Կառավարությունը երեկ հավանություն տվեց առաջնագծում մարտական հերթապահություն կատարող պայմանագրային զինծառայողների կենսաթոշակը ձեւակերպելիս` այդ ժամանակը կրկնակի չափով հաշվարկելու օրենսդրական փոփոխությանը: Փոփոխությունը հասցեական է, ուղղված զինծառայողների կոնկրետ խմբի եւ կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: