Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա.Հ.

Հայ-վրացական պետական մակարդակի հարաբերություններով երբեք հիացած չլինելով հանդերձ` հստակ կարելի է ընդունել, որ յուրաքանչյուրն իր շահն ու հետաքրքրությունները ունի, ուստի երբեմն էլ ձեւական դեմարշեր են պետք: Բայց երբ այդ ձեւականի չափն ու սահմանն անցնում են, ցցուն է դառնում, որ խոսքը ոչ թե ցուցադրության, այլ բովանդակության մասին է:

Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը Արցախ այցելության ժամանակ հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանի հետ` իր ցավակցությունը հայտնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Վրաստանին երեւույթը դուր չի եկել, Հայաստանի, թող ներեն կադրային դիվանագետները, դեսպան Յուրի Վարդանյանին Վրաստանում հրավիրել են արտգործնախարարություն:

Մինչեւ հարցը ավելի բարձր մակարդակ կհասներ` Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն հասցրեց մատ թափ տալ Հայաստանի վրա, որ եթե հանդիպման մասին օսական լրատվամիջոցների հաղորդումները հաստատվեն, «վրացական կողմը համարժեք կարձագանքի բոլոր այն միջոցներով, որոնց տիրապետում է»: Ճիշտ է` խոսնակն իր խոսքերը մեղմել է որպես այդ միջոցների օրինակ նշելով նոտան, խորհրդակցությունները կամ դեսպանների հանդիպումը:

Ամեն դեպքում, վրացական կողմի «ծայրահեղ անհանգստության» մասին բարձրաձայնել է նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպմանը, հետո էլ արդեն վրաց փոխարտգործնախարարը` Յուրի Վարդանյանի հետ հանդիպմանը: Մինչ այդ էլ արդեն Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հասցրել էր զանգել վրացի գործընկերոջ Իրակլի Ղարիբաշվիլուն, թե հանդիպումը մասնավոր բնույթ է կրել, գործնական թեմաներ չեն քննարկվել:

Վրացական կողմի համար «բացարձակապես ընդունելի չեն բարեկամ պետության ցանկացած պաշտոնյայի որեւէ շփում օկուպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ»: Այսպիսի ձեւակերպմամբ, ըստ վրացական լրատվամիջոցների, ճանապարհել են Հայաստանի դեսպանին ու թերեւս նույն պատասխանին արժանացրել նաեւ հայկական կողմի հետ շփումների մյուս մասնակիցներին:

Ասվածն առավել քան «բարեկամ պետության»ՙ տվյալ դեպքում Վրաստանին հարիր չէ, քանի որ մասնավոր հանդիպումը մնում է մասնավոր, հատկապես որ Բիբիլովը Արցախում էր Արցախի խորհրդարանի հրավերով ու Հայաստանից ժամանած անձանց հետ կարող էր հանդիպել անգամ ուղղակիորեն` որպես մեկ կողմի հրավիրյալներ:

Երբ ժամանակին ՄԱԿ-ում վրաց-ադրբեջանական շահերը սպասարկող բանաձեւին Հայաստանը դեմ քվեարկեց, Վրաստանում դա դառնահամի նման ընկալեցին, թե կարելի էր նաեւ ձեռնպահ մնալ: Այո, կարելի էր, ինչը Հայաստանը չարեց` թերեւս սեփական դիվանագիտական սահմանափակումների պատճառով: Եզակի անգամ, երբ Հայաստանը չէր տեղավորվել Վրաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների մեջ, Հայաստանին հիշեցրին ինչ կարող էին: Մինչդեռ Վրաստանը հակահայկական դրսեւորումներում ձեռնպահ մնալ ոչ միայն չի փորձել, այլեւ չի էլ ցանկացել: Նույն Արցախի վերաբերյալ հարցերում Վրաստանը, անգամ երբ քննարկվող հարցերում ոչինչ չի առնչվել Հարավային Օսիային կամ Աբխազիային, միեւնույն է, «հաստատակամություն» է դրսեւորել միշտ:

Եթե Թբիլիսին ու այնտեղ հայության խնդիրները, եկեղեցիների հարցը թողնենք ու Ջավախքին միայն անդրադառնանք, էլի Վրաստանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ գրեթե բոլոր զեկույցներում չի խուսափում խնդիրների դիմաց հայտնվելուց, բայց ձեռնպահ էլ չի մնում:

Այլ օրինակներ չբերելու համար մեկ էլ հիշեցնենք, թե ինչպես էր Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ադրբեջանի հետ համադաշնություն երազում, ու պարզ է, որ Վրաստանը չէ բնավ, որ կարող է մասնավոր այցի, այն էլ ցեղասպանության հիշատակի առնչությամբ ցավակցության համար Հայաստանի վրա մատ թափ տա:

Ի դեպ, որ նույն «բարեկամ պետությունը» ապրիլի 24-ին ներկայացված էր համեստագույն կազմով, էլի բարեկամության մակարդակի մասին է խոսում, ազնիվ լինենք, նաեւՙ մեր դիվանագիտության խեղճության:

Ազնվությանը տուրք տալով` տարածաշրջանում չորս հարեւանից երկուսի հետ հարաբերություններ ունենք, բայց այդ հարաբերությունները զարգացնող մասնագետներ տեղում չունենք: Ուստի զարմանալի չէ, որ Վրաստանի` Հայաստանի դեմ քվեարկությունները գաղտնի հեռախոսազանգերով արտահայտված դժգոհության տեսք են ստանում, իսկ Արցախում երկու հյուրի կարճատեւ հանդիպումը մի ձեռքսեղմման համար դառնում է Վրաստանի ԱԳՆ խոսնակից մինչեւ դեսպան ու փոխարտգործնախարար «ծայրահեղ անհանգստության» առիթ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈ՞ՒՄ…

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական