Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆՆ ՈՒ ՀԱՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ Է»

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ապրիլի 26-ին Քյոլնի հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյակի հուշատոնին, որ անցկացվում էր սուրբ Ագնես եկեղեցում, գերմանական կողմից ելույթ ունեցան Քյոլնի քաղաքապետ Հանս Վերներ Բարթշը, Բունդեսթագի պատգամավորներ Գիզելա Մանդերլան (ՔԴՄ) եւ Դիիթմար Նիիթանը (ՍԴԿ): Տիկին Մանդերլային դիմեցինք պարզելու, թե Բունդեսթագում քննարկում անցած Կոալիցիայի, Ձախերի, Կանաչների 3 հայցադիմումներն ինչ ընթացակարգ են ենթադրում: Մեր հարցումը արվել է մինչ մայիսի 6-ը, երբ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լրամշակման նպատակով քննության առավ 3 առաջարկները:


– Հայերս մեծ սպասելիքներ ունենք գերմանական Բունդեսթագից, այն շատ կարեւոր ատյան է մեզ համար, հետեւաբարՙ անտարբեր չենք, թե ինչ կվճռի: Գերմանիայում դեպքերի այսպիսի զարգացումն թեեւ անսպասելի չէր մեզ համար, բայց կարծես մի փոքր արագ եղավ:

– Չեք սխալվում: Արտգործնախարարությունը երկար վարանում էր, բանաձեւի մեջ ցեղասպանություն բառեզրը գործածելու հարցում:

– Եվ կարելի՞ է ասել, թե Բունդեսթագի վրա էլ ճնշում գործադրեց:

– Ոչ, այդպես չէի ձեւակերպի: Սա պիտի աշխարհի ճգնաժամերի ու այսօր ծավալվող պատերազմների ընդհանուր համապատկերում դիտարկել: Իսկ քաղաքական գործիչներս պիտի դիվանագիտական ճանապարհով ուղիներ գտնենքՙ Ուկրաինայի հետ պատերազմի ուղին չընտրենք, փորձենք Իրաքում, Իրանում, Սիրիայում հնարավորինս շատ մարդկանց օգնել, փրկել: Արտգործնախարարության վարքագիծը հետեւյալն էրՙ Թուրքիայի հետ չի ուզում հակամարտություն ունենալ, բայց Ֆրանցիսկոս պապի քարոզից եւ Դաշնային նախագահ Գաուքի համարձակ ելույթից հետո մենքՙ քաղաքական գործիչներս էլ ուժ գտանք նամակ գրելու, եւ ուրբաթ օրը վերջապես Բունդեսթագում մի միասնական հայցադիմումով կարողացանք ներկայանալ: Քաղաքական գործիչներս բնականաբար ասում էինք, որ եղածը ցեղասպանություն էր, բայց պիտի նաեւ խոսել դրա մասին, զոհերի եւ նրանց ժառանգների համար կարեւոր է, որ անցյալում պատահածը ճանաչվի:

– Բունդեսթագը ե՞րբ կհաստատի բանաձեւը:

– Հիմա դեռ պիտի տարբեր հաձնաժողովների լրամշակման փուլն անցնի:

– Հենց սկզբից այսպե՞ս էր ծրագրված:

– Իհարկե: Արտաքին, ներքին, մարդու իրավունքների, Եվրոպայի հանձնաժողովներում լրամշակվելուց հետո, նորից պլենումին կներկայացվի, այնուհետ Բունդեսթագի լիագումար նիստում կվճռվի:

– Ե՞րբ կլինի:

– Դեռ չեմ կարող ասել, վստահաբար մի քանի շաբաթ կտեւի:

– Հնարավո՞ր է մինչեւ հունիսի 7-ը տեւի:

– Կարծում եմՙ լավ ամսաթիվ է:

– Թուրքիայում հակաարեւմտյան տրամադրություն չստեղծելու համա՞ր է մի փոքր դադար տրվում:

– Չեմ կարծում, թե դադար է, սա գործընթացի զարգացումն է: Ես կարող եմ քաղաքական ձեւակերպումը ներկայացնել, թե լրագրողներն ինչպես են տեսնում իրադրությունը, չեմ կարող նկարագրել: Ես պաշտպանում եմ իմ ասածը, թե քաղաքական զարգացումն է սա:Իբրեւ պաշտպանության հանձնաժողովի անդամ նկատեմ, որ հենց անցյալ տարի ճգնաժամերը շատ եղան մեր աշխարհում, նաեւ դրանից ելնելովՙ փոխըմբռնումն ու հաշտությունը կարեւորագույն թեմաներ են, իսկ ցեղասպանության ճանաչումը փոխըմբռնմանն ու հաշտությանն ուղղված ճանապարհ է: Հենց մենքՙ գերմանացիներս 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ցույց տվեցինք, թե նման թեմային ինչպես են առնչվում, կարծում եմՙ սա լավ օրինակ է, ինչպես առերեսվել մեղքին: Իբրեւ մարդ, իբրեւ քրիստոնյա պիտի կարողանաս մեղքը ճանաչել, իսկ դրան հետեւում է հաշտեցումը, բայց կարող եմ հասկանալ, որ մարդկանց գլխում նաեւ ֆինանսական տեսանկյունն էլ կարող է պտտվել: Ի՞նչ կլինի, երբ ճանաչումից հետո ժառանգները կամենան երկիրը ետ առնել, դրամը, արվեստի գանձերը, Գերմանիայում էլ այդպես է ընթացել: Բայց ամեն խնդիր իր լուծումն ունի միշտ, եւ դա գտնելու համար պիտի համատեղ աշխատենք:

– Փոխհատուցման ինչպիսի՞ տարբերակ կարող են հայերն ակնկալել: Օրինակՙ գերմանացիները կարո՞ղ են անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին:

– Ոչ: Գերմանիան նման երաշխիք չի կարող տալ: Ինչպե՞ս պիտի Գերմանիան Հայաստանի անվտանգությունը պահպանի:

– Մի կողմից Թուրքիան է Հայաստանի սահմանը փակել, մյուս կողմիցՙ Ադրբեջանը: Կարո՞ղ են գերմանացի ներդրողները մեր երկրի տնտեսությունը բարելավել:

– Իբրեւ տնտեսական հզոր երկիր, բնականաբար կարող ենք նպաստել, որ Հայաստանում ներդրումներ լինեն, թեպետ խոստովանեմ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ շատ բան, անկեղծ ասած, չգիտեմ:

Քյոլն

Նախորդ գրառումը

ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԿՈՉ ՀՐԵԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական