Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎՙ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ …

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

90-ականների անկախ Հայաստանի մեր օրաթերթային լրագրությունն իհարկե արագ էր, բայց այսքան ճեպընթաց չէր, որքան այսօր կայքէջերի լրագրությունն է փորձում լինել ու շատ դեպքերումՙ ձախողում է իրականությունը ճիշտ արձանագրելու իր մասնագիտական պարտքը։ Իմ կոնկրետ օրինակը Բունդեսթագի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունելիք բանաձեւի մասին այս օրերին հայկական այն հրապարակումներն են, որ տարածվում են կայքէջից կայքէջ, եւ մեր ցանկություններն ուղղակի որպես իրականություն մատուցում։ Արդեն Անգելա Մերկելին նկատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական գործչի։ Ճիշտ է, այդպիսի ենթադրություն անելու հենարան մի պահ Գերմանիայում եղավՙ ինչպես միշտ, աղմուկն ավելին է, քան իրականում կա. գերմանացի լրագրողների հրապարակումները ուշադիր ընթերցելուց հետո պարզ է դառնում, թե Բունդեսթագի նոր համաձայնեցված բանաձեւի նախնական օրինակն այնքան էր համաձայնեցված չէ եւ որ ամենակարեւորն էՙ չի բխում մերՙ հայկական շահերից։ Կառավարության խոսնակի, արտգործնախարար Շթայնմայերի հայտարարությունները, որոնց արդեն ծանոթ է առցանց «Ազգի»» ընթերցողը, «շրջադարձային» են միգուցե, ինչպես «Արմենպրեսսն» է բնութագրում, բայցՙ Գերմանիայի դիտակետից։ ԳԴՀ կառավարության վերոհիշյալ երկու պաշտոնյաների խոսքն իրականում, կարծում ենք, ուղղված էր նախՙ Թուրքիայինՙ հիշեցնելու, թե կարող ենք նաեւ « Հայոց ցեղասպանություն » հստակ ձեւակերպել ու ճանաչել… բայց չենք անում, եւ ինչպես մեր գործընկերնՙ առցանց «Շփիգելում» Զեվերին Վայլանդն էր մեկնաբանելՙ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անկայուն տարածաշրջանում պետք է Գերմանիայինՙ որպես կայունության խարիսխ։ Վայլանդը քննադատել էր, թե հստակ « ճանաչում եմ որպես ցեղասպանություն » ասելու փոխարեն Բունդեսթագի կոալիցիան իր ներկայացրած օրինակում բառերի ակրոբատիկայով է զբաղված։ «Հայոց պատմության դաս » վերնագրյալ հրապարակման մեջ գերմանական մեկ ուրիշՙ հեղինակավոր «Դի ցայթ» պարբերականի արտաքին քաղաքականության հարցերի մեկնաբան Մաթթիաս Նասը գրում է. Հանկարծ ողջ Գերմանիան Հայոց ցեղասպանության թեման է արծարծում, բայց ի հեճուկս դրաՙ Դաշնային կառավարությունը վիճարկելի բառեզրն այնուամենայնիվ ուզում է լռության մատնել։ «Ճշմարտությունը Ձեզ կազատագրի» աստվածաշնչյան այս ձեւակերպումը գերմանացի քաղաքական գործիչները որքան հաճախ են ներառում իրենց հուշաճառերում կամ գրում հուշավայրեր այցելելիսՙ հյուրերի մատյանում։ Եվ հետո Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հանկարծ այդ բառերը բացակայում են, կմկմում են, ճշմարտությունը չեն ուզում ասել։ Այնպես, ինչպես Շթայնմայերըՙ դեռ նախորդ շաբաթ էր ձեւակերպումՙ «ոճիրը բառեզրով չսահմանափակենք»։ Պետք է սահմանենք, քանի որ պատմագրությունըՙ հենվելով լուրջ հետազոտական աշխատանքի վրա, այդ եզրը գտել է։ «Այսօր կասկածից դուրս է, որ 1915- 16-ին Հայոց կոտորածներն ու զանգվածային սպանությունները պետք է որակել որպես ցեղասպանություն», ասում է Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր պատմաբա Նորման Նեյմարքը (Norman Naimark) «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զոնթագսցայթունգին» տված հարցազրույցում եւ հաստատումՙ «Այս հարցում գիտական աշխարհը միակարծիք է»։ Իսկ արտգործնախարարությունում եւ կանցլերի գրասենյակում սրա մասին չեն ուզում իմանալ, գրում է «Դի ցայթը» ու հղում անում ուրբաթՙ ապրիլի 24-ին Բունդեսթագում կոալիցիայի հեղինակած նախագծին, որտեղ թուրքական զգայնություններն են հաշվի առնվում։ Բարեբախտաբար գերմանական քաղաքականության մեջ մի ատյան կաՙ Դաշնային նախագահը, եւ նրա պաշտոնը ստանձնած Գաուքը, որ նշան է անում, թե հստակ բառեր է ուզում արատասանել։ Նախկին բողոքական քահանան Ֆրանցիսկոս պապի արտասանած խոսքից հո չի՞ նահանջելու։ «Թյուրինգիշե լանդեսցայթունգն» էլ Քրիստիան Ֆոյգտի մեկնաբանության մեջ հորդորում էՙ ապրիլի 24-ի բանաձեւում հստակ խոսք ասելՙ «Գերմանիան եւ Թուրքիան պիտի իսկական անունով կոչեն եղածը»։ «Զյուդդոյչե ցայթունգի» մեկնաբան Հուբերտ Վեթցելն էլ նկատել է տալիս, թե Հայոց ոճրագործության հարցում գերմանացի քաղաքական վերնախավը գիտի, որ այն ցեղասպանության բոլոր հատկանիշներն իր մեջ է ներառում, բայց գործակցինՙ Թուրքիային չի ուզում նեղացնել։ Եզրաբառի շուրջըՙ ասել է թե ճշմարտության շուրջը պտտվելու այս վարքը կարելի է նկատել որպես դիվանագիտության պատմության վառ օրինակ, կամՙ… երկչոտության։ Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» դիպուկ վերնագրել էՙ «Հայոց ցեղասպանություն. այդ չարտասանվող G բառը»։

«Դի վելթի» մեկնաբանը հաղորդում է, թե երեքշաբթի Մերկելն ու Դավութօղլուն «լավ զրուցել են », որի ժամանակ կանցլերը հաղորդել է հայոց հարցի նկատմամբ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը։ Կառավարության փոխխոսնակը չի մանրամասնել, թե Թուրքիայի վարչապետը ցեղասպանություն բառեզրի վերաբերյալ դժգոհություն հայտնել է, թե ոչՙ նշելով, թե կանցլերը դրական է գնահատել Թուրքիայի վարչապետիՙ 100-ամյա իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը։ Նույն թերթի փոխանցմամբ Գերմանիայում թուրքական կազմակերպությունները սուր քննադատություն եւ բողոքի ձայն են բարձրացրել, որ հայերի կոտորածները ցեղասպանություն եզրով են աստիճանակարգել։ «Պատմության միակողմանի շարադրանքը վտանգում է Գերմանիայի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը», նշել են գերմանաբնակ թուրքերը։

Ուրբաթ օրը հայտնի կդառնաՙ Գերմանիայի քաղաքական միտքը ճշմարտությունն ու արդարադատությունն է ընտրում, թե՞ Թուրքիային պատանդ լինելը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿ ՃԱՆԱՉՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿ ՃԱՆԱՉՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Նա «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավարն էր։

ԿարդալDetails

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական