Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՇՏԵՑՆԵ՞Ն ՄԵԶ, ԹԵ ՄԵՆՔ ՀԱՇՏՎԵՆՔ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձությունները հանգամանորեն մեկնաբանվեցին ռուսաստանյան լրատվամիջոցներում: Եղան ընդարձակ հրապարակումներ զուտ պատմագիտական բնույթի, որոնցում ներկայացվում էին մեկ դար առաջ տեղի ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական, կրոնական եւ մյուս եղելությունները: Նկատի էր առնվում այն պարագան, որ հատկապես Ռուսաստանի նոր սերունդը նվազ իրազեկ է այդ ամենին:

Վլադիմիր Պուտինի մասնակցությունը շատ մեկնաբանների կողմից դիտվեց որպես դժվարին առաքելություն այն իմաստով, որ մի կողմից Հայաստանը ստրատեգիական դաշնակիցն է, մյուս կողմից Թուրքիան մի երկիր է, որի հետ Ռուսաստանը շաղկապված է բազմամիլիարդանոց դոլարային շահերով: Այդուհանդերձ նա եկավ Երեւան եւ իր ելույթում չխուսափեց «ցեղասպանություն» բառի օգտագործումից, ինչը ծայրահեղ հիվանդագին ընդունվեց թուրքերի կողմից:

Սակայն մեր ողբերգության թեմայի քննարկումը Ռուսաստանում ըստ էության սկսվեց Հռոմի պապի հայտարարությունից հետո: Ռուսներին դուր չեկավ, որ Ֆրանցիսկոս պապը անցյալ դարի երեք հիմնական ողբերգությունների շարքում հայերի ոչնչացման հետ մեկտեղ հիշատակեց նաեւ հիտլերիզմը եւ ստալինիզմը: Բնավ էլ չնսեմացնելով համաշխարհային կրոնական կենտրոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հսկայական նշանակությունը, ռուսներն այնուամենայնիվ կոռեկտ չհամարեցին հիտլերիզմի եւ ստալինիզմի նույնականացումը պապի կողմից: Նախ, ըստ նրանց, Ստալինը, ի տարբերություն Հիտլերի, նպատակ չի դարձրել համայն ազգերի ֆիզիկական ոչնչացումը: Եվ ամենագլխավորըՙ ինչքան էլ որ բռնապետական էր ստալինյան ռեժիմը, այնուամենայնիվ նա ֆաշիզմից ազատագրեց թուլամտորեն ծնկի եկած «անշնորհակալ» եվրոպական երկրներին: Ռուսները հիշեցրին, որ ժամանակին Վատիկանը ոչ միայն աջակցում էր Հիտլերին, այլեւ համագործակցում էր նրա հետ: Եվ դատապարտելի է որ հայոց ողբերգության ֆոնի վրա հավասարեցվում են նացիզմն ու կոմունիզմը: Լայն առումով ռուսների այս ընդվզումների մեջ արտացոլվում էր կաթողիկ եւ ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա անհաշտվողականությունը:

Երկրորդ պահը: Որոշ մեկնաբաններ բնավ էլ ոչ չարակամությամբ արձանագրում էին այն փաստը, որ ցեղասպանության մակարդակի հարց լուծելու համար տվյալ պետությունը պետք է քաղաքական ու տնտեսական ազդեցիկ ուժ ունենա, մինչդեռ Հայաստանը փոքր երկիր է, աղքատ, թույլ տնտեսությամբ, որ էկոնոմիկա էլ չես անվանի, գտնվում է անբարենպաստ աշխարհագրական դիրքում եւ այլն: Զուգահեռներ էին անցկացվում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ, բնականաբարՙ ի վնաս առաջինի: Նույնպես փոքր պետություն է, բայց հզոր է էկոնոմիկայով, ռազմական կարողությամբ նորագույն տեխնոլոգիաներով, գիտությամբ եւ այլն (թերթերից մեկը նույնիսկ նշել էր, որ փոքրիկ Իսրայելը աշխարհում չորրորդ տեղն է գրավում… զենքի առեւտրով):

Քիչ չէին նաեւ այն նյութերը, որոնցում խոսվում էր Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ու այդ ասպարեզում Ռուսաստանիՙ Պուտինի դերի մասին: Ռուսաստանցի հրեա (սա հատուկ է ընդգծվում) հայտնի մի քաղաքագետ օրինակ էր բերել հույներին: Օսմանյան կայսրության քայքայման ժամանակ քիչ զոհեր չտվեց նաեւ այդ ժողովուրդը, եւ Հռոմի պապը հիշատակեց նաեւ այդ դաժան իրողությունը: Սակայն հույները փորձում են նվազագույնս հիշել 1921 թվականի մղձավանջը, Զմյուռնիայում թողած տներն ու փողոցների դիակները: Հայերը պիտի առաջ նայեն, սովորեն հույներից, որոնք ի վերջո հաշտվեցին իրենց վաղեմի թշնամու հետ: Հրեա քաղաքագետի այս ոգեկոչումները համալրենք մի ամբողջ մեջբերումով. «Ռուսաստանի համար կարեւոր է, որ հայերն ու թուրքերը, հայերն ու ադրբեջանցիները հաշտվեն: Դրա համար հայ լիդերներին պետք է բացատրել, որ Ռուսաստանը չի պատրաստվում կռվել Անդրկովկասում: Ռուսաստանը մեծ տերություն է, բայց նրա գործը չէ պարզել, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ: Եվ որ հաստատ պետք չէ գժտվել Թուրքիայի հետ, որի հետ Ռուսաստանը հաշտվել է մեծ ջանքերի գնով»: Կարելի է կասկածել, թե հրեա քաղաքագետի եւ առհասարակ ռուսաստանցի հրեաների սիրտն ինչքա՜ն է ցավում Ռուսաստանի համար, եթե իհարկե ցավում է: Թե ինչ չարագուշակ դեր են խաղացել թուրքական հրեաները հայոց սպանդի մեջ, գաղտնիք չէ մեզ համար: Եվ «հաշտեցման» նմանատիպ հորդորների մեջ թերեւս ակնբախ է նաեւ այն մտավախությունը, որ մեր ողբերգության պատճառների խորազնին ուսումնասիրությունների ընթացքում ջրի երես դուրս չգան նաեւ նրանց նենգ գործողությունները:

Եվ վերջապես հետեւյալը: Ինչպես Պուտինը նշեց Երեւանում, այնպես էլ ռուսաստանյան շատ թերթեր առանձնացրին մոտ 3 միլիոնանոց հայ համայնքի առկայությունը Ռուսաստանում: Եվ որ այդ քանակությունը շարունակում է աճել Հայաստանից նկատվող արտագաղթի հետեւանքով: Եվ սաՙ ցեղասպանության ճանաչման լայն քարոզչության ֆոնի վրա: Ասել, թե Ռուսաստանում շատերին է դուր գալիս այն փաստը, որ իրենց երկրում ավելի շատ հայ է ապրում, քան բուն հայրենիքում, ճիշտ չի լինի: Հատկապես եթե նկատի ունենանք Հայաստանում ժամանակ առ ժամանակ բռնկվող հակառուսական կրքերը, «բռնապետ» Պուտինին հասցեագրվող դատապարտումները: Բանը հասել էր նրան, որ ռուս նացիոնալիստական թերթերը չէին բացառել, որ Պուտինի ներկայությունը Երեւանում կարող էր հրահրել հակառուսական ելույթներ եւ նույնիսկ… մահափորձ նրա հանդեպ:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿԻՑ ԿԱՐԵՎՈՐ` ԳՈՐԾԸ

Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ, ԲԱՑՎԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՏՈՒՌՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ, ԲԱՑՎԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՏՈՒՌՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական