Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Կրոնն առաջադիմական երեւույթ է: Կրոնի առանցքը բարոյականությունն է: Դրա համար էլ կրոնը, որպես մշակութային-պատմական ֆենոմեն արդիական է բոլոր ժամանակներում: Մարդկային կեցության հարցերը հուզել են մեր նախնիներին, կրոնական թեմատիկան հուզումնալից է այսօր, եւ համոզմունք կա, որ կրոնը սեւեռուն ուշադրության է արժանանալու հաջորդ սերունդների կողմից: Բայց հատկապես այսօր, գլոբալիզացիայի բուռն գործընթացների դարաշրջանում, երբ քաղաքականությունը համատարած միահյուսված է կրոնի հետ, վերջինիս պարտադրելով աշխարհակարգի տեսլական, մշակութային ինտեգրացիոն գործընթացները կորցնում են իրենց արդիականությունն առանց հասարակական ընկալման եւ քաղաքական գործիչների նախաձեռնությունների: Մենք տեսնում ենք, թե ինչպես վերջին տասնամյակների ընթացքում մարդկությունը տեղի ունեցող իրադարձությունների խորը վերաիմաստավորման կարիք ունի: Ընդ որում, այդ բարդ գործընթացում մեծանում է համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների դերը:

Միջէթնիկական եւ միջդավանական երկխոսությունը ժամանակի հրամայականն է: Կրոնը, բեկումնային, պատմական ժամանակաշրջան է ապրում: Խոսել քաղաքականության եւ կրոնի փոխհարաբերության մասին, ըստ էության, նշանակում է քննարկել հասարակության եւ անհատի բազմաբնույթ հարաբերությունների մի շատ կարեւոր ոլորտը: Մի կողմից այստեղ անխուսափելիորեն հառնում են ամեն մարդու համար չափազանց անհատական հարցեր, որոնք վերաբերում են նրա անձնական համոզմունքներին, հայացքներին, խղճին: Մյուս կողմից, անխուսափելիորեն բացահայտվում են տվյալ հասարակության, պետական կառուցվածքի որակական բնութագրերը, պետության ու հասարակության կարողությունը ապահովել իր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները, բացառել ամեն տեսակ իրավական եւ գործնական բռնությունը նրանց համոզմունքների հանդեպ, անհատի, ժողովուրդների շահերի ոտնահարումը, անձնական համոզմունքների եւ հայացքների յուրաքանչյուր օգտագործումը դրանց կրողներին ի վնաս, ի վնաս սոցիալական առաջադիմությանը: Խոսքը ժողովրդավարության եւ հասարակության մարդասիրության իրական սկզբունքների մասին է:

Քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունն է ի վիճակի կանխելու հասարակական գիտակցության մեջ թյուրըմբռնումներն ու հակասությունները: 2003թ. Աստանայում անցած Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջին համագումարը ցույց տվեց, որ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի նախաձեռնությունը ըմբռնում եւ աջակցություն գտավ համաշխարհային հանրության կողմից: Հենց այդ համագումարում հստակորեն պարզ դարձավ, թե որտեղ է ավարտվում գործունեության կրոնական տիրույթը եւ սկսվում են քաղաքական շահերի քաղաքական բանսարկությունները: Փաստարկված կերպով դատապարտվեցին մարդասպանահաբեկիչները, որոնք քողարկվում են կրոնական դիմակով: Շատերը սովորեցին տարանջատել իրական հավատացյալներին ծայրահեղորեն տրամադրված արմատականներից, մեծ քաղաքականության խամաճիկներից: Հասարակությունը սովորեց կողմնորոշվել տեղեկատվական դաշտում, որը, ցավոք սրտի, շատ հաճախ ինքն էլ նույնացնում է ահաբեկչական գործողությունները եւ ծայրահեղական դրսեւորումները կրոնի հետ: Այս տարի Աստանայում կանցնի Համաշխարհային կրոնների թվով հինգերորդ համագումարը: Այն արդեն ավանդական է, սակայն ինչպես երբեքՙ ժամանակին եւ արդիական: Չէ՞ որ համաշխարհային հանրությունը բախվել է նոր սպառնալիքների եւ մարտահրավերների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա էական փոփոխություններ են տեղի ունեցել, հաճախակիացել են կրոնական հողի վրա լոկալ հակամարտությունները եւ շատ այլ երեւույթներ, որոնց մասին հարկ է խոսել օպտիմալ որոշում գտնելու մղումով:

Որպես գալիք համաժողովի գլխավոր թեմատիկա սահմանվել է հետեւյալ թեման. «Կրոնական առաջնորդների եւ քաղաքական գործիչների երկխոսություն հանուն խաղաղության եւ զարգացման»: Գալիք համաժողովը կմեկտեղի պատվիրակների ռեկորդային թիվ: Իրենց մասնակցության մասին արդեն տեղեկացրել են նշանավոր հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ, ինչն իր հերթին վկայում է միջոցառման աճած հեղինակության, ինչպես նաեւ Աստանայիՙ որպես հրատապ հարցերի լուծման ուղղությամբ աշխարհում գլխավոր հարթակներից մեկը լինելու իրողության մասին:

Այդ համագումարի մասին խոսելիս չի կարելի չհիշել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքերը. «Մեր մոլորակի ապագան պետք է դառնա ոչ թե քաղաքակրթությունների բախումը, այլ կրոնների համագործակցությունը»: Ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում 2014 թվ-ին, Ղազախստանի առաջնորդն ասաց. «Բոլորը կրկին բարձրաձայնեցին քաղաքակրթությունների բախման մասին, որ արեւելքը արեւելք է, իսկ արեւմուտքըՙ արեւմուտք, եւ նրանք երբեք չեն մեկտեղվելու: Սա սխալ մոտեցում է: Մենք երկրագնդի վրա բոլորս էլ մարդ ենք: Եվ ճիշտ չէ, որ կրոնները անխուսափելիորեն պետք է բախվեն: Ես վկա եմ եղել, երբ համաշխարհային եւ ավանդական կրոնների ղեկավարները հավաքվել էին այստեղՙ Աստանայում իրենց առաջին համագումարին: Իրանի հոգեւորական առաջնորդը եւ Իսրայելի րաբբին բարեւում էին միմյանց, զրուցում էին, խոսում էին իրար հետ…»:

Ամփոփելով, կարելի է հավելել, որ կա համոզմունք, որ այս անգամ եւս Աստանայում կկրկնվի նույն պատկերը: Մենք կրկին կտեսնենք մի հովանու տակ հավաքված տարբեր դավանանքների ներկայացուցիչներին, որոնք երկխոսությամբ խաղաղ որոշում են մարդկային կեցության հանապազօրյա խնդիրները հանուն խաղաղության պահպանման եւ աշխարհում հանգստության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՏԱԿԻ ԲՈՒԼՂԱՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԻ 139-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՀՐԴԵՀՈՒՄ ԲԱՔՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՀՐԴԵՀՈՒՄ ԲԱՔՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական