Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

1021 ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով, կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված հանձնարարականի համաձայն, երեկվա նիստում հանդես եկավ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը : Նա տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունըՙ 1021: Խնդրի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ: