Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅԻՍ 6

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հայու գողգոթայէն տարի մը ետք, Մայիս 6, 1916-ին, Հայկական կոտորածներու արիւնը դեռ չչորցած իր ձեռքերուն, Ճեմալ Փաշա, որ «Սաֆֆահ» (ջարդարար) կոչուած է արաբներու կողմէ, Դամասկոսի եւ Պէյրութի հրապարակներուն մէջ կախաղան բարձրացուց արաբ իսլամ եւ քրիստոնեայ ազգայնական, մտաւորական ղեկավարներ:

Մեր սփիւռքեան պատմութիւնը շաղախուած է արաբական պատմութեան հետ, քանի որ ճակատագրակից եղած ենք, եւ օսմանեան եաթաղանը իջած է թէ՛ հայերուն եւ թէ արաբներուն գլխուն:

Դամասկոս, Մարճէյի հրապարակին մէջ կախուեցան Շաֆիք ալ Ազմ, Ապտըլ Համիտ ալ Զահրաուի, Օմար ալ Ճազայրի, Շուքրի ալ Ասալի, Սալիմ Ահմատ Ապտէլ Հատի, Ռաֆիք Սալլում:

Պէյրութի Պուրճի հրապարակին մէջՙ Հայր Ժոզէֆ Հայէք, Ապտ էլ քարիմ ալ Խալիլ, Ապտ Էլ Ուահապ ալ Ընկլիզի, Ժոզէֆ Պշարա, Մոհամմէտ Մահմասանի, Մահմուտ Մահմասանի, Օմար Ալի Նաշաշիպի, Օմար Համատ, Ֆիլիպ ալ Խազէն, Ֆարիտ ալ Խազէն, Շէխ Ահմատ Թապպարա, Փեթրօ Փաուլի:

Երիտթուրքերը իբր թէ յեղաշրջում կատարեցին ու Սուլթանը գահընկէց ընելով, համիտեան քաղաքականութիւնը ժխտեցին ու նոր էջ բացին. սակայն հպատակ ժողովուրդներու հանդէպ իրենց բռնած դիրքը մազ մը իսկ չփոխուեցաւ: Համիտն ալ, Թալաթ-էնվէր-Ճեմալն ալ, կը սարսափէին մտաւորականներէն, որոնք ոչ միայն գրող ու խմբագիր, տնօրէն կամ ուսուցիչ էին, այլեւ առաջնորդ-ղեկավարներ, ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաներ… եւ զանոնք ոչնչացնելը կը փրկէր Թուրքիան…

Եւ ոչնչացուցին:

Մենք, Սուրիոյ եւ Լիբանանի հայագաղութներու բնակիչ-քաղաքացիներս, իրաւունք չունինք մոռնալու այս սեւ թուականն ալ մեր Ապրիլ 24-ի կողքին:

Սուրիա եւ Լիբանան, Դամասկոս եւ Պէյրութ, այդ երկու հրապարակները Նահատակաց անունով կոչեցին եւ յուշարձաններ բարձրացուցին: Սուրիան Մայիս 6-ը, սկիզբը միայն կախաղանի զոհերուն յիշատակին, ապա, որպէս ընդհանուր Նահատակաց օր կը յիշատակէ եւ Նահատակաց յուշարձանին առջեւ պաշտօնական ծաղկեպսակի մատուցում կ՛ըլլայ Հանրապետութեան նախագահին, Պաշտպանութեան նախարարին, բանակի ընդհ. հրամանատարին եւ այլ բարձրաստիճան անձնաւորութիւններու մասնակցութեամբ: Իսկ Լիբանանը մինչեւ այսօր պաշտօնապէս կը նշէ իր նահատակ մտաւորականներու թրքական կախաղան բարձրացուիլը…

Սուրիոյ եւ Լիբանանի դպրոցական դասագիրքերու մէջ կը յիշուի պատմական այս օրը, ուր անմահացան արաբ նահատակները:

Յարգանք անոնց յիշատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՒԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ՑԱՒ ԿԻՍԵԼՈՒ ԽՕՍՔԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹԵՆԷՆ ԱՆԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱ՞ՐՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱ՞ՐՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական