Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՆՅԱԿԸ` ՄԱՐԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի կոնյակի արտադրության հնագույն եւ առաջատար ձեռնարկությունը` Երեւանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) այս տարվա ապրիլին վերաթողարկեց հայկական կոնյակագործության լեգենդներից մեկի` Սեդրակ Մարգարյանի հանրահայտ «Հայաստան» կոնյակը: Ապրիլի 14-ին տեղի ունեցած միջոցառմանը հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացվեցին այս կոնյակի յուրահատուկ համային հատկությունները, Մարգար Սեդրակյանի կյանքը եւ գործունեությունը, Երեւանի կոնյակի գործարանի անցած պատմական ուղին, հարուստ ժառանգությունը, անցյալն ու ներկան: Այս ամենը իրականացվեց կոնյակի բույրով հագեցած հնեցման արտադրամաս-հայկական կոնյակագործության թանգարան-համտեսի սրահ յուրօրինակ ճամփորդության ժամանակ, որը ներկաների առջեւ բացեց հայկական կոնյակի` 1887 թ.-ից սկիզբ առաջ պատմությունը, ձեռքբերումներն ու նվաճումները, ԱՐԱՐԱՏ կոնյակների տարբեր տեսակների ստեղծման մանրամասները, նրանց պատրաստման եղանակը, կոնյակ խմելու մշակույթն ու առանձնահատկությունները:

Խոսելով միջոցառման գլխավոր «մեղավորի»ՙ Մարգար Սեդրակյանի «Հայաստան» կոնյակի մասին, 1999-ից ալկոհոլային խմիչքների համաշխարհային առաջատար «Պեռնո Ռիկար» միջազգային խմբի անդամ դարձած Երեւանի կոնյակի գործարանի մասնագետները պատմեցին, որ 10 տարի հնեցմամբ «Հայաստան» կոնյակը ստեղծվել է հեռավոր 1940 թվականին: Ներկայումս վերածնված «Հայաստան» կոնյակը ներկայանում է ԱՐԱՐԱՏ տեսականու ներկայիս շշերին եւ արտաքին տեսքին ոչ բնորոշ ձեւավորմամբ` նմանեցված տասնամյակներ առաջ գոյություն ունեցած արտաքին ձեւավորմանը: Նպատակն է արթնացնելու երբեմնի հայտնի «Հայաստան» կոնյակի նկատմամբ ջերմ հուշերը: Այն ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակների կոլեկցիոն տեսականու ներքո: Բացի կաղնու փայտից պատրաստված տակառներում անցած 10 տարվա հետկուպաժային հնեցման շրջանի, վերաստեղծված «Հայաստանը» ենթադրում է նաեւ հետկուպաժային երեք եւ ավելի տարիների հնեցում:

Մի խոսքով, հայկական կոնյակների բոլոր սիրահարներին մնում է վայելել Երեւանի կոնյակի գործարանի հին ու նոր գլուխգործոցը` «Հայաստան» կոնյակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԵՍՏՐՈ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Էՙ ԿԻՍԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՇՏԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական