Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Մայիսի 6 – Ավելի վաղ գրել էինք, թե Լյուքսեմբուգը ցանկություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չորեքշաբթիՙ մայիսի 6-ին լյուքսեմբուրգյան «Թագեբլաթը» ծանուցում է, թե երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել է դարասկզբի Հայոց ոճիրը։ Քրիստոնյա սոցիալիստական ժողովրդական կուսակցության պատգամավոր Լաուրենթ Մոզարի ներկայացրած բանաձեւըՙ ցեղասպանություն բառեզրի հստակ սահմանմամբ խորհրդարանի հավանությանն է արժանացել։ Բանաձեւը սատարել են խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններն ու խմբերը, ուստի այն ընդունվել է միաձայն։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին սիստեմատիկ ցեղասպանությունն է։ 1915-16-ին հարյուր հազարավոր հայեր իրենց ազգային պատկանելիության համար կոտորածների ու մահվան քայլերթի զոհ դարձան։ Սպանվեցին նաեւ ասորիներ, արամեացիներ, Պոնտոսի հույներ։ Զոհերի վերաբերյալ ճշգրիտ թվական տվյալներ չկան, բայց մի քանի հարյուր հազարից մինչեւ 1,5 միլիոն են հասնում, նշում է լյուքսեմբուրգյան լրատուն։ «Այս բանաձեւը Թուրքիայի դես չէ», մայիսի 6-ին ընդգծել է պատգամավոր Մոզարը խորհրդարանում։ Լյուքեմբուրգն ու Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունեն։ Ոճրագործներն այլեւս կենդանի չեն, իսկ նրանց ժառանգները չեն կարող իրենց նախնիների մեղքերի համար պատասխանատվության կրել, ասել է Մոզարըՙ շեշտելով, թե հարցն առավելաբար պատմական մեղքի ճանաչման մասին է։ Հայոց ցեղասպանության դատապարտումը ուժեղ ազդանշան է, ուղերձ, որ այլեւս երբեք նման բան չկրկնվի», ասել է Քրիստոնյա սոցիալիստական ժողովրդական կուսակցության պատգամավոր Լաուրենթ Մոզարըՙ հիշատակելով այն 22 երկրների խորհրդարաններին ու կազմակերպություններին, որ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Գերմանիայի առնչությամբ էլ հայտարարել է, թե մոտ օրերս այդ երկիրն էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի բանաձեւ կընդունի։

Թերթը հաղորդում է, թե երեքշաբթիՙ մայիսի 5-ին արդեն թուրքական համայնքը Լյուքսեմբուրգում բողոք է հայտնել խորհրդարանիՙ Հայոց ցեղասպանության հստակ դիրքորոշման առիթով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Հաջորդ գրառումը

ԳՈԳՈԼԻ` «ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ԿԿԱԶՄԻ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳԵՐՈԳԻ ԳՈՏՉԻՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՈԳՈԼԻ` «ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ԿԿԱԶՄԻ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳԵՐՈԳԻ ԳՈՏՉԻՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական