Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԸ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամերիկյան իրականություններն ու ցանկությունները Վրաստանում իրագործելու մեծագույն ջատագով, ապա նաեւ կատարող, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ ապացուցել է քաղաքականության մեջ սկզբունքների չհետեւելու իր հանրային գործելակերպը: Ինչպես շատ այլ հարցերում, Վրաստանում հայերին առնչվող հարցերում ու խնդիրներում էլ քանիցս Սաակաշվիլին նախընտրել է քարոզչական ու հրապարակային ելույթներով սահմանափակել դրանց լուծման բոլոր ուղիները:

Առնվազն ամերիկյան աջակցությամբ «վարդյա հեղափոխությունն» իրականացրած Սաակաշվիլին ներկայումս էլ, որոշ իմաստով հետհեղափոխական, բայց պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայում է բավականին ակտիվ գործունեություն ծավալում`ոչ այնքան հեռվից փորձելով մասնակից ու անգամ նախաձեռնող լինել նաեւ վրացական իրականության մեջ քաղաքական զարգացումներում: Հասկանալի է, որ ներկա իրավիճակում ուկրաինական զարգացումներում ամերիկյան աջակցությամբ գործունեություն ծավալողի փորձի կարիք թերեւս կարող է լինել, սակայն Սաակաշվիլու պարագայում այդ փորձը նորից փորձարկման չպետք է դրվեր:

Ինչեւէ, Ուկրաինայում Սաակաշվիլու գործունեությունն առայժմ ավելի նկատելի է վրացական քաղաքականության ու իրադարձությունների համատեքստում, քան ուկրաինական: Առավել հետաքրքրական է, որ վերջին օրերին Սաակաշվիլին, որի նկատմամբ Վրաստանում հետախուզում է հայտարարված` ներառելով նրա անունը Ինտերպոլի հետախուզվողների ցուցակում, Բաքվում էր` նախկին նախագահների եւ կառավարությունների ղեկավարների` Բաց հասարակությունների երրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով:

Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն, Վրաստանը պաշտոնական հարցում է ուղարկել Ադրբեջանի գլխավոր դատախազություն` Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալելու եւ արտահանձնելու առնչությամբ: Սաակաշվիլին էլ իր հերթին է ադրբեջանական լրատվամիջոցներին ներկայացրել, թե վրացական իշխանությունները փորձել են խոչընդոտել իր Բաքու այցելությունը: Ի դեպ, ըստ Սաակաշվիլու, Բաքու իր այցելությունը ոչ միայն նախկին նախագահի կարգավիճակում է տեղի ունենում, այլեւ «ներկայացնում է նաեւ Պորոշենկոյի կառավարությունը»:

Ուկրաինան չի պատրաստվում արտահանձնել Սաակաշվիլուն, նույնատիպ տրամադրվածություն էլ ունի Ադրբեջանը, եւ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Վրաստանում, մեղմ ասած, սիրելի երկիր ու պետություն է, ուրեմն այդ հարցը որեւէ կերպ խնդրո առարկա չի կարող դառնալ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ: Վրաստանից գրեթե ոչ մի թթու խոսք չի հնչում Ադրբեջանի հասցեին այն դեպքում, երբ ապրիլի 29-ին նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը: Ավելի քան մեկ ժամ փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպումը ամենից առաջ ցցուն վկայություն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում, մտադիր էլ չէ ընթացք տալ Վրաստանի դատախազության դիմումին:

Թթու խոսք Ադրբեջանի հասցեին չեն ասում, սակայն Վրաստանում, սեփական փորձից ելնելով, Բաքվին առաջարկում են ականջալուր չլինել Վրաստանի նախկին նախագահի խորհուրդներին:

Մյուս կողմից, հետաքրքրական է, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ջատագովի գլխարկը ձեռքից ոչ մի կերպ բաց թողնել չցանկացող Սաակաշվիլին Բաքվում եղած ընթացքում տաղանդի ներածին չափով գովերգել է Ադրբեջանը: «Եվրոմիությունն ու հարեւանության քաղաքականությունը» քննարկման ժամանակ Սաակաշվիլին, ըստ «Ազերիպրես» գործակալության, հայտարարել է, թե սեփական արժեքները լավ պաշտպանելու համար Եվրոպան պետք է ավելի սերտորեն համագործակցի Ադրբեջանի հետ:

Սա դեռ անհեթեթի մի մասն է, թերեւս ավելի թույլ հատվածը: Սաակաշվիլին իր դատողություններում Ադրբեջանը հնարավորինս լավ ներկայացնելու հարցում ավելի հեռուն է գնացել: Այն ժամանակ, երբ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները, տարբեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ քննադատում են ծեր հարեւան երկրում մարդու իրավունքների վիճակը, երբ Ադրբեջանում իրավապաշտպան գործունեությամբ, հայ-ադրբեջանական հարցերով հետաքրքրության ու ակտիվության համար ուղղակի ձերբակալում են, Սաակաշվիլու մատուցմամբ` «Ադրբեջանում տեղի ունեցած վերջին փոփոխություններն ուրախալի են»:

Ադրբեջանին սիրաշահելու նպատակով Սաակաշվիլին ասել է, որ այդ երկրի գազը Եվրոպայի համար այլընտրանքային էներգետիկ իրական աղբյուր է, Ադրբեջանն էլ Եվրոպայի փոփոխվող աշխարհաքաղաքական ռազմավարության պայմաններում որոշիչ դերակատարություն ունի: Ըստ Սաակաշվիլու կանխատեսումների, Եվրոպայի հիմնական ուշադրությունը շուտով կուղղվի Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի վրա, եւ «կարեւոր է, որ Ադրբեջանը դառնա փոխըմբռնման կենտրոն ոչ միայն Եվրոպայի, այլեւ ողջ Կենտրոնական Ասիայի համար»:

«Ադրբեջանը լիբերալ երկիր է, որ դինամիկ զարգանում է», Բաքվում հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին այն դեպքում, երբ ավելի հաճախ վերջին շրջանում հենց նույն ինքը` Վրաստանի նախկին նախագահը նախընտրում է խոսել կոռուպցիայից, ռազմավարական կարեւորություն ունեցող ժողովրդավարական զարգացումների անհրաժեշտությունից, եւ Ուկրաինայում էլ կարծես ավելի շատ խորհուրդներ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում:

Սաակաշվիլին դեռ նկրտումներ ունի Վրաստանում իշխանության վերադառնալու առնչությամբ, եւ ադրբեջանական համատեքստում կարելի է պատկերացնել, թե ինչի նման կլինի «Սաակաշվիլի-2» իշխանությունը:

Առավել մտահոգիչն այլ հարց է: Սաակաշվիլին ավելի հաճախ ամերիկյան իշխանական վերնախավի որոշակի անձանց, ամեն դեպքում` որոշումների ընդունման գործընթացներում ներգրավված անձանց հետ ինչպես մտերիմ լինելու, այնպես էլ նրանց նպատակներին ծառայելու կենսագրություն ունի: Մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ ամերիկյան քննադատության պայմաններում Ադրբեջանին ուղղված այսքան շռայլ հաճոյախոսություններն ու մարտավարական «հուշումները» ակնհայտորեն Ադրբեջանին ամերիկյան քաղաքականության մեջ հատկացվող դերակատարության մասին են հիշեցնում:

Բնավ էլ պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Սաակաշվիլին Ուկրաինային խորհուրդներ բաժանելուն զուգընթաց մեկժամյա դռնփակ հանդիպում է ունենում նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: Պատահական չէ նաեւ, որ Ադրբեջանը Սաակաշվիլուն արտահանձնելու վերաբերյալ վրացական դիմումին ուղղակիորեն պատասխանում է նախագահի մակարդակով Սաակաշվիլուն ընդունելու տարբերակով:

Ոչ պատահական այս հանգամանքների շարքում եւս մեկն ունի զգալի նշանակություն. Ադրբեջանի էներգետիկ այլընտրանք լինելու հանգամանքի շեշտումը մի իրավիճակում, երբ գրեթե յուրաքանչյուր օր մարդու իրավունքների ակտիվիստ են ձերբակալում հարեւան երկրում, ավելի շուտ աշխարհաքաղաքական իրական փոփոխությունների դրսեւորում է` հարավկովկասյան տարածաշրջանում տարբեր խաղացողների ակտիվացմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական