Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Ռուսերեն ուշագրավ հրատարակություն Արցախի մասին, եւ դարձյալՙ Վարդգես Արծրունու հովանավորությամբ

Վերջերս Մոսկվայում Լրագրողների կենտրոնական տանը տեղի ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալլա Երվանդի Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» հերթական ուշագրավ աշխատության շնորհանդեսը:

Գրքի տպագրության հովանավորն է մոսկվաբնակ մեր հայրենակից, հասարակական գործիչ եւ բարերար, ՌԴ վաստակավոր շինարար, Ռուսաստանի Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդգես Արծրունին : Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, նույն դահլիճում տեղի էր ունեցել Ֆրանսահայ ճանաչված պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» ռուսերեն հրատարակված գրքի շնորհանդեսը, որի տպագրության ծախսերը նույնպես հոգացել էր Վարդգես Արծրունին, եւ որին «Ազգ»ը անդրադարձել է հանգամանորեն:

Հերթական գրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր Ռուսաստանի Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը, ներկա էին եւ ելույթներով հանդես եկան Վարդգես Արծրունին , ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը , Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Ռուբեն Զարգարյանը , «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը , Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը , ռուս հայտնի գրող, հրապարակախոս եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշին , Ռուսաստանի ԳԱ միջազգային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին եւ այլք։

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հայ եւ ռուս պատմաբաններ, ՌԴ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Իր հայագիտական-ազգագրական արժեքավոր ուսումնասիրություններով միջազգային շրջանակներին քաջ հայտնի Ալլա Տեր-Սարգսյանցի ներկա աշխատությունը, ինչպես հուշում է վերնագիրը, ամբողջությամբ թաթախված է անկրկնելի Արցախ աշխարհով, նրա հերոսական, մաքառող, հայրենասեր, խաղաղատենչ եւ աշխատասեր մարդկանցով:

Մենագրությունն Արցախի պատմության գիտական, պատմա-մշակութային հետազոտությունն էՙ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։

Գրքում հատուկ ուշադրություն է հատկացվել 1918-1921 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածին, որին վերագրվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման ակունքները, ինչպես եւ դիտարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնական փուլերը։

Մենագրության մեջ զետեղված են մանրամասն տվյալներ Լեռնային Ղարաբաղի հայերի ավանդույթների, մշակույթի, տոների եւ ծեսերի մասին ։

Հեղինակի կատարած հսկայածավալ աշխատանքի եւ Արցախ աշխարհի իրական պատմությունն ու ծագումնաբանական աղբյուրները գիտական բարձր մակարդակով աշխարհին ի ցույց դնելու շնորհիվՙ անժխտելի վավերագրերը հօդս են ցնդեցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի վայ-պատմաբանների կողմից խեղաթյուրված փաստերը եւ բարձրացրած աղմուկըՙ Լեռնային Ղարաբաղի իրական պատկանելության վերաբերյալ:

– Հավաստի փաստեր եւ անվիճելի իրողություններ պարունակող այս աշխատությունը հերթական շառաչուն ապտակն է պատմության կեղծարարներին,-իր խոսքում նշեց գրքի ծավալուն առաջաբանի հեղինակ եւ տպագրության հովանավոր Վարդգես Արծրունին: Ինձ բախտ է վիճակվել Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած ծանր խնդիրներին անձամբ ծանոթանալու այն ժամանակահատվածում, երբ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի կողմից 1987 թվականին հրավիրվեցի Հայաստան եւ մեր ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնեցի ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի եւ ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները: Այդ տարիներին մենք փորձում էինք շինարարական աշխատանքներ իրականացնել նաեւ Լեռնային Ղարաբաղում, ինչ-որ չափով թեթեւացնել Ադրբեջանի վարած խտրական եւ ակնհայտ կողմնակալ քաղաքականության հետեւանքով բռնաճնշումների եւ ամենատարբեր զրկանքների մատնված մեր տարաբախտ հայրենակիցների հոգսերը, սակայն ամեն անգամ հանդիպում էինք ադրբեջանական իշխանությունների արգելքներին, բարձրացրած հիստերիային եւ բողոքներին, որոնցով հեղեղվում էին կրեմլյան բարձր ղեկավարության գրասենյակները, եւ ցավոք, շատ հաճախ դրական արձագանքների արժանանում: Այսօր փոխվել են ժամանակները եւ մեր պարտքն է վեր հանել պատմական ճշմարտությունը, աշխարհին ներկայացնել բոլորիս հայտնի, սակայն թուրք-ադրբեջանական պատմաբանների կողմից մշտապես խեղաթյուրվող իրողությունները: Ինչպես վերջերս մի առիթով նշել եմ, ցանկանում եմ այսօր էլ կրկնել, որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Մոսկվայում, ռուսերեն լեզվով, այն էլՙ շատ մեծ տպաքանակներով, ադրբեջանցիների կողմից մի շարք գրքեր են հրատարակվել` նվիրված Ղարաբաղին` «իրենց կորցրած հայրենիքին»: Կեղծիքներով եւ հերյուրանքներով լի այդ «ուսումնասիրությունները» ռուսալեզու ընթերցողին պատմական ճշմարտությունները ներկայացնում են ամբողջովին խեղաթյուրված եւ ծուռ հայելում: Եվ այս առումով` հուսով եմ, որ ներկա աշխատությունը, արխիվներից հանված իրական փաստերի ճշմարտացի ներկայացմամբ, զորեղ կռվան կարող է հանդիսանալ վայ-պատմաբանների կողմից սանձազերծված հակահայկական քարոզչության դեմ: Համոզված եմ նաեւ, որ այս գիրքը հետաքրքրական կլինի նաեւ Ռուսաստանի եւ ռուս հասարակության համար, որը, ինչպես հայտնի է, 1995 թ.-ին ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Ես մտադիր եմ այս գրքից օրինակներ նվիրել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Վլադիմիր Պուտինին…»:

Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն իր ելույթում կարեւորելով մենագրության մեծ արժեքն ու նշանակությունը` նշեց, որ գիրքը հատկապես հրատապ է ռուս հասարակության համար, քանի որ ավելի քան երկու դար հայերի պատմությունը սերտորեն շաղկապված է ռուս ժողովրդի պատմության հետ եւ Ռուսաստանը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը իր գոյատեւման համար արդարացիորեն մաքառած հերոսական հայ ժողովրդի մասին: Այս համատեքստում Զախարովը բարձր գնահատեց հասարակական գործիչ, բարերար եւ մեծ հայրենասեր Վարդգես Արծրունու դերն ու անշահախնդիր նվիրվածությունը նմանօրինակ բարձրարժեք աշխատությունների տպագրությունը կյանքի կոչելու եւ ադրբեջանաթուրքական ճղճիմ ու ապակողմնորոշող «գիրք-թափոնների» փոխարեն` ճշմարտության ձայնը լայն հանրությանը լսելի դարձնելու գործում:

Շնորհանդեսի ընթացքում «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» աշխատությունն անվճար բաժանվեց բոլոր ներկաներին:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԹՐՔԵՐԷՆ ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԹՐՔԵՐԷՆ ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական