Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՑՑԵ՜Ն ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ. ՈՒՌԱ՜, ԸՆԿԵՐՆԵՐ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Առավոտը բացվեց սովորականի պես, իսկ կեսօրին մեր շենքը կամաց-կամաց սկսեց արթնանալ: Վերելակը ծուլորեն վերուվար արեց. հարեւանուհիները մեկմեկու տուն էին շտապումՙ սուրճի:

Ներսես պապը ծոռնուհու հետ իջավ բակ:

– Գաբո ջան, էստեղ խաղա, հեռու չգնաս,- ասաց ու ծանր-ծանր նստեց քարին:

– Մամաս չի՞ ասել, որ ինձ Գաբո չասես: Իմ անունը Գաբրիելա է,- աչքերը պապի վրա ոլորելովՙ նեղացավ ճստիկ ծոռնուհին:

– Տո, դո՛ւ էլ, ալիֆրանգի մե՛րդ էլ. մի կարգին անուն չկա՞ր, օրինակՙ ի՞նչ վատ անուն էՙ Վարսենիկ, Սաթենիկ, Աշխեն, Սուսան: Չէ-չէ միՙ Գաբրելիա,- բողոքեց պապը:

– Վա՜յ, Գաբրելիա չէ, Գաբ-րի-ե-լա՜,- ծղրտաց ճստիկ ծոռնուհինՙ ոտքը գետնին զարկելով:

– Հե՜յ գիդի աշխարհ. էս ո՞նց շուռ եկար: Ոչ անունն է անուն, ոչ ուտելիքն է ուտելիք, ոչ օդն է օդ: Էսօր մայիսի մեկն է, բա մեր ժամանակ մայիսի մեկն էսպե՞ս էր սկսվում,- ինքն իրեն բողոքեց Ներսես պապն ու ծանր հենվեց ձեռնափայտին:

Մի տեսակ տխրեցի. Ներսես պապը մեղքս եկավ:

Այսօր մայիսի մեկն է, մեր շենքում, մեր քաղաքում, մեր երկրումՙ ուղղակի սովորական ոչ աշխատանքային օր: Մինչդեռ ոչ հեռավոր անցյալում մայիսի մեկը Նոր տարվա պես համաժողովրդական տոն էր. դեռ ավելինՙ Ամանորին շքերթ, տոնախմբություններ չէին լինում, իսկ մայիսի մեկին լինում էին:

Երեխա էինք. շատ էլ չէինք հասկանումՙ աշխատավորության տոնը որն է, աշխատավորն ով է: Նման բաները մեզ իսկի էլ չէին հետաքրքրում. կարեւորն այն էր, որ մայիսի մեկից դեռ մի քանի օր առաջ անհամբերությամբ ու ցնծագին ուրախությամբ սպասում էինք ամենաերանելի պահին. մայիսի մեկին մենք ուտում էինք տարվա առաջին պաղպաղակըՙ էսկիմոն: Ապրիլի երեսունի երեկոյան սրտի թրթիռով մտնում էինք անկողին եւ ուզում, որ լույսը շուտ բացվի: Իսկ առավոտն իր հետ միայն էսկիմո չէր բերում, այլ նաեւ նոր շոր ու կոշիկ, մազերի ճերմակ ժապավեն, ելակի համով ծամոն, փուչիկներ, կարմիր դրոշակներ ու մեխակներ:

Լույսը բացվելուն պես մեր տանն սկսվում էր հաճելի երթեւեկը: Այդ օրը նախաճաշին մայրիկի կողմից ներվում էր անգամ մեր կիսատ խմած թեյը, կծմծած հացուկարագը, արհամարհված մեղրը: Իսկ հայրիկի կողմից ներվում էին մեր աղմկոտ ծվծվոցներն ու շաղակրատանքը:

Առավոտ կանուխ կազմ-պատրաստՙ մեր ընտանիքն ուղղությունը վերցնում էր դեպի Լենինի հրապարակ: Ես ու քույրս հրճվանքով նայում էինք մեր պլպլան ճերմակ կոշիկներին ու անպայման վիճում, թե ումն է ավելի լավը, թեեւ մայրս ինձ ուքրոջս համար նույն կոշիկն էր գնումՙ տարբեր համարների: Մայիսի մեկին անգամ մեր զգեստակոշիկային անիմաստ վեճերն էին ներվում: Այդ օրը մայրս մեր աչքին տասնապատիկ գեղեցկանում էր, իսկ հայրսՙ ավելի ուշադիր ու հոգատար դառնում: Այդ օրը մորս շուրթերը թեթեւակի կարմիր էին ներկվում, ու մենք երանությամբ հետեւում էինք նրա բարձրակրունկ կոշիկների համաչափ կտկտոցին:

Հայրս ավտոմեքենան կանգնեցնում էր Լենինի հրապարակից բավականին հեռու: Երեւանի փողոցներով անցնում էր հոծ բազմությունը: Բոլոր տներն ու բնակարանները դատարկվում էին, ով էլ չէր մասնակցում շքերթին, տոնախմբությանը հետեւում էր դրոշներով ու ծաղիկներով զարդարված պատշգամբներից: Եսՙ տառաճանաչս, անտառաճանաչ քրոջս համար կարդում էի պաստառներին գրված կոչերըՙ «Ողջո՜ւյն աշխատավորությանը», «Կեցցե՜ն աշխատավորները», «Հնգամյակըՙ չորս տարում»: Քույրս աչքերը ճպճպացնելովՙ հարցական հայացքով նայում էր վրաս, իսկ եսՙ ընդամենը տառաճանաչս, ձեւացնում էի, թե կարդացածիցս բան եմ հասկանում:

Ես ու քույրս, կարմիր դրոշակները թափահարելով, մայրիկ-հայրիկի ձեռքները բռնած, շարժվում էինք Լենինի հրապարակ: Ինչքան մոտենում էինք արձանին, ծնողներս ավելի ամուր էին բռնում քրոջս ձեռքն ու սեղմվում նրան: Ես գիտեի, թե ինչու: Փոքր քույրս վախենում էր Լենինի արձանից, ու եթե անգամ հեռվից հեռու աչքն ընկներ առաջնորդի վրա, անզուսպ կճչար: Դրա համար էլ ծնողներս նրան սեղմում էին իրենց գրկի մեջ: Շքերթի միջից հայրս մի պահ դուրս էր գալիս ու վերադառնումՙ էսկիմոները ձեռքին: Բաղձալի պահ. գիտեինք, որ տարվա առաջին էսկիմոյով բացելու ենք պաղպաղակի սեզոնը:

Մայիսմեկյան իմ մանկական հուշերում մնացել են նաեւ ռադիոյի եւ հեռուստատեսության հաղորդավարների պաթետիկ կոչերը. «Լենինի հրապարակ են մտնում Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսականները. ուռա՜, ընկերներ:… Լենինի հրապարակ են մտնում Մյասնիկյան գյուղի կթվորուհիները. ուռա՜, ընկերներ»:

Աղմուկից, երգից եւ «ուռա՜»-ներից գլուխս դմբդմբում էր: Հայրս ու մայրս գրկում էին մեզ, ու մենք աննկատ դուրս էինք գալիս շքերթից: Ավտոմեքենայի մեջ ես ու քույրս հոգնածությունից անմիջապես քնում էինք ու արթնանում հաջորդ առավոտյան միայն:

Մայիսի երկուսի առավոտյան կոպերս բացվում էին. հայրս աշխատանքի էր, իսկ մայրս լվացքի մեծ թասի մեջ օճառով տրորում էր փոշոտ, ճմռթված ու պաղպաղակի հետքերով մեր մայիսմեկյան զգեստները: Ականջներիս մեջ դեռ տրոփում էին նախորդ օրվա «կեցցե՜»-ներն ու «ուռա՜»-ները: Իսկ մորս շուրթերը բաց վարդագույն էին, ինչպես ապրիլի երեսունին:

Նախորդ գրառումը

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՆ ՈՒ ՈՒՂԵՂՆԵՐԸ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական