Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԿՏԱ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանին մատակարարվող գազի գինը ռուսական «Գազպրոմը» կնվազեցնի 1000 խմ-ի դիմաց մինչեւ 165 դոլարի` ներկայիս 189 դոլարի դիմաց: Այս մասին «Ռոսիա 24» հեռուսաընկերության եթերում օրերս հայտարարեց ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Առաջին հարցը, որ առաջացավ այդ հայտարարությունից հետո շարքային սպառողների մոտ այն էր, թե դա կարո՞ղ է բերել գազի սակագնի նվազմանը: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, դոլարի նկատմամբ դրամի մոտ 15 տոկոս արժեզրկումից հետո, «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացրեց գազի գնի թանկացման համար:

Հայաստանին մատակարարվող գազի գինը հաշվարկված է 1 դոլարի դիմաց 416 դրամ փոխարժեքով: Դեկտեմբերից հետո, վերջին ամիսներին 1 դոլարը գտնվում է 475-478 դրամ միջակայքում: Սա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի համար «Գազպրոմից» գնած 1000 խմ գազի համար սահմանին վճարվում էր 189 դոլար, որը դրամային արժեքով (1 դոլարը 416 դրամ) կազմում էր մոտ 78 հազար դրամ: Դրամի արժեզրկումից հետո արդեն, նույն 1000 խմ գազի համար վճարվող 189 դոլարը` դրամային արժեքով (1 դոլարը մոտ 475 դրամ) սկսեց կազմել մոտ 90 հազար դրամ: Մինչդեռ, «Գազպրոմ Արմենիայի» կողմից մեզ` սպառողներիս մատակարարվող գազի գինը դրամով մնաց նույնը` 156 դրամ: Ինչպես երեւում է այս ցուցանիշներից, «Գազպրոմ Արմենիան», փաստորեն, դրամով մոտ 15 տոկոսով թանկ գնած գազը այս ամիսներին վաճառել է նույն գնով` առանց նույն չափով թանկացնելու:

Նկատի ունենալով գազի սակագնի` փոխարժեքին համաչափ թանկացման հնարավոր սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքները, Հայաստանի կառավարությունը բանակցությունններ սկսեց Ռուսաստանի հետ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը գրեթե նույն` 15 տոկոսի չափով իջեցնելու մասին: Այսինքն, առաջին կարեւոր արդյունքը այս համաձայնության այն է, որ գազի սակագնի հավանական թանկացում տեղի չի ունենա: Այսինքն, խոսել սպառողների համար գազի գնի հնարավոր էժանացման մասին անհնար է, քանի որ այս իջեցման նպատակը գնի թանկացում թույլ չտալն էր:

Հաջորդը, ինչի մասին խոսվում էր` էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանակցումն էր, քանի որ հոսանք արտադրող էներգետիկ ընկերությունները վնասներ էին կրում դարձյալ դրամի արժեզրկման հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Մասնավորապես, ՋԷԿ-երը գնում էին դոլարով նույն գինը մնացած, բայց դրամով թանկացած գազ, իսկ բնակչությանը հոսանք մատակարարող ընկերությանը տալիս էին դրամով նախկին գինը պահպանած հոսանք: Ավելի պարզ ասած, 1 կվտ/ժ նրանք շարունակում էին վաճառել նույն` 31,5 (գիշերային) դրամով եւ 41,5 (ցերեկային) դրամով, բայց գազը գնում էին արդեն դրամային արտահայտությամբ մոտ 15 տոկոսով ավելի թանկ: Հետեւաբար, Հայաստանի համար գազի գնի իջեցումը հնարավորություն տվեց խուսափել նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումից:

Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցումը Ալեքսեյ Միլլերը պայմանավորեց Հայաստանիՙ որպես Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամ երկրի նկատմամբ կիրառվող մոտեցմամբ: Արդյունքում, բացի սպառողների համար գազի եւ հոսանքի գնի թանկացումից խուսափելուց, Ռուսաստանի կողմից սահմանին գազի գնի մոտ 15 տոկոս իջեցումը Հայաստանի համար շուրջ 50 մլն դոլարի խնայողություն է տալիս: Սա, փաստորեն, երրորդ կարեւոր արդյունքն էր : Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շնորհիվ, երբ Հայաստանին մատակարարվող գազի գինը 270 դոլարի փոխարեն սահմանվեց 189 դոլար, դրա տարեկան խնայողությունը Հայաստանի համար կազմեց մոտ 120 մլն դոլար:

Եվ վերջապես, չորրորդ կարեւոր արդյունքը` ռուսական կողմը նոր ներդրումներ է կատարելու, նոր խողովակներ եւ այլ սարքավորումներ կառուցելու ու տեղադրելու, շարունակելու է Հայաստանի բնակավայրերի գազիֆիկացումը: Արդյունքում, նախատեսվում է 100 տոկոսով գազիֆիկացնել Հայաստանը` ներկայիս 96 տոկոսի փոխարեն :

Վերջաբանի փոխարեն: Փաստելով Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության եւ ԵՏՄ-ին անդամակցելու հերթական առարկայական առավելությունը, դրա կոնկրետ ազդեցությունը մեր երկրի տնտեսական ու բնակչության սոցիալական կացության վրա, ամերիկյան կամ եվրոպական ակնոցներ կրողներին կառաջարկեինք մեկ-մեկ հանել այդ ակնոցները եւ աշխարհը տեսնել այնպես, ինչպես կա իրականում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՔԻՉ ՉԷԻՆ Made in Armenia-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԵԼԱՎՆԵՐԻ ՋՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՈՌՈԳՎԵՆ 80 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵԼԱՎՆԵՐԻ ՋՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՈՌՈԳՎԵՆ 80 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական