Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԿՈՉ ՀՐԵԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. Ծ.

«Times of Israel» բլոգից արտատպված Ուիլյամ Ուայների «Ոչ մի կեղծ քարոզչություն չի կարող ստվեր գցել հրեաների եւ հայերի հարյուրամյա հարաբերությունների վրա» հոդվածը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում կոչ էՙ ուղղված հրեական զանգվածային լրատվամիջոցներին զգուշանալու ադրբեջանա-թուրքական հակաքարոզչությունից: Ուայները Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահն է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ Իսրայելի կոմպոզիտորների լիգայի անդամ:

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի այս օրերում մի զզվելի, նույնիսկ վտանգավոր երեւույթ է նկատվում, որի հեղինակներըՙ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենայի ներկայացուցիչները, փորձում են հրեական մամուլում վարձու հեղինակների պատվիրված հոդվածներով սեպ խրել հայերի եւ հրեաների հարյուրամյա հարաբերությունների միջեւ:

Նման մի հոդված տպագրվել էր Մ. Նահանգներում ամենահեղինակավոր հրեական «Նյու Ալգեմայներ» պարբերականում, որը հետագայում երեւաց նաեւ «Ջերուսալեմ փոստում» եւ «jns.org» կայքում: Ալեքսանդր Մուրինսոնի (Alexander Murinson) հոդվածը փորձ էր միաժամանակ փրկելու Ադրբեջանի եւ Թուրքիայի օրեցօր վատացող հեղինակությունը արեւմտյան աշխարհում եւ հայ-իրանական մերձեցումները ներկայացնելու իբրեւ Իսրայելի դեմ ուղղված գործընթաց:

Այս հիմար մարտավարությունը նպատակ է հետապնդում Իրանի հանդեպ բացասական ընկալում ունեցողներին մղել բացասաբար վերաբերվել նաեւ հայերին եւ Հայաստանին: Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանի բարեկամական հարաբերությունները Իրանի հետ ուղղված չեն եւ չեն կարող մտադրված լինել ընդդեմ որեւէ երրորդ երկրի: Ողջամիտ մարդիկ այս մասին վաղուց գիտեն:

Իրանի հետ նույնիսկ ամենալարված իրադարձությունների ժամանակահատվածներում Մ. Նահանգներն ու եվրոպական երկրները առիթը բաց չեն թողել պաշտոնապես հայտարարելու, որ լիովին հասկանում են Իրանի հետ փոխշահավետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությունը: Եվ եթե Իրանի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները բացասաբար չեն անդրադառնում Ամերիկայի եւ եվրոպական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ապա ինչո՞ւ պիտի դրանք ուղղված լինեն ընդդեմ Իսրայելի: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի միակողմանի փակումը, չի կարելի թերագնահատել Իրանի հետ վերջինիս տնտեսական եւ քաղաքական ներգործության կարեւորությունը:

Մյուս կողմից, Երեւանում շատ լավ հասկանում են Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունըՙ հաշվի առնելով նրա դերը Մերձավոր Արեւելքում եւ հրեական սփյուռքի գործոնը: Ոչ ոք Երեւանում չի հակադրի Իրանի հետ հարաբերությունները Իսրայելի հետ հարաբերություններին կամ Ռուսաստանի հետ հարաբերություններըՙ հարեւան Վրաստանի հետ հարաբերություններին: Դա աբսուրդ է: Իր աշխարհաքաղաքական դիրքի հետեւանքում Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Իրանի եւ արեւմուտքի հետ, այնպես էլ Ռուսաստանի եւ Վրաստանի հետՙ անկախ նրանց միջեւ գոյություն ունեցող անհամաձայնություններից: Իսրայելի հասարակությունը լիովին հասկանում է այս բարդ իրավիճակը, քանի որ Իսրայելն էլ գտնվելով լուրջ խնդիրներ ունեցող մի տարածաշրջանում, չի կարող բաց թողնել իր հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ մշակելու որեւէ առիթ: Ի դեպ, այս ուղղությամբ տարված Երեւանի հաջող քաղաքականությունը աննկատ չէր մնացել միջազգային լրատվամիջոցների կողմից (որպես օրինակ նշեմ «Իր հակառակորդներին դիմագրավելիս Ամերիկան, ի դեմս Հայաստանի, ունի իր թաքուն լծակը» հոդվածը):

Չնայած Մուրինսոնը իր նախկին սխալներից որոշ դասեր քաղել է եւ սույն հոդվածում նա փորձում է մանկամտորեն թաքցնել իր սերտ հարաբերությունները ադրբեջանական քարոզչական մեքենայի հետ, այդուհանդերձ հստակ երեւում է, որ նա Հայաստանին վատաբանում է «դարակազմիկ հայտնաբերում» անելով, որ ի հակադրություն Ադրբեջանի, Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունները չեն բարեհաճում հաճախակի այցելել Իսրայել, մոռանալով, որ երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը մեծ մասամբ կախված է փոխադարձության սկզբունքից: Իսրայելն էլ իր հերթին չի պահպանում Հարավային Կովկասի երկրներ կատարած իր այցելությունների հավասարությունը: Իսրայելի վարչապետը, նախագահը եւ արտգործնախարարը, օրինակ, այցելել են Ադրբեջան: Բայց ոչ Հայաստան, այն դեպքում, երբ Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը տարիների ընթացքում այցելել են Իսրայել: Դեռ այս տարվա մարտի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը Իսրայել այցելեց ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Նա նաեւ հանդիպեց Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ: Հրապարակված պաշտոնական մամլո հաղորդագրությունում համոզմունք էր արտահայտված, որ նախարարի այցելությունը նպաստելու է Հայաստան-Իսրայել հարաբերությունների ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվության հարցերըՙ մարդկության դեմ կատարված եւ կատարվող հանցագործությունների կանխարգելման գործում:

Հիշատակման արժանի է, որ իր հոդվածում Մուրինսոնը Նալբանդյանի այցը բնութագրել էր հակա-թուրքական եւ հակա-ադրբեջանական կոնտեքստում: Դժվար է ասել, թե ինչն էր ստիպել նրան այդպիսի գնահատական տալ այցին: Ամենայն հավանականությամբ ադրբեջանա-թուրքական քարոզչության այն մտասեւեռուն համոզմունքը, որ ամեն միՙ «մարդկության դեմ գործադրված հանցագործություն» արտահայտության հետեւում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ պետք է տեսնել:

Նույնքան անընդունելի եւ անհեթեթ արարք է 1500-ամյա անցյալ ունեցող Երուսաղեմի հայկական թաղամասը եւ քաղաքական ու մշակութային նշանակություն ներկայացնող հայ առաքելական պատրիարքարանը ներկայացնել որպես Իսրայելի դեմ գործող հաստատություն: Սա վառ օրինակ է հայերի եւ մասնավորապես Իսրայելի հայկական համայնքի դեմ ատելություն սերմանելու չափազանց պարզունակ այն երեւույթի, որը նման է 1930-ական թվականների գերմանական մամուլում երեւացող «հրեական դավադրության» մասին շինծու հայտարարություններին:

Հիշեցնեմ, որ 1967-ին կողմերի միջեւ ստորագրված հուշագրի դրույթներով, Իսրայելը ճանաչում է պատրիարքի, պատրիարքարանի եւ վերջինիս գործունեության իրավունքները եւ հայկական մշակույթի պահպանման նշանակությունը Մերձավոր Արեւելքում: Այս կոնտեքստում որեւէ փորձ ներկայացնելու պատրիարքարանը որպես Իրանի ազդեցության ներքո գտնվող մի կառույցի, հավասար է անբարոյականության եւ որեւէ առնչություն չունի ճշմարտության հետ: Բարեբախտաբար այս հանգամանքը պարզ ու հստակ է բոլոր ողջամիտ մարդկանց համար: Տարօրինակ է, որ իրեն «փորձագետ» համարող Մուրինսոնը հակառակն է ցանկանում պնդել:

Ակնհայտ է, որ նրա եւ իր տեսակի մյուս լրագրողների առաջ քաշած դրույթները պարունակում են հայերի հանդեպ ուրիշ, օտար մարդկանց ատելությունը եւ սոսկ վարձու լրագրության արտահայտություններ են: Այս ժանրի լրագրողները փորձում են ազգային զգացմունքները չարաշահելու եւ քաղաքական հետին նպատակներ հետապնդելու միջոցով հրեաներին տրամադրել հայերի դեմ: Նրանց վարքագիծը ես համարում եմ բացարձակապես անազնիվ: Զանգվածային լրատվությունը կոռումպացնելը վտանգավոր մտադրություն է: Դադարեցրե՛ք այն, պարոնայք: Հասկանում եմ, որ մեր օրերում ամեն ինչ կարելի է գնել, բայց ոչ ոք դեռեւս չի ջնջել մասնագիտական էթիկա կոչված հասկացությունը: Այդ պատճառով, որպես հրեա, ես մի անգամ եւս կոչ եմ անում լրագրողներին եւ փորձագետներին խուսափել հրեաների անունից խոսելու եւ հրեաների վզին մի նոր, գոյություն չունեցող հակամարտություն փաթաթելու փորձերից: Նաեւ հրեական զանգվածային լրատվամիջոցներից խնդրում եմ տեղ չհատկացնել նման կեղծ ու կողմնակալ վերլուծական հոդվածներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐՔԵՐԷՆ ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար. Արամ քահանա Միրզոյան

20/08/2025

Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցներն ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության,...

ԿարդալDetails

Փաշինյանի ուղերձում կարմիր  թելով նկատելի էր շանտաժի լեզուն՝ վախեցնելու Արցախ վերադառնալու մասին մտածող մարդկանց. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Կարծում եք՝ ՔՊ-ն չգիտե՞ր այդ ձայնագրությունների իրական բովանդակության մասիn. այս գործը  փուչիկ ա, որն արդեն տրաքել ա. Դանիելյան  

20/08/2025

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական