Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ ԽՈՑՎԱԾՙ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԼՔԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հյուսիս Հռենոս Վեստֆալյան երկրամասի Զիիգենի քաղխորհրդի Քրիստոնյա- դեմոկրատական միության խմբակցության 34 անդամների թիվը մեկով նվազել է, քանի որ Քրիստիան Յոհաննես Հենրիհը (Christian Johannes Henrich) լքել է շարքերըՙ կուսակցությանՙ «Հայկական հարցի» առնչությամբ որդեգրած դիրքորոշման պատճառով: «Տարօրինակ հիմնավորում», նկատել է խմբակցության ղեկավար Ռյուդիգեր Հոյփելը : Ինչպես առցանց «դերվեսթեն» լրատուն է իրազեկում, մայիսի 19-ին, 21 տարի ՔԴՄիությանը անդամակցած Քրիստիան Յոհաննես Հենրիհը, որ մաս էր կազմում կրթության հանձնաժողովի, ներգաղթյալների խորհրդի աշխատանքներին, իր հրաժարականը պատճառաբանում է այն հիմնավորմամբ, որ Բունդեսթագի ապրիլի 24-ի նիստին նաեւ իր կուսակից ընկերներն են «ցեղասպանություն» եզրաբառը կիրառելՙ 1915-ին հայոց դեմ Օսմանյան կայսրության գործած ոճիրը ձեւակերպելիս, իսկ ինքը համակարծիք չէ կուսակցության այդ դիրքորոշմանը: Որպես անկուսակցականՙ Հենրիհը ցանկություն ունի շարունակել աշխատանքը, բայց խմբակցության վարչությունը մերժել է նրա պատրաստակամությունը: Նրա հրաժարականը չի տկարացնում քաղխորհրդում ՔԴՄ կուսակցության դիրքերը, այն շարունակում է առաջատար մնալ:

Դոկտոր Քրիստիան Յոհաննես Հենրիհը քաղաքագետ է, իր դոկտորական թեզում եւ բազմաթիվ հրատարակություններում նա Հայոց հարցի առնչությամբ միշտ դեմ է արտահայտվել ցեղասպանություն բնորոշմանըՙ նկատելով, թե «հայ պատմաբանների ու քաղաքագետների պատմական իրադարձությունների վերաբերյալ միակողմանի շարադրանքն իր դրոշմն է դրել հակամարտության միջազգային ընկալման վրա»: Նա միակողմանի է որակել քաղաքագետների, ԶԼՄ-ի կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալՙ «Կարելի է երկու ցեղասպանությունների մասին խոսել կամ լավագույն դեպքում այսպես ձեւակերպելՙ քաղաքացիական պատերազմի իրադրությամբ պայմանավորվածՙ երկու կողմում էլ զանգվածային սպանդ ու մարդու իրավունքների խախտում է եղել»:

Մայիսի 28-ին Զիիգենի Բիսմարկհալլեում թուրքական տարբեր կազմակերպություններ նախաձեռնել են«1915-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի եւ թուրքերի ցավագին պատմությունը» վերնագրյալ միջոցառումը, որի հիմնական բանախոսը Քրիստիան Յոհաննես Հենրիհն է:

Թուրքերը մայիսի 28-ը նպատակայի՞ն են ընտրել, թե՞ ոչ, այնքան էլ կարեւոր չէ, ուշագրավն այն է, որ առաջիկա այս միջոցառումը պատասխան է Զիիգենի ժողովրդական բարձրագույն դպրոցում կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին» նվիրված միջոցառումների շարքին: Մեր ներկայացրած գերմանական լրատվական աղբյուրըՙ առցանց «դերվեսթեն» նշում է, թե 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպված հիշատակի միջոցառումների դեմ թուրքական միություններն իրենց դժկամությունն էին հայտնել: Երբ տեսել են, որ իրենց ջանքերն անպտուղ են,մտածել են օգնություն խնդրել բարեկամ գերմանացի քաղաքագետից: Ենթադրություններ չանենք, թե հարազատ կուսակցության շարքերը լքած Քրիստիան Յոհաննես Հենրիհի փաստարկները լավ տեղավորվում են Թուրքիայի ընտրարշավային բառապաշարում, ու միգուցե նրա բազմամյա կուսակցական փորձառությունն Էրդողանն ու նրա համակիրները իսկապես հաշվի առնեն առաջիկայում ու նրան հրավիրեն ղեկավարել քարոզչական կամ կուսակցական որեւէ լուրջ կառույց: Բոլոր պարագաներում ստորեւ ներկայացվող կենսագրական համառոտ քաղվածքը կարծես դա է ակնարկում:

Քրիստիան Յոհաննես Հենրիհը դասավանդում է Զիիգենի համալսարանում, ներկայացնում է Հարավարեւելյան Եվրոպա եւ Կովկաս գիտահետազոտական կենտրոնը (Զիիգեն): Նա Հեսսենի երկրամասում թուրքական համայնքի գիտական խորհրդատուն է, Անկարայի համալսարանից 2013-ին ստացած վկայականը հուշում է, թե անգլերենին, սլովակերենին, լատիներենին զուգահեռ տիրապետում է նաեւ թուրքերենին: Նրա կենսագրականը ծանուցում է, թե քաղաքագիտական ուսումնասիրությունների էլեկտրոնային թերթի խմբագիր է: Կենսագրականում նշված է, թե գիտական առանձնահատուկ հետաքրքրություն է տածում Կովկասիՙ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի հանդեպ, բայց ուշագրավ է, որ նրա կարդացած դասախոսությունները լսարան են գտել առավել շատ Թուրքիայում, Ադրբեջանում, քան Գերմանիայում ու այլ երկրներում:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ, ՄԱԿԱՐՈՆ ԵՎ ՍՈՒՐՃ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական