Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔ ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԻԱ՛Կ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԷՆՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻՆ ՎՐԱՅ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ճըրզի

Մօտ 70 հազար հաշուող այս կարեւոր համայնքին մէջ ունինք ընդամէնը մէկ հայկական ամէնօրեայ վարժարան: Միայն մէկ դարբնոց, ուր հայ աշակերտը կրնայ սորվիլ հայերէն լեզուն, հայոց պատմութիւնը, մեր աւանդութիւնները, ու այս բոլորըՙ մէկ յարկի տակ, նոյն ժողովուրդին պատկանող իր դասընկերներուն հետ:

Սրբոց Նահատակաց ամէնօրեայ վարժարանը (ՍՆԱՎ) 48 տարիներէ ի վեր բաց կը պահէ իր դռները Ամերիկա ծնած թէ Պէյրութէն ու Իստանպուլէն գաղթած, Հալէպէն, Պուլկարիայէն եւ թէ Պարսկաստանէն այս ափերը հաստատուած հայ աշակերտներուն առջեւ: Ու լոկ հայկական վարժարան մը ըլլալէ բացի, այս դպրոցին կրթական մակարդակը Նիւ Եորքի նահանգային կրթական լաւագոյն առաջին տասնեակին համազօր իր ծրագրովՙ կրնայ միայն երջանկացնել դպրոցին շուրջ հաւաքուած կրթական մշակներն ու ծնողները:

Ցեղասպանութեան դարադարձին այս է որ կրնանք ցոյց տալ որպէս երաշխիք մեր գոյութեան, թէ ունինք տակաւին սերունդ մը, որ պիտի շարունակէ ազգապահպանութիւնը Միացեալ Նահանգներու մէջ, գուցէ դժուարին պայմաններու տակ: Ու անոր փաստըՙ ՍՆԱՎ-ի շրջանաւարտները, որոնք ոչ միայն ունին ազգային լայն հետաքրքրութիւն, այլեւ անոնցմէ ոմանք ազգային ծառայութեան մէջ են արդէն մեր աւանդական կազմակերպութիւններէն ներս:

Մայիս 16-ին Մանհեթընի «Նորթ Հիլ քաունթրի» ակումբին մէջ, երեք հարիւրի հասնող կրթանուէր ազգայիններ եկան քաջալերելու իրենց դպրոցը: Դպրոցի տնօրէնուհին` Զարմինէ Պօղոսեան, իր բոլորանուէր կրթական աշխատանքով բարձր կը պահէ դպրոցին մակարդակը եւ իր սիրալիր յարաբերութիւններով դպրոցին շուրջ կը հաւաքէ զանազան յանձնախումբեր եւ մարմիններ, որոնք նիւթապէս կ՛ըլլան օգտակար այս հաստատութեան:

Այս տարուան ճաշկերոյթ-պարահանդէսին նախագահութիւնը տրուած էր ազգային ծանօթ բարերար Էտուըրտ եւ Գարմէն Կիւլպենկեաններուն: Իր սրտի խօսքին մէջ պարոն Կիւլպէնկեան կոչ ըրաւ աւելի եւս օգտակար ըլլալու մեր վարժարանին եւ ըրաւ գործնական առաջարկներ եւ թելադրութիւններ ընդհանրապէս այլ փոքրամասնութիւններու օրինակին հետեւելու: Մի՛շտ ալ բարերար այս ամոլը նիւթապէս օգնութեան հասած է ՍՆԱՎ-ի այլեւայլ ծրագիրներուն:

Շրջանաւարտներէն շատեր, հայ ընտանիքներ կազմածՙ այդ օրը ներկայ էին օգտակար ըլլալու իրենց մայր վարժարանին:

Ազգայիններէն ոմանք մօտենալով ինծի հարց կու տային, որ եթէ հրեայ համայնքը այս երկրին մէջ կրնայ ունենալ 200է աւելի ամէնօրեայ վարժարան, իսկ թուրքերը` 120 վարժարան, ինչո՞ւ մենք հայերս պիտի ունենանք միայն 20 ամէնօրեայ վարժարան:

Անոր պատասխանը յստակ է. այդ հարցը պէտք ենք տալ կրթական ծրագիրներով ճամբայ ելած այն հաստատութիւններուն եւ կազմակերպութիւններուն որոնք անցնող երկու տասնամեակներուն գրեթէ դադրած են Ամերիկայի մէջ նոր վարժարաններ բանալու ծրագրէն: (*)

Պէ՛տք են անոնք շարունակեն իրենց կրթական առաքելութիւնը: Սերունդ մը ետք, ուծացած ամերիկահայութիւնը որքանո՞վ պիտի կարենայ հասնիլ Հայաստանին, Արցախին կամ այլ միջին-արեւելեան նօսրացող հայկական համայնքներու կարիքներուն:

Գուրգուրանք մեր ամէնօրեայ հայկական օջախներուն վրայ: Ա՛յս պիտի ըլլայ հրամայականը Ցեղասպանութեան դարադարձի: Այո՛, պահպանենք մեր մայրենի լեզուն, աւանդութիւնները:

(*) Կարծում ենք, որ ակնարկությունը վերաբերում է նաեւ ՀԲԸՄիությանը, որը վերջերս հայտարարել է, որ իր հովանավորությունը վայելող այն դպրոցները, որոնք ի վիճակի չեն նյութապես հավասարակշռել իրենց բյուջեն ինքնուրույն, ենթակա են փակման: Սակայն ցավալի այս իրողությունը արձանագրելուն զուգահեռ չենք կարող զանց առնել մեր մյուս կազմակերպությունները: Օրինակՙ Համազգայինը: Իսկ առավել քննադատելին Հայ առաքելական եկեղեցին է, որ վաղուց, շատ վաղուց դպրոց պահելու պարտականությունը թոթափել է իր ուսերից եւ այդ բեռը «վստահել» ազգային մեր մյուս կառույցներին, ինքը մնալով ամենահարուստը սակայն: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍ ՌԱԴԻՈԺԱՄ»ՙ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍ ՌԱԴԻՈԺԱՄ»ՙ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական