Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱՆԱԿԻՑ ԿԱՐԵՎՈՐ` ԳՈՐԾԸ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ս. Մ.

Ռուսաստանի հայերի միության եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»-ի նախագիծը` առաջին մրցանակակիր

«Ես հայ եմ: Սիրում եմ իմ ժողովրդին, հայրենիքը, հպարտանում եմ իմ երկրի հինավուրց պատմությամբ եւ մշակույթով: Ծնվել եմ հայալեզու ընտանիքում եւ մինչեւ դպրոց գնալը խոսել եմ բացառապես հայերեն: Վեց տարեկանից գնացել եմ ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոց: Մեր ուսուցչուհին կարդում էր մեզ ռուս գրողների բանաստեղծություններ, ռուսական հեքիաթներ, եւ ես առաջին իսկ օրից սիրեցի մեր ուսուցչուհուն եւ այն լեզուն, որով նա խոսում էր…», այս տողերով է սկսվում Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանի շարադրությունը, որով նա մասնակցել է Ռուսաստանի հայերի միության եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»-ի կողմից Հանրապետության բոլոր դպրոցներում նախաձեռնած եւ կազմակերպած` ռուսաց լեզվով շարադրությունների մրցույթին: Եւ այս տողերը հենց այնպես չեն գրված ու ընտրված. չնայած մրցույթը, ինչպես նաեւ նույն շրջանակներում անցկացվող «Երգը` բարեկամության կամուրջն է» ռուսական երգի փառատոնը, ու ռուսաց լեզվի եւ ռուսական մշակութային օրերը` հայաստանյան դպրոցներում անց են կացվել ռուսերենով, բայց դա ոչ թե որովհետեւ մենք խոսում ենք ռուսերեն, այլՙ որովհետեւ մենք սիրում ենք այդ լեզուն:

Երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միության եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»-ի նախաձեռնությամբ մեկնարկեց մի հավակնոտ ծրագիր. «Երգը` բարեկամության կամուրջն է» ռուսական երգի փառատոնը, որը անցկացվեց Հանրապետության բոլոր դպրոցներում: Ինչո՞ւ հենց երգով փորձ արվեց մասսայականացնել ռուսաց լեզուն: Փառատոնի կազմակերպիչներն իրենց առջեւ նպատակ էին դրել ռուսաց լեզվի մասսայականացման համար օգտագործել ռուսական երգարվեստում արտահայտված ռուսական տեղեկատվական հարթության ընձեռած լայն հնարավորությունները, ինչպես նաեւ ռուսերեն երգի վարկանիշային առավելությունները: Ի թիվս տեղական մամուլի, ինչպիսիք ենք` «Նոյյան տապանը», «Արմենպրեսը», «Գոլոս-Արմենի» եւ «Առավոտ» թերթերը, ինչպես նաեւ slaq.am եւ panorama.am կայքերը, «Ազգը» մշտապես հետեւել է այս` դպրոցական կյանքում մեծ ակտիվություն ու ոգեւորություն բերած փառատոնին, ընդ որում մեր թերթը այս գործը կատարել է` ի սկզբանե, երբ փառատոնի հաջողությունը դեռեւս նպատակ էր, այլ ոչ թե իրականություն (*): Պետք է նկատել, որ փառատոնը տարեց տարի փոխվեց` անցնելով լայն ճանապարհ, ընդլայնվելով: Եթե առաջին տարում փառատոնին մասնակցեցին միայն երաժշտական ունակություններ եւ ձայն ունեցող դպրոցականները, եւ իրենց ընկերների կատարումները լսող հանդիսատեսը, ապա վերջին փառատոնը բաղկացած էր երեք մասից:

Առաջին, որը նաեւ ամենամասսայականը դարձավ, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի օրեր` Հանրապետության բոլոր դպրոցներում: Այսինքն դպրոցներում ստեղծվեց մի հարթություն, որտեղ աշակերտները, ելնելով ամեն մեկն իր ընդունակություններից, հնարավորություն ստացան մասնակցելու փառատոնային միջոցառումներին: Երկրորդը` ռուսաց լեզվով շարադրությունների մրցույթ. հասկանալի է, որ սա մեր դպրոցականների մոտ զարգացնում էր նաեւ իրենց գրավոր խոսքը` ռուսերենով ստեղծագործելու, մտածելու ունակությունները:

Եւ երրորդ մասը` երգը:Հաշվի առնելով, որ փառատոնը` արդեն ներառելով ոչ միայն ռուսերեն երգը, այլեւ գրավոր խոսքը, ինչպես նաեւ ռուս մշակույթի հետ ակտիվ շփումները, լայն, անգամ կազմակերպիչների համար անսպասելի մասսայականացում ստացավ, նախագծի ողջ պատմության, նպատակների, առաքելության, հաջողության մասին այս տարի գիրք լույս տեսավ` «Ռուսաց լեզվի եւ մշակույթի տոն» վերնագրով: Գրքում Ռուսաստանի հայերի միության եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»-ի այս ծրագրի մասին դրվատանքի խոսքեր են հայտնել ՀՀ ԿԳ, Սփյուռքի, Մշակույթի նախարարները, Երեւանի քաղաքապետը, Հայաստանում ՌԴ դեսպանը…Ուրեմն արձանագրենք, որ այս նախաձեռնությունը իրապես ինքնատիպ եւ սպասված տոն դարձավ, երգի, խոսքի, բարեկամության…Հատկապես` բարեկամության, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:

Նախաձեռնության հաջողության գաղտնիքը նաեւ համագործակցված աշխատանքն է: Ռուսաստանի հայերի միությունը եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը» փառատոնն իրականացնելիս` սերտ համագործակցության մեջ են եղել ՀՀ ԿԳ, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Երեւանում ՌԴ դեսպանատան հետ, որոնցից ստացել են այդքան կարեւոր աջակցություն նաեւ: Նախաձեռնության կայացման գործում մեծ ավանդ ունեն ավելին քան 500 կամավորները, ծրագրում ներառվել եւ իրենց մասնակցությունն են ունեցել հանրակրթական դպրոցների ավելի քան 5 հազար` ռուսաց լեզվի ուսուցիչներ, հարյուրավոր մասնագետները են աշխատել դպրոցականների հետ եւ ներառվել մրցույթի ժյուրիի կազմում:

Ծրագրի նպատակների եւ առաջադրանքների մասին մեր թերթը բազմիցս է խոսել: Ավելացնենք միայն, որ այն նպատակ ունի Հայաստանի նոր սերնդին հաղորդակից դարձնել ռուսական մշակույթին եւ բարձրացնել ռուսաց լեզվի վարկը` Հայաստանում, ինչի արդյուքնում էլ ձեւավորել էր ավելի դրական հասարակական կարծիք` Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հանդեպ: Սա հատկապես կարեւոր էր եւ պետք էր անել` ընտրելով նպատակային լսարան, ինչը մեր նոր սերունդը դարձավ: Շուրջ 400 հազար դպրոցականներ, ովքեր ծնվել են նորանկախ Հայաստանում, հետխորդային շրջանում, երբ ռուսաց լեզուն եւ ռուս մշակույթը սկսել էին զիջել իրենց տեղը, ներառվեցին ծրագրում: Նրանցից մեկը, Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Թամազյան Գայանեն ասել է. ««Երգը` բարեկամության կամուրջն» է մրցույթին ես մասնակցում եմ երկրորդ անգամ եւ մեծ պատիվ է լինել երկակի մրցանակակիր: Այս փառատոնը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու ռուսական մշակույթին, լեզվին, ինքնադրսեւորվել, հավատալ սեփական ուժերին, ինչպես նաեւ ձեռք բերել նոր ընկերներ»: Փաստորեն այս փառատոնը միայն ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածվածությանը չէ, որ նպաստում է, այլ շատ ավելի ուրիշ, գուցե ավելի կարեւոր բաների:

Նման ոգեւորությունը եւ հաջողությունը, ինչպես փառատոնի խորագիրն է հուշում` բարեկամության տոնը չէր կարող ամենաբարձր գնահատանքին եւ արդյունքի չհասնել: Բոլորովին վերջերս, մարտի 18-ին, Ռուսաստանի` Ժողովուրդների բարեկամության համալսարանում տեղի ունեցավ` «Ռուսական խոսքի միջօրեականները» խորագրով ռուսաց լեզվի եւ մշակույթի մասսայականացմանը նպաստող համաշխարհային մրցույթը, որին մասնակցեցին 55 կազմակերպություններ, այդ թվում` 23 համալսարան, 13 դպրոց, 14 հասարակական կազմակերպություն, 5 կենտրոն եւ 1 անձ: Մասնակիցների թվում էր նաեւ «Երգը` բարեկամության կամուրջն է» ծրագիրը` Հայաստանից: Պետք է նկատել, որ մասնակիցների աշխարհագրությունը խիստ ընդարձակ էր: Այսպես. 10-ը` ՌԴ-ից էին, 2-ը` Լատինական Ամերիկայից (այդ թվում երկրորդ մրցանակին արժանացած Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի` Լեւ Տոլստոյի անվան համալսարանը), 2-ը` Ասիայից, 1-ը` Աֆրիկայից, 10-ը` Եվրոպայից եւ 31-ը` ԱՊՀ երկրներից: Մրցույթի կազմկոմիտեն եւ հիմնադիրների խորհուրդը եւս պատկառելի ու հեղինակավոր կազմ ուներ, այնտեղ էին ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդը, ՌԴ Հանրային պալատը, ԱՊՀ գործերով դաշնային գործակալությունը, «Ռոսսոդրուդնիչեստվո» կազմակերպությունը, «Ռուսկի միռ» հիմնադրամը, Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների միջազգային ասոցիացիան եւ Ռուսաստանի հայերի միությունը: Մրցույթում, որի նպատակն է` ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածումը` որպես համաշխարհային առաջատար լեզու եւ միջազգային հարաբերություններում հաղորդակցության միջոց, հաղթեց եւ առաջին մրցանակակրի դիպլոմը ստացավ մեր, հայկական` «Երգը` բարեկամության կամուրջն է» փառատոն-ծրագիրը:

Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Մաշուրյանը, ով այս փառատոնի հաղթողներից է, ասել է.«Երբ ես բարձրացա Ֆիլհարմոնիկի փոքր դահլիճի բեմ, անչափ լարված էի: Բայց այնպես եղավ, որ ես ոչ միայն կարողացա հաղթահարել իմ վախը եւ երգել, այլեւ հանդգնեցի հաղթել: Բեմում ինձ ծափահարում էին, իմ լարվածությունն աստիճանաբար մարում էր եւ ես մտածեցի` «ինձ մոտ ստացվեց»: Ես ստացա իմ առաջին մրցանակը, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին»:

«Ռուսական խոսքի միջօրեականները» հեղինակավոր մրցույթում ստացած մրցանակն էլ առաջինն է Ռուսաստանի հայերի միության եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն»-ի համար: Բայց այն վերջինը չի լինելու, որովհետեւ Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տոն կառուցած այս մարդիկ պատրաստվում են էլ ավելի կատարելագործել իրենց նախաձեռնությունը` հաղորդելով դրան նոր իմաստ եւ բովանդակություն:

«Ազգը» չի կասկածում, որ հենց այդպես էլ կլինի եւ միանում է բոլոր շնորհավորանքներին` Ռուսաստանի հայերի միությանը եւ «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի» ստացած հեղինակավոր դիպլոմի կապակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑՈՎ ՔԱԼԵՑ ԴԷՊԻ ԹՐՔԱԿԱՆ ՀԻՒՊԱՏՈՍԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՇՏԵՑՆԵ՞Ն ՄԵԶ, ԹԵ ՄԵՆՔ ՀԱՇՏՎԵՆՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՇՏԵՑՆԵ՞Ն ՄԵԶ, ԹԵ ՄԵՆՔ ՀԱՇՏՎԵՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական