Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԿՏՈՐԻ ՏՂԱՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երբ որեւէ մեկի հայրը ինչ-որ գիտությունների դոկտոր է, դեռ չի նշանակում, որ որդին պետք է նույն, կամ այլ գիտությունների գոնե թեկնածու դառնա: Շատ հաճախ լինում է ճիշտ հակառակը, ասենք պատմական գիտությունների դոկտորի որդին, մեղմ ասած, չի սիրում պատմագիտության, սրանից հետեւաբար` բոլոր գիտությունները, եւ աչքի ընկնելու այլ բնագավառներ ու ձեւեր է իր համար ընտրում: Ենթադրենք` մեքենան սահմանված կարգից արագ վարելը, կամ իրեն զուգահեռ ընթացող մեքենայի վարորդին, իր մեքենայի պատուհանը բացելն ու անպատվելը, պատասխան անպատվությունն էլ ստանալուց հետո, նրան, ենթադրենք Գորիսում հայտնի` Սդղի Գյոլ կոչվող վայրում ժամադրության կանչելը եւ այնտեղ քաղաքացու աջ աչքի կոպը պատռելը:

Այլ կերպ ասած` դոկտորի տղա լինելը այդքան էլ լավ բան չէ, արդարության համար նկատենք` միշտ չէ, որ այդքան էլ լավ բան է:

Հիմա, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն հայրերի գործած մեղքերի, որոնցում որդիները պատասխանատու չեն, որդիների գործած բոլոր մեղքերում հայրերը բարոյապես պատասխանատու են, բոլոր այն դեպքերում, երբ դոկտորի որդին (որդիները) ինչ-որ մեղք, հանցագործություն, դատապարտելի արարք են գործում, առնվազն բարոյապես մեղավոր են իրենց հայրերը: Թեկուզ միայն այն պատճառով, որ գիտությամբ, ի տարբերություն սեփական որդու դաստիարակության, շատ են տարվել, հաճախ` որդու հետ անցկացնելիք ժամանակի հաշվին:

Օրինակ, ո՞վ է մեղավոր, որ Տիգրան Խաչատրյանը, ով առավել հայտնի է` որպես Տիգրան Սուրիկի Խաչատրյան, հաճախ է հայտնվում իրավապահների, հետեւաբար` հասարակության ուշադրության կենտրոնում, հասկանալի է` վատ իմաստով: Առաջին հերթին, անշուշտ, ինքը` Տիգրանը, բայց այստեղ մեղքի իր բարոյական բաժինն ունի Տիգրանի հայր` «պատմափիլիսոփայական գիտությունների» դոկտոր Սուրիկ Խաչատրյանը: Մենք, անշուշտ, չենք պնդում, որ նրա որդին վատ դաստիարակություն է ստացել, բայց մենք տեսնում ենք, որ Տիգրանը հաճախ է հայտնվում… Բոլորովին վերջերս, ըստ կայքերից մեկի` Գորիսում հայտնի Սդղի Գյոլում, նա, ըստ նույն կայքի, ժամադրել է նույն օրը ցերեկով Գորիսի փողոցներից մեկում իր մեքենային զուգահեռ ընթացած մեքենայի վարորդին եւ հիշյալ վայրում էլ քաղաքացուն պատճառել է կոպի պատռվածքով աջ աչքի վնասվածք: Երեւան «գործով եկած» Սուրիկ Խաչատրյանն, անշուշտ, հերքել է որդու մասնակցությունը Սդղի Գյոլի միջադեպին, պնդելով, թե իր Տիգրանը Երեւանում է (առանց մանրամասնելու, թե ո՞ր օրվանից է Երեւանում): Ու ամենավատն այն է, որ ամենեւին նշանակություն չունի, թե որտե՞ղ է եղել Տիգրանը` մայիսի 2-ի երեկոյան: Ասենք, թե նա իրոք Սդղի Գյոլում չի եղել, ենթադրենք այդ ժամերին Տիգրանը երեւանյան ջազ սրճարաններից մեկում նշում էր ջազի օրը, բայց ինչո՞ւ է հենց նրա անունը որպես մեղավոր շրջանառվում:

Հաճախ մենք մեղավոր ենք լինում ոչ միայն այն դեպքերում, երբ մեղավոր ենք, այլՙ երբ բոլորի կարծիքով` հենց մենք ենք մեղավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՊԱԼԻ ՑԱՎԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՉԷ՞

Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՐՆ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇԵԼԻՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՐՆ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇԵԼԻՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական