանքի սակագնի հարցը: Միանգամից ասենք, որ այս երկու քննարկումներին եւ դրանց արդյունքներին այստեղ չենք անդրադառնալու, իսկ անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչպես են անցել այդ քննարկումները:

Եթե մի բառով ասենք, ապա` հիստերիկ: Նախ ասենք, որ հիստերիկ բառն իրականում վատ բան չի նշանակում, հետեւաբար վիրավորանք որպես պետք չէ ընդունել: Հոգեբանության մեջ հիստերիկ անվանում են այն մարդկանց, ովքեր չափից դուրս բռնկուն են, հաճախ` անզուսպ իրենց էմոցիաները վարքագիծ եւ գործողություն դարձնելու մեջ: Երբեմն էլ անհանգիստ շարժումներ են անում եւ երբեք լուրջ քննարկումների ժամանակ ըստ էության չեն խոսում:

Օրինակՙ ԱԺ-ում, որտեղ, հիշեցնենք, քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքը, հենց այդ քննարկումների ընթացքում պատգամավորները միմյանց մեղադրեցին ստախոսության, իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու, մասնագիտացված ընտրակեղծիքներ եւ այլ բաներ անելու մեջ, ընդ որում, քննարկումներից հետո, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը իրենց մեղադրողներին հենց այդպես էլ անվանեց` հիստերիկ: Փաստորեն կոնկրետ առաջարկվող օրինագծի շուրջ ԱԺ-ի նիստը լուսաբանող լրագրողները, իրենց պատգամավորական տեղում լուռ եւ անշառ նստած պատգամավորական մանդատ ունեցողները (չխառնել` պատգամավորների հետ), ինչպես նաեւ ԱԺ-ի տվյալ նիստը դիտող եւ լսող հեռուստադիտողները եւ ռադիոլսողները այդպես էլ բան չհասկացան օրինագծից: Արդյունքում պատգամավորներն իհարկե կմեղադրեն լրագրողներին` աղմուկը քննարկումից առավել կարեւորելու մեջ, մոռանալով, որ իրենք են գերադասել աղմուկը` քննարկումից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պատկերը ըստ էության նույնն էր: Քննարկումների ժամանակ ոչ ոք չխոսեց այն մասին, թե ոչ թե որքա՞ն է բարձրանալու հոսանքի սակագինը, այլ ինչո՞ւ է այն բարձրանալու, ի՞նչ հիմքերով: Մինչդեռ ոլորտի մասնագետների պակաս հանձնաժողովը պետք է որ չունենա, հետեւաբար մասնագիտական, շեշտում ենքՙ մասնագիտական գնահատական եւ կարծիք խնդրին եւ դրա վերաբերյալ պե՛տք է որ հնչեր: Չհնչեց:

Ինչո՞ւ, լուրջ կասկածներ ունենք, որ պատճառը համատարած հիստերիան է, դե այն, որ ՀՀ ԱԺ-ում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բոլորը հիստերիկ են: Եթե այդպես է, ապա առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ եւ հանդուրժող լինել: Եթե այդպես չէ, ապա մենք մեծ սիրով եւ պատասխանատվությամբ հերքում ենք մեր քիչ առաջ բարձրաձայնած խոսքերը եւ ասում, որ ՀՀ ԱԺ-ում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բոլորը հիստերիկ չեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱ ՄԵ՞Ր ՊԱՊԻԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական