Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԷ՞ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Արգամ Աբրահամյանը: Ոչ թե հենց այնպես, կամ ինչ-որ տեղից, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ: Սա, ինչպես նաեւ այն, որ Արգամ Աբրահամյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, մի տեսակ անկարեւոր են դարձնում, թե էլ ովքե՞ր են մասնակցելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններին. հաղթողը պարզ է:

Անկեղծ ասած` մենք չգիտենք, թե կոնկրետ ի՞նչ է արել Արգամ Աբրահամյանը Արտաշատ քաղաքի համար, կամ` ի՞նչ է պատրաստվում անել, բայց վստահ ենք, որ նրա թեկնածության առաջադրմամբ` Հովիկ Աբրահամյանն իր որդու համար, համաձայն խիստ հայկական մտածելակերպի եւ ավանդույթների, շատ բան է անում: Ընդ որում վարչապետ Աբրահամյանն այս առումով Հայաստանում միակը չէ:

Օրինակ, ԱԺ-ում կրկին հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը անցյալ տարի նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական գործակալության պետի տեղակալ: Նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱԺ նախկին նախագահ, այժմ ուղղակի հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նորաբաց նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգենը, նշանակվեց սկզբում ԱԺ աշխատակազմի ղեկավար, ապա` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Մեկ այլ հանրապետական պատգամավոր Արա Բաբլոյանի տղան էլ նշանակվեց առողջապահության փոխնախարար, չնայած հրաժարական տվեց:

Պետք է նկատել, որ «հայրերը` հանուն որդիների» «քաղաքական» ծրագիրը չի ներառում միայն հանրապետականներին եւ նրանց որդիներին, այլ` ուրիշ կուսակցություններին եւս, եւ ոչ միայն որդիներին: Օրինակ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, բոլորովին վերջերս Աբովյանի քաղաքապետից դարձավ Կոտայքի մարզպետ: Չմոռանանք, որ Գուլոյանի հայրը Մուրադ Գուլոյանն է, ով ԱԺ գործող պատգամավոր է ԲՀԿ-ից:

Այնպես որ Հովիկ Աբրահամյանը մեր երկրում «իր որդուն ամենաշատ սիրող» միակ հայրը չէ:

Բայց արդյո՞ք սա որդու հանդեպ սեր է: Օրինակՙ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի որդին` Տիգրանը, ըստ ոստիկանապետ Վովա Գասպարյանի` «հասարակության համար վտանգ չի ներկայացնում», որեւէ պաշտոն չունի, այնինչ լրիվ կարող էր լինել առնվազն Գորիսի քաղաքապետ: Համ ի պաշտոնե միշտ Սյունիքում` հոր վերահսկողության տակ կմնար, համ ի պաշտոնե մի քիչ ավելի զուսպ կլիներ, համ էլ քաղաքապետին, թեկուզ Գորիսի, չի պատշաճում հաճախակի ծեծկռտուքների մասնակցել եւ ապա ոստիկանություն բերման ենթարկվել: Բայց, օրինակ, Սուրիկ Խաչատրյանը որդուն պաշտոն տալ չի շտապում: Չի բացառվում, որ նա այսկերպ վարվելով, ավելի ճիշտ է մտածում: Բանն այն է, որ ենթադրենք Աբրահամյան ընտանիքի պարագայում հայրը` գործող վարչապետը, իր այսօրվա պաշտոնին հասել է ինքն իրենով, իր` բնավորության ինչ-ինչ գծերի արդյունքում: Բայց այ որդի Աբրահամյանը շուտով Արտաշատի քաղաքապետ կդառնա միայն մեկ պատճառով, լավ, երկու` մեկը մյուսից ածանցյալ: Նա Հովիկ Աբրահամյանի տղան է, եւ նա ունի «պարտիա»-ի աջակցությունը: Կոտրո՞ւմ է արդյոք սա երիտասարդի մոտ (անկախ նրա ազգանունից եւ հոր ով լինելուց) առաջ գնալուց բացառապես սեփական ուժերին ապավինելու` մարդուն, հատկապես տղամարդուն այդքան անհրաժեշտ բնավորության գիծը, իհարկե կոտրում է: Լա՞վ է արդյոք սա կոնկրետ Արգամ Աբրահամյան երիտասարդ տղամարդու համար… Ինչ էլ ասենք, կլինի մեր կարծիքը, որին, ի դեպ, Արտաշատի ընտրություններին քիչ են բանի տեղ դնելու:

Մինչդեռ պետական պաշտոնյա չեն ծնվում, ոչ էլ այն նվեր են տալիս: Դրան մի տեսակ հասնում են, ով-ովՙ բայց հիշյալ երիտասարդների հայրերը գիտեն, թե ինչպես եւ ինչ գնով: Սեփական որդուն դա բացատրելը նրա հանդեպ սիրո իսկական դրսեւորում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել երկու պաղեստինցի բժիշկների՝ մանկաբույժ, բժիշկ Հուսամ Աբու Սաֆիային, որը Գազայի հյուսիսում գտնվող Կամալ Ադվան հիվանդանոցի...

ԿարդալDetails

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական