Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԽՆԴՐԵԼ Է ՀՈՐԸ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Հովիկի Աբրահամյանը, ով, ի դեպ, միայնակ է մնացել այդ պաշտոնի թեկնածու որպես, քանի որ մյուս երկու թեկնածուները հանել են իրենցը, հավանաբար` ընտրություններին մասնակցելու մեջ իմաստ չտեսնելով, հանդես է եկել հայտարարությամբ: Արգամ Աբրահամյանն ասել է. «Ես խնդրել եմ հորս (վարչապետ Հովիկ Աբրահամյանին), որպեսզի նա չմիջամտի իմ ընտրություններին»:

Փաստորեն, եթե չխնդրեր, միջամտելո՞ւ էր…