Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ՀՐԴԵՀՈՒՄ ԲԱՔՈՒՆ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եւ ուրիշ` ավելի կարեւոր հարց

Հաշվի առնելով հանգամանքը, որ քաղաքականության մեջ պատահական բաներ չեն լինում, այն էլ Եվրոպական խաղերի սեմին, Բաքվի բնակելի շենքի հրդեհն ուրեմն պատահական չէր:

Հիշեցնենք, որ անցնող շաբաթ Բաքվի Բինագադինի շրջանում բնակելի նորակառույց շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասնում է արդեն շուրջ երկու տասնյակի, կան մի քանի տասնյակ վիրավորներ, տուժողների թվում կան նաեւ երեխաներ: Ըստ էության այս ողբերգությունը կարելի է հանգիստ համարել սովորական (եթե, իհարկե, ողբերգությունները սովորական լինում են), եթե… Ադրբեջանը հայտնված չլիներ տնտեսական մեծ ճգնաժամի մեջ:

Հենց այս ճգնաժամի հաղթահարման նպատակով, այսինքն այսպես գոնե հայտարարվեց, Իլհամ Ալիեւը որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում սկսեց մի գործընթաց, որին հանգիստ կարելի է տալ կուլակաթափություն անունը: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը սկսեց պայքարել իրեն ոչ ցանկալի օլիգարխների դեմ` վերջիններիս ձերբակալելով, ապա հարկերը հավաքելուց հետո, ավելի ճիշտ` մի լավ քամելուց հետո, ազատ արձակելով: Այս գործողության հետեւանքով հարեւան երկրում արդեն մի քանի տասնյակ մեծահարուստներ կանչվել են հատուկ բաժին եւ մուծվել են որքան ուզել են իրենցից: Բնականաբար եղել են նաեւ որոշ բարդություններ` առանձին օլիգարխների դեպքում, երբ վերջիններս կա՛մ հրաժարվել են ներկայանալ եւ մուծվել, կա՛մ մուծվելուց հետո պլանավորել են վրեժխնդիր լինել: Այս առումով Իլհամ Ալիեւը անցել է իր իսկ մշակած գործողության երկրորդ արարին. մասնավորաբար նա նախ ունեզրկում է իրեն հետաքրքրող սուբյեկտին, դրանով իսկ ռեսուրսազրկում վերջինիս, ապա նոր կանչում բաժին` մուծվելու:

Այլ կերպ ասած` Ադրբեջանի նախագահը, երկրում «օլիգարխիայի «բեսպրեդել»-ին վերջ տալու համար» եւ «երկրի տնտեսական ճգնաժամը օլիգարխների սանձարձակության հետ կապելու նպատակով», անշուշտ, սեփական իշխանությունը ամրապնդելու ցանկությամբ նաեւ (այս վերջինն` առանց չակերտների), կուլակաթափում է ադրբեջանցի մեծահարուստներին, ոչ բոլորին, իհարկե:

Բայց Ալիեւն իր գործողության ոչ բոլոր հետեւանքերն է հաշվի առել, ինչպես նաեւ գործողության կյանքի կոչման ժամանակահատվածն էր լրիվ մոռացել: Բանն այն է, որ շուտով Բաքվում մեկնարկելու են Եվրոպական խաղերը, հետեւաբար Ադրբեջանը միջազգային հանրությանը պետք է ներկայանա որպես կատարյալ անվտանգ, խաղաղ երկիր (սա նաեւ նշանակում է, որ գալիք ամռանը շփման գծում սադրիչ գործողություններ չպետք է լինեն): Ձեռնարկելով կուլակաթափության գործընթաց, ինչը անգամ Ադրբեջանի պես միահեծան երկրում հղի է անկանխատեսելի հետեւանքներով` Իլհամ Ալիեւը կա՛մ գերագնահատել է իր հնարավորությունները, կա՛մ թերագնահատել իր կողմից հալածվողների ռեսուրսները:

Հենց այս համատեքստում Բաքվի բնակելի շենքում հրդեհ բռնկվեց: Ի դեպ, հենց հրդեհը, ոչ թե ասենք` Կասպից ծովի մակարդակի բարձրացումը եւ Աբշերոնի թերակղզուն վտանգի սպառնումը, կամ էլ, ենթադրենք, Գյանջայում (Գանձակ) զինված ապստամբությունը, ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ հրդեհը «վերաբերում է» արտակարգ իրավիճակների նախարարությանը, իսկ այն Ադրբեջանում ղեկավարում է սուպեր նախարար Քեմալեդդին Հեյդարովը, ով վերջին ժամանակներում որոշ խնդիրներ ունենալով Իլհամ Ալիեւի հետ, հիմա ամուր կանգնած է վերջինիս կողքին, ավելին` մեջքին: Հետեւաբար հենց հրդեհի «ընտրությունը» պատասխան հարված է ոչ միայն Իլհամ Ալիեւին, ով ասում են, օրերն է հաշվում, թե երբ պետք է բացի Բաքվի Եվրոպական խաղերը, այլեւ Հեյդարովին, ով Ադրբեջանում անխոցելիի անուն ունի: Բայց պատասխան հարվածի համար ուժ է պետք եւ ռեսուրսներ, իսկ Ադրբեջանում բացի Ալիեւից եւ Հեյդարովից ուժ եւ ռեսուրսներ ունեն (դեռ) միայն օլիգարխները, որոնցից դրանք ցանկանում են խլել, խլում են…

Հետեւաբար ամենեւին պատահական չէ նախ այն, որ Իլհամ Ալիեւը հրդեհից հետո հայտարարեց, որ ինքն իր վերահսկողության տակ է վերցնում գործի քննությունը: Ինչը նշանակում է, որ Իլհամ Ալիեւը Բաքվի հրդեհից անձամբ իրեն ուղղված սպառնալիքներ է տեսնում: Ապա եւ, հենց գործը Ալիեւը վերցրեց իր անձնական վերահսկողության տակ, անմիջապես տեղի ունեցավ առաջին ձերբակալությունը: Ձերբակալվեց այդ շենքի կառուցապատող Global Construction ընկերության նախագահ Միրյուսիֆ Մահմուդովը օլիգարխ է… Սա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը ոչ միայն ընդունում է մարտահրավերը, այլեւ շարունակում է կուլակաթափությունը:

Բայց առջեւում Եվրոպական խաղերն են. այս տեմպերով չի բացառվում, որ Իլհամ Ալիեւը Խաղերի օրերին Բաքուն լրիվ դատարկի բաքվեցիներից` անվտանգությունը ամբողջովին ապահովել կարողանալու համար: Հակառակ պարագայում հրդեհները սովորական կարող են դառնալ այդ քաղաքում, մանավանդ որ Ադրբեջանը կոչվում է «Կրակների երկիր»:

Բարի վերադարձ ենք մաղթում Բաքու մեկնող մեր եւ այլ մարզիկներին: Ի դեպ` մեր մասին. դատելով Բաքվի հրդեհի հայաստանյան ընդհանուր արձագանքից` տպավորություն է ստեղծվում, որ ամեն օր մեր դիրքերի եւ տղաների ուղղությամբ կրակում էին հենց Բաքվի հրդեհված շենքի բնակիչները: Մինչդեռ այստեղ ուրիշ, ավելի կարեւոր հարց կա. հրդեհվել է ոչ թե Իլհամ Ալիեւի նստավայրը, ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, ոչ թե ԱԳ նախարար Մամեդյարովի «դաչան», ոչ էլ անգամ Հեյդար Ալիեւի անվան Հիմնադրամի շենքը, այլ` անգամ ադրբեջանցիների մեջ պատահող անմեղ մարդկանց տները: Այլ հարց է, թե նրանք ինչպե՞ս կարձագանքեին, եթե, Աստված չանի, մեզ մոտ նման բան լիներ: Գուցե ուրախանային, թերեւս կուրախանային, հաստատ կուրախանային. օրինակ 1988-ի Սպիտակի ավերիչ եւ ողբերգական երկրաշարժի ժամանակ Ադրբեջանում հրավառություն կազմակերպեցին այդ կապակցությամբ: Բայց մենք նրանցից պե՞տք է տարբերվենք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՒՂՂԱԿԻ ՊԱԼԱՉ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՂՂԱԿԻ ՊԱԼԱՉ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական