Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԵՎ, ԵՎ»-Ը ԳԵՐԱԿՇՌԵ՞Ց «ԿԱՄ, ԿԱՄ»-Ը

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արեւելյան գործընկերության ծրագիրը միայն 6 երկիր է ներառում, որոնցից 3-ն հաստատապես գնում են Եվրոմիության հետ առավել մերձեցման, մինչդեռ մնացյալի պարագան հստակ ու միանշանակ չէ: Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գնում են ասոցիացման ճանապարհով, Հայաստանի պարագայում անհասկանալին ավելի շատ է, քան որոշակին, իսկ Ադրբեջանի ու Բելառուսի դեպքում ոչ մի առաջընթաց չունենալը ոչ մի կողմին էլ առանձնապես չի հուզում:

«Ազգի» նախորդ համարում անդրադարձել էի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայիՙ այս առնչությամբ իրավիճակին, երբ ակնկալիքներն այնքան էլ արդարանալու հեռանկար չունեն: Հայաստանի պարագան կամաց-կամաց դառնում է բացառություն Արեւելյան գործընկերության ձեւաչափում` թերեւս նոր որակի ու շրջանակների հարաբերությունների օրինակ ձեւավորելով:

Ամենից առաջ, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել արդեն ամբողջապես բանակցված Ասոցիացման համաձայնագիրը` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի հետ մեկտեղ, Եվրոմիությունը շարունակեց պնդել տարբերակներից մեկն ընտրելու հնարավորության մասին, եւ ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանի «ե՛ւ, ե՛ւ» մոտեցմանը:

Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որ կհաջորդի Վիլնյուսում տեղի ունեցածին, երբ սպասված իրավիճակի փոխարեն Հայաստանի հետ անհասկանալի հարաբերություններ առաջացան, իսկ մյուսների հետ էլ մասամբ ու հետաձգումներով ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր: Այս անգամ կարծես դառնում է ակնհայտ, որ Հայաստանը Եվրոմիության հետ նոր որակի ու մակարդակի փաստաթուղթ է ստորագրելու: Գագաթաժողովին ընդառաջ ոչ միայն արվում են դեպի դրան տանող հայտարարություններ, այլեւ հնարավոր հաճախակի պարբերականությամբ տեղի են ունենում տարբեր մակարդակի հանդիպումներ` Ռիգայի գագաթաժողովը որպես օրակարգի հիմնական հարց քննարկումներով:

Մայիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկեւիչին եւ Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջը: Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումըՙ զարգացնելու եւ խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունըՙ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում:

Նույն օրն արդեն ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, քննարկվել են Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը եւ տեսակետներն առանձին հարցերի կապակցությամբ:

Նման պատրաստությունները դժվար թե սովորական գագաթաժողովային մակարդակի լինեն: Այսինքն` հնարավոր է, որ գագաթաժողովին իր մասնակցությունը կբերի նաեւ Հայաստանի նախագահը, քանի որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը ակնհայտորեն ավարտական փուլում է. հաճախակի ու բազմաձեւաչափ հանդիպումներում ավելի շուտ ոչ թե գագաթաժողովին առնչվող հարցեր են քննարկում, այլ շարունակվում է աշխատանքը փաստաթղթի տեքստի վրա:

Ընդհանրացնելով` սպասենք Հայաստան-ԵՄ մի նոր փաստաթղթի, որը տարբեր կլինի Ասոցիացման համաձայնագրիցՙ տնտեսական բաղադրիչի թերեւս ավելի սահմանափակ լինելու հանգամանքով: Մյուս կողմից, 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց եվրասիական ուղղությամբ, իսկ Եվրոմիությունն էլ այժմ հայտարարում է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, սպասենք հարաբերությունների նոր ձեւաչափի ձեւավորմանը կամ հրապարակայնացմանը: Փաստացիՙ Եվրոպական Միությունն ի վերջո համաձայնեց ընդունել հարեւանների ունեցած պայմանները` ավելի ճկուն քաղաքականություն վարելու մոտեցմամբ: Ավելին, նախկին կտրական «կամ, կամ» տարբերակի փոխարեն լռելյայն գործածության մեջ դրվեց «եւ, եւ» մոտեցումը:

Այս փոփոխության հիմնական եւ կարծես ներկա դրությամբ միակ օրինակը Հայաստանն է, քանի որ եվրոպական հարեւաններից ոչ մեկում չկա նմանօրինակ իրավիճակ: Ավելին, Հայաստանի պարագայում բոլոր այն բացատրությունները, թե Ասոցիացման համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց առեւտրին առնչվող մեծածավալ հատվածի, հիմնազուրկ են դառնում, քանի որ թեեւ խոսքը Ռիգայի գագաթաժողովի համատեքստում նոր փաստաթղթի մասին է, սակայն այն եւս պետք է վերաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերություններին:

Արցախյան խնդիրը Ռիգայում

Որոշակի լուրեր կան, թե Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության թեման: Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը առանց աղբյուրի բացահայտման նշում է, թե Ռիգայում կարող է կայանալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, կամ արտգործնախարարների հանդիպում:

Արտգործնախարարների պարագայում թերեւս կարելի է սպասել, որ հերթական ընդհանուր միջոցառումը կարող է օգտագործվել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց ունենալու նպատակով: Սակայն նախագահների պարագայում ռուսաստանյան լրատվամիջոցի աղբյուրը ակնհայտորեն հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հետ, որ նա արել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: Ըստ Ուորլիքի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի հաճախակիացնել հանդիպումները, բայց նրանց հնարավոր հանդիպման ամսաթիվ դեռ չի որոշվել:

Հակասականն այն է, որ ըստ Ուորլիքի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար համանախագահները ծրագրում են շուտով այցելել տարածաշրջան, սակայն այդ «շուտովը» դժվար թե եկող շաբաթ-կիրակին լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՍՊԱՉՈՅԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական