Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐՀԱՆՎԵ՞Լ, ԹԵ՞ ՄՆԱԼ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախանցյալ շաբաթ Բեյրութում Հայկազյան համալսարանի կազմակերպած եռօրյա գիտաժողովի ընդհանուր թեման եղել է «Սուրիոյ հայերը»: (Տե՛ս մեր թերթի ներկա համարի 2-րդ էջում Հ. Միքայելյանի հակիրճ թղթակցությունը): Բազմաթիվ զեկուցումներին ու ելույթներին հաջորդել է ներկա պահի համար ամենակարեւորըՙ «Սուրիոյ տագնապն ու սուրիահայութիւնը» թեմայի շուրջ կայացած «կլոր սեղանը», որի գլխավոր մասնակիցները եղել են սիրիահայ համայնքի հոգեւոր պետերը: Հենց այդ սեղանի շուրջ է, որ, ըստ մեր թղթակցի, տրվել է օրվա գլխավոր հարցըՙ հալեպահայությանը պե՞տք է տարհանել հայկական այդ հինավուրց գաղթօջախից: Ինչպես եւ ակնկալելի էրՙ հոգեւոր պետերի պատասխանը եղել է բացասական: Սակայն, միաժամանակ, նրանք հայտնել են, որ գաղթօջախի ղեկավարությունն ունի նաեւ 2-րդ ծրագիր կամ պլան, որը ի գործ կդրվի անխուսափելի պարագաների դեպքում, այսինքնՙ իսլամական ուժերի կողմից Հալեպը գրոհելու դեպքում:

Գրեթե նույն օրերին Սիրիայի մայրաքաղաքում էր գտնվում արտգործնախարար Էդ. Նալբանդյանը: Նախագահ Բաշար Ասադի եւ պետական այլ պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո նա Դամասկոսում շուրջ 3 ժամ ընդունել է սիրիահայության ներկայացուցիչներին եւ իմ ունեցած տվյալներովՙ ավելի ունկնդրողի, քան թելադրողի դիրքում է եղել: Բնականաբար: Ոչ ոք չի կարող սիրիահայությանը, ի մասնավորիՙ հալեպահայությանը թելադրել կամ խորհուրդ տալ լքելու երկիրն ու քաղաքը: Բայց կարող է, ու պետք է, տեղեկանալ նրանց ծրագրերին (այսպես կոչվածՙ պլան-2), պատկերացումներին եւ ակնկալություններին: Մանավանդ որ Հայաստանը ներկա պահին ի վիճակի չէ թելադրողի պատասխանատվությունը ստանձնել, որը ենթադրում է համապատասխան համալիր գործողություններ:

Իսկ սիրիահայությունը, կոնկրետՙ հալեպահայությունն ու Քեսաբի հայերը (Քամիշլիում եւ հյուսիս-արեւելյան այլ բնակավայրերում հայեր չկա՛ն այլեւս), հակառակ առնվազն 4 անգամ կոտորակված իրենց թվաքանակին, հակառակ ամենօրյա տվայտանքներին եւ օրհասական վիճակներին ու զոհերին, մնում են կառչած իրենց տունուտեղին, եկեղեցուն ու դպրոցին, եւ սա ոչ միայն իրենց ազգասիրական զգացումների թելադրանքով, այլեւ զուտ մարդկային մղումներով: Նրանցից շատերը երեխաներ ունեն բանակումՙ զինապարտությամբ ծառայող, ուրիշներՙ մի բնակարան ու, թերեւս, մի գործատեղի, որոնք ենթակա են կողոպուտիՙ անգամ սիրիական բանակայինների կողմից: Իսկ առավել մեծ թիվ են կազմում նրանք, որոնք չունեն պահուստային որեւէ գումար տեղաշարժվելու: Իսկ, այնուամենայնիվ, շարժվելու պարագայում նրանց սպասում են բազմակի դժվարություններ եւ անորոշություններ թե՛ հարեւան Լիբանանում, թե՛ Հայաստանում, անգամ եվրոպական այն մի քանի երկրներում (Շվեդիա, Բելգիա ու Գերմանիա), որոնք օրինական կամ ոչ օրինական ճանապարհով մուտք գործածներին թեեւ ապահովում են օրապահիկով ու մեծ քաղաքներից հեռու վայրերում կացարանով, սակայն ամեն բանից առաջ պահանջում են գումար հատկացնել տեղի լեզուն ու օրենքները սովորելուն:

Մինչդեռ գրեթե անխուսափելի է Հալեպի գրոհումը, նախՙ «Ջաբհաթ ալ-Նուսրայի», ապաՙ խալիֆաթական հորդաների կողմից: Նախագահ Ասադի զորքերը 4,5 տարվա մարտերից հետո հոգնել են ակներեւաբար: Տարածաշրջանի խոշոր խաղացողներըՙ Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը եւ Թուրքիան Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում ստեղծված քաոսում իրենց հակամարտությունների, մրցակցությունների ու շահերի թելադրանքով ձգտում են, գոնե առերեւույթ, պարփակել խալիֆաթական ուժերին, որոնք ի դեպ ապացուցել են, որ ունեն կենտրոնացյալ ու պրոֆեսիոնալ ուժեղ ղեկավարություն, որը սահուն կերպով «Ալ Ղաիդային» փոխարինելուց հետո նպատակասլաց ընթանում է դեպի իր նպատակակետըՙ Լեւանտի տարածքում իսլամական պետության հիմնումը: Եվ ըստ երեւույթին այս հանգամանքը հաշվի առնելով է, որ վերջերս դիվանագիտական շրջանակներում համառորեն շրջում է այն միտքը, թե միջազգային մեծ ուժերը, ներառյալ Մ. Նահանգներն ու Ռուսաստանը, պատրաստակամ են Իրաք-Հորդանան-Սիրիա եռանկյունու միջեւ ընկած անապատային տարածքում տեղ բացել խալիֆաթական պետության համար, ծովեզերքն ու Դամակոսը թողնելով Բաշար Ասադին…

Այս բոլորի մեջ անորոշությունները շատ շատ են: Գլխավորներից մեկը Թուրքիայի պարագան է, Էրդողանի իշխանության պարագան, որը խորհրդարանական վերջին ընտրություններից, որոնք անցան Իսլամական ուժերին գաղտնորեն զենք-զինամթերք մատակարարելու մասին բացահայտումների մթնոլորտում, դուրս եկավ թուլացածՙ առավել թանձրացնելով անորոշությունների մշուշը:

Այս պայմաններում ի՞նչ է վերապահված հալեպահայությանը: Անխուսափելի՞ է նրա տարհանումը:

Այդ պարագայում ի՞նչ ենք անելու մենքՙ պետություն եւ ժողովուրդ: Կարո՞ղ ենք, գոնե, հալեպահայության վերաբնակեցման համար կարեւոր գումարներ պոկել միջազգային կազմակերպություններից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸՙ ՇՈՒՏՈՎ ՈՒԹՆՅԱ՞Կ

Հաջորդ գրառումը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ` Ո՞ՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ` Ո՞ՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական