Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՈՐԱԿՈՒՄ ԵՆ “ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ”, ԲԱՅՑ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ “ՀՈԼՈՔՈՍՏԻ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ”

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

20 ապրիլի – Առցանց “Ֆոկուսը” իրազեկում է, թե Բունդեսթագում իշխանություն ձեւավորած կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տեքստում կա “ցեղասպանություն” բնորոշումը, ինչպես նաեւ դիմում Թուրքիայինՙ առերեսվելու սեփական պատմությանը, դրանով նպաստելով երկու երկրների հարաբերություններում հաշտեցման հիմնաքար տեղադրելուն։ Այդուհանդերձ, շեշտում են գերմանացի պատգամավորները, “գիտենք Հոլոքոստի եզակիության մասին, Գերմանիան մեղավոր է եւ դրա համար պատասխանատվություն է կրում”։ Նրանք նաեւ ընդգծել են “Կայզերական Գերմանիայի անփառունակ դերի մասին, որ ի հեճուկս տեղեկացված լինելու, որեւէ բան չձեռնարկեց հայերի դեմ ոճիրը կանխելու համար։ Թուրքիայում եւ Հայաստանում հետագայում էլ կխրախուսվեն այն գործողությունները, որ կնպաստեն երկու երկրների մերձեցմանը եւ պատմության վերանայմանը։ Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախկին տարբերակ առաջարկում “ցեղասպանություն” բառը միայն հիմնավորման մեջ է եղել, այժմՙ վերադարձել է եւ տեղ գտել տեքստի հիմնական մասում։ Ինչպես արդեն հաղորդել էինք մեր այսօրվա լրատվության մեջ, կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերթն ընդգծել է, թե ԳԴՀ կառավարությունը սատարում է իշխող կոալիցիայի խմբակցությունների հեղինակած տարբերակին, իսկ արտգործնախարարության խոսնակն էլ իրազեկել է, թե կառավարությունը եւ Դաշնային նախագահ Գաուքը խոսել են թեմայի շուրջ։ Եվ նախագահական նստավայրից էլ ազդակ է հնչել ձեւակերպումների վերաբերյալ։ Իսկ ՔԴ-ՔՍ Միության խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն արդեն շաբաթավերջին էր կարծիք հայտնել, թե Գաուքն էլ կարտասանի “ցեղասպանություն” բառեզրը։

Առցանց t-online գրում է, թե դեռ օրեր առաջ վերապահ դիրքորոշում ունեցող Անգելա Մերկելը նույնպես “հայոց կոտորածերը” հավասարեցնում է “ցեղասպանությանը” եւ դրանով սկիզբ դնում Թուրքիայի հետ առճակատման։ Մեր կողմից հիշեցնենք, թե կանցլեր Մերկելը, նաեւ նախագահ Գաուքն արդեն առիթ ունեցել են ճաշակել Էրդողանի դժգոհությունը, երբ այդ երկիր հյուրընկալվելով, այն ժամանակ վարչապետ Էրդողանին հորդորել էին չոտնահարել մարդու իրավունքները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՌԵՐԻ ԱԿՐՈԲԱՏԻԿԱ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՏԵՔՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

“ԴԻ ՎԵԼԹ”. ՄԵՐԿԵԼԸ ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՀԻՄԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

"ԴԻ ՎԵԼԹ". ՄԵՐԿԵԼԸ ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՀԻՄԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՐԱԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական