Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԻՍԿԱՅԻՆ ԼԻՆԵԼԸ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՌԻՍԿԻ, ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են կատարվելու տեսչական ստուգումները

Հայաստանում մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում տեսչական ստուգումները կասեցվեցին 2009-ին` պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Մինչ այժմ այդ որոշումը գործում է: Սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում, որը պետք է բավարարի թե բիզնեսին, թե սպառողներին եւ պետությանը: Ներկայումս իրականացվող տեսչական բարեփոխումները հենց այդ նպատակն են հետապնդում: Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի աջակցությամբ վերջին տարիներին ձեռնամուխ է եղել տեսչական ստուգումների նոր համակարգի ձեւավորմանն ու ներդրմանը:

Այս բարեփոխումների հիմնական էությունը անցումն է ռիսկի վրա հիմնված ստուգումների` համաձայն այդ նպատակով մշակված ստուգաթերթի սահմանած չափանիշների: Ըստ տեսչական բարեփոխումները մշակող խմբի, տեսչական ստուգումները պետք է ապահովեն անվտանգություն սպառողների համար, ճնշումներից եւ անհարկի միջամտությունից զերծ պահեն բիզնեսը, ինչպես նաեւ արդյունավետ լինեն պետության համար:

Ընկերությունների գործունեության առումով առանձնացվելու են ռիսկայնության երկու գործոններ` ոլորտային եւ անհատական։ Ոլորտային ռիսկայնությունը գործունեության տեսակին բնորոշ ռիսկներն են, իսկ անհատականը` որոշվում է տվյալ ընկերության կողմից հարուցած խնդիրներով։ Զանազան տեսչություններ մշակել են իրենց ոլորտի ստուգաթերթերը, որոնք հրապարակված են եւ հասանելի բոլորի համար: Դրանք տարբերվում ենՙ կախված այն բանից, թե օրինակ` խոսքը մթերային խանութի, թե՞ մանկապարտեզի մասին է, դրանցում սննդամթերի անվտանգության, թե՞ հակահրդեհային անվտանգության ռիսկայնության մասին է:

Առանձնացվել է ռիսկայնության երեք մակարդակ` ցածր, միջին եւ բարձր: Բարձր ռիսկայնության խմբի մեջ հայտնվում են այն ընկերությունները, որոնք ստուգաթերթում նշված ռիսկայնության չափանիշներով ավելի բարձր միավորներ են ունենում: Օրինակ, եթե խանութը չի պահպանում սննդամթերի սանիտարական պահպանման կամ հացի արտադրությունը` հրդեհային անվտանգության համար անհրաժեշտ պահանջները:

Բարձր ռիսկայնություն ունեցող են համարվում նաեւ այն ընկերությունները, որոնք ավելի հաճախ են խախտումներ թույլ տալիս: Հետեւաբար, նրանք հայտնվում են ավելի հաճախակի` տարեկան մեկ անգամ ստուգումների անցկացման ենթակա թիրախի տակ: Միջին ռիսկայնություն ունեցող ընկերություններում ստուգումներն անց են կացվելու երեք տարին մեկ անգամ, ցածր ռիսկայնության տնտեսվարողների մոտ` հինգ տարին մեկ անգամ:

Հարցին, թե արդյո՞ք տնտեսվարողները զերծ կմնան խախտումներից, հատկապես երբ դա վերաբերում է սննդամթերքի անվտանգությանը, եթե նրանց մոտ տարեկան մեկ անգամ ստուգում անցկացվի, տեսչական խմբի ներկայացուցիչները պատասխանում են, որ գործնականում անհնար է ամենօրյա հսկողություն իրականացնել տնտեսվարողի մոտ: Ռիսկային ստուգումների համակարգը հենց այդ նպատակով է ներդրվում, որպեսզի տնտեսվարողները ձգտեն զերծ մնալ խախտումներ կատարելուց, այսինքն` բարձր ռիսկայնության խմբում հայտնվելուց, տուգանքների ենթարկվելուց:

Հատկապես կարեւորվում է ստուգաթերթի հնարավորինս պարզ եւ հասկանալի դարձնելը գործարարների համար` նրանց հետագայում ավելորդ խնդիրներից զերծ պահելու նպատակով: Թվում է, թե դա պետք է հետաքրքրություն առաջացներ գործարարների մոտ եւ նրանք նույնպես իրենց առաջարկները ներկայացնեին ստուգաթերթում, բայց նման ցանկություն նրանց մոտ չի նկատվում: Բիզնեսը առայժմ ոչ մի կերպ չի ցանկանում ներգրավվել հենց իր շահերին անմիջականորեն առնչվող այս բարեփոխումներին եւ մասնավորապես ստուգաթերթի հարցերի ձեւավորմանը: Նման մոտեցում չեն ցուցաբերում նաեւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները, թեեւ բոլոր առաջարկների համար գործում է թեժ գիծ` 597597 հեռախոսահամարով:

Ըստ տեսչական բարեփոխումների խմբի, նախատեսվում է նաեւ օպտիմալացնել ստուգում իրականացնող պետական տեսչությունների թիվը , որն այժմ 17 է: Թե ինչպե՞ս դրանք կփոխվեն եւ որքանո՞վ կկրճատվեն, առայժմ հնարավոր չէ ասել եւ կախված է բարեփոխումների հետագա ընթացքից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱ ՄԵ՞Ր ՊԱՊԻԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական