Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՏԱՐԱԳՐՎԱԾԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Մ. Նահանգների Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնում կայացել է փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատրյան-Թուրկոտի բանախոսությունը, որի ընթացքում նա ներկայացրել է իր ընտանիքի ցավագին պատմությունը Բաքվի կոտորածների ժամանակ, տեղեկացնում է վաստակաշատ լրագրող Ֆլորենս Ավագյանը:

Աննան տասը տարեկան է եղել այդ ժամանակ, եւ հետագայում օրագիր է պահել, որտեղ ամենօրյա վախի, բռնությունների եւ խորտակված երազանքների մասին է արձանագրություններ կատարել: Ավելի հասուն տարիքում նա որոշել է այդ բոլորն ամփոփել մի հատորի մեջ, որին «Ոչ մի տեղ: Տարագրության պատմություն» խորագիր է տվել: Բանախոսությունը հովանավորող Զոհրապ տեղեկատվական կենտրոնի տնօրեն, վերապատվելի Դանիել Ֆընդկյանը գիրքն անվանել է «Արտասովոր մի հուշագրություն Բաքվում հայերի դեմ սանձազերծված էթնիկական ահավոր կոտորածների մասին»:

Աննան շրջագայել է Ամերիկայով եւ տարբեր առիթներով իր գիրքը ներկայացրել է հանրության ուշադրությանը պատմելով մանրամասնություններ, թե ինչպես ազերի ահաբեկիչները որոշակի հասցեներով իրենց ձեռքերում գնացել են հայերի հետեւից Բաքվում, Սումգաիթում եւ Կիրովաբադում, թե ինչպես քարուքանդ են արել տապանաքարերը եւ պատճառ դարձել, որ 300 հազար հայեր բռնագաղթեն իրենց օրրանից: Ընտանիքը 1989-ին մազապուրծ Հայաստան հասնելով եւ Սպիտակի երկրաշարժի հուսահատ մթնոլորտը տեսնելով երկրում, որը նաեւ ղարաբաղյան ճգնաժամ պետք է հաղթահարեր, ի վերջո որոշում է մեկնել Ամերիկա չորս ճամպրուկներով եւ ընդամենը 180 դոլարով: «Քսաներկու տարիները Մ. Նահանգներում այնքան էլ հեշտ չէին ինչպես նյութական, այնպես էլ հուզական առումներով: Դժվար էր հարմարվել եւ ամեն ինչ ծայրից սկսել», հիշում է արդեն որոշակի դիրքի հասած, ամուսնացած եւ երկու զավակների մայր դարձած Աննան, որն ապրում է այժմ Մեյնում եւ զբաղվում բանկային բարեփոխումների հարցերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ»

Հաջորդ գրառումը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական