Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Հայաստան ծառատունկ ծրագիրը» մոլորակի օրվա առթիվ ապրիլի 18-ին կազմակերպեց Երեւանի մանկական երկաթուղու մի որոշակի տարածքի մաքրման աշխատանքները: Հաճույքով միացա նախաձեռնությանը, մանկուց սիրում եմ մեր մանկական երկաթուղին եւ Հրազդանի ձորը, որտեղ տաք եղանակին միշտ մարզվում եմ եւ զբոսնում, եւ ամեն անգամ սիրտս ցավում է նրա անմաքրության համար: Բայց անկախ դրանիցՙ Երեւանը իմ տունն է…

Մաքրողների խումբը փոքր չէր, բայց ինձ չափազանց վրդովեցրեց եւ տխրեցրեց, որ նրանց մեջ հայաստանցիներին մատների վրա կարելի էր հաշվել: Մեծ մասամբ Հայաստանում կամավորական աշխատանք կատարող ամերիկահայ երիտասարդներ էին, նաեւ Երեւանում աշխատող եվրոպացիներ, այդ թվումՙ Լիտվայի դեսպանը կնոջ եւ մանկահասակ զավակների հետ… Մեր հայրենակիցներից շատերի համար այնքան արհամարհված ամերիկացիներն ու եվրոպացիները, առանց իրենց պատվից ցածր համարելու, թողած իրենց հիմնական զբաղմունքը, ձեռնոցներ հագած, եռանդով մաքրում էին հայոց բնության այդ մի հատվածը նրա զավակների թողած հետքերիցՙ ջարդած շշերի կտորտանքներից, հողն այնքան փչացնող ցելոֆանի տոպրակներից, օգտագործված պահպանակներից եւ այլ աղբից:

Լավ, ինչո՞ւ պիտի Հրազդանի ձորում հանգստացող եւ զվարճացող մեր տեղացիների թափածը դրսեցիները գան մաքրեն: Նույնն է, թե մարդ իր տունը կեղտոտ պահի, եւ հյուրերը գան ու սկսեն մաքրություն անել:

Մեր ժողովուրդը, մեր հանրությունը սիրում է մեծ-մեծ խոսել թասիբի ու նամուսի մասին, սակայն գործնականում ցույց է տալիս, որ ինքը մեծ մասամբ զուրկ է այդ հատկություններից:

Մեր քաղաքացին իր ավտոմեքենայի վրա անմոռուկներ է փակցնում եւ ծխախոտի տուփը մեքենայից շպրտում է դուրս:

Բոլորին հայտնի է, որ մեր մայրաքաղաքը երբեք էլ աչքի չի ընկել մաքրությամբ, քանի որ հայաստանցի քաղաքաբնակին այդպես էլ խորթ մնաց իր բնակավայրը սեփական տունը համարելու մտածելակերպը: Խորհրդային տարիների շաբաթօրյակները նույնպես հայաստանցու մեջ չդաստիարակեցին շրջապատը չաղտոտելու մշակույթը: Ուստիեւ նախ եւ առաջ պետք է մարդկանց ուղեղը մաքրել, որպեսզի Հայաստանի ամեն մի քաղաքացի շրջակա միջավայրը չընկալի որպես մի հսկայական աղբանոց:

Եթե շարքային հայաստանցին դեռեւս հասու չէ շրջապատը մաքուր պահելու մշակույթին, ապա այստեղ արդեն մեղքի մի կարեւոր բաժինն ընկնում է իշխանությունների վրա: Նույն մանկական երկաթուղու եւ հարակից տարածքներում բազմաթիվ են կոտրված ճյուղերով ծառերը, որոնք մի գեղեցիկ օր կարող են ընկնել մեզանից յուրաքանչյուրի, չգիտես ո՛ր մեկիս երեխայի վրա: Ծառերը պետք է էտել հինգ տարին մեկ, մինչդեռ Հրազդանի ձորի ծառերը տասնամյակներով էտում չեն տեսնում: Դե իհարկե, դրանք ոչ մեկի գովազդներն ու ցուցանակները չեն ծածկում, որպեսզի մեր քաղաքապետարանը քաղաքի փողոցների ծառերի պես խորքից էտի դրանքՙ քաղաքացիներին զրկելով ստվերից ու թթվածնից, վնասատուներին ոչնչացնող թռչուններից…

Աղբը, թռչող ցելոֆանները, ցավոք, դարձել են հայաստանյան իրականության էանիշներից: Հայաստան նոր ժամանած արտասահմանցու տեսած առաջին բաներից մեկը Փարաքարի մոտակայքի աղբավայրն է, որի մոտ երբեմն նրանք իջնում են եւ լուսանկարվում: Չէ, սա ազգային թասիբի հարց չէ…

Ինչպես ամենուրեք, այստեղ էլ զգացվում է պետական հոգածության պակասը կամ բացակայությունը: Քաղաքապետարանը կոսմետիկ ծածկադմփոցներով, եղնիկներով ու թիթեռներով քաղաքի կենտրոնում խնամվածության պատրանք կստեղծի, ամենուրեք խորհրդային ոգով «Ավելի բարեկարգ Երեւան», «Մաքուր պահենք մեր քաղաքը» լոզունգները կփակցնի, կհայտարարի, թե այսինչ տեղը ծառատունկ է կազմակերպել, կնկարահանեն-կփառաբանեն, սակայն տասն օր անց, այցելելով այդ ծառատունկի տեղը, կտեսնես, որ տնկիներն արդեն չորացել են, քանի որ ջրող չկա:

Մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից արհամարհված Արեւմուտքում վաղուցվանից լուծված է միջավայրը մաքուր պահելու հարցըՙ անհատական թե պետական առումով: Մի կողմից երեխան դաստիարակվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով, մյուս կողմից պետությունը տուգանում է շրջապատն աղտոտողներին, ապահովում է աղբամաններով եւ աղբահանությամբ, էլ չասած աղբի տեսակավորման ու վերամշակման, աղբից էներգիա ստանալու մասին: Իհարկե, այդ մշակույթը մեկ օրում չի ստեղծվել: Քառասուն տարի առաջ նկարահանված ամերիկյան «Տաքսիստը» կինոնկարի հերոսը, խոսելով նախագահի թեկնածուի հետ, ասում է, որ իրեն դուր չի գալիս Նյու Յորքի մաքրությունը, աղբի առատությունը: Այսօր, սակայն, մեգապոլիս Նյու Յորքը կեղտոտ քաղաք չես համարի:

Ես հույս չունեմ, թե քաղաքն ամենօրյա աղտոտողները կկարդան այս գրածս եւ մեջները արժանապատվության զգացում կառաջանա, քանի որ դրա համար նախ մտքի հեղափոխություն է անհրաժեշտ: Երեխան պիտի տեսնի, որ իրենց տունը մաքուր պահող մայրը մուտքը եւ փողոցը նույնպես մաքուր է պահում, ոչ թե աղբը լուսամուտից դուրս է նետում:

Բայց շատ աղոտ մի հույս ունեմ, որ քաղաքապետարանում գոնե կկարդան եւ կհասկանան, որ բյուջեի հաշվին դալաններ նկարազարդելուց շատ ավելի գերադասելի է քաղաքի մաքրությանը հետեւելը: Որպեսզի Հրազդանի ձորում աղբ թափողին նկատողություն անողը չստանա «բայց աղբաման կա՞ որ» պատասխանը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՑՑԵ՜Ն ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ. ՈՒՌԱ՜, ԸՆԿԵՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՔԻՉ ՉԷԻՆ Made in Armenia-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՔԻՉ ՉԷԻՆ Made in Armenia-ՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական