Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՌԸ ԲԱՑԵ՞Լ ԵՆ (*)

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ապրիլի 15-ին, նախքան իր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին` Վաշինգտոն գործուղելը (ըստ Hurriyet-ի, որպեսզի կանխի Օբամայի` «ցեղասպանություն» բառի հնարավոր օգտագործումը) Թուրքիայի կառավարությունը բացեց օսմանյան արխիվը:

Հիշեցնենք այս տարի, ավելի վաղ, թուրքական կառավարությունը հայտարարեց, որ Օսմանյան կայսրության 400-ամյա արխիվը այսուհետ սուլթան Ահմեդի պալատից տեղափոխվում է Կաղըթհանե, որտեղ հատուկ այդ նպատակով կառուցվել է շինություն: Այսուհետեւ թուրքական արխիվը բաց է բոլոր այցելուների եւ հետաքրքվողների համար, նոր` Անկարա, Յենիմահալլե, Գայրեթ Մահալլեսի, թիվ 3 փողոց հասցեում: Ընդ որում, թուրքական կառավարությունը հոգացել է նաեւ այն հետաքրքրվածների մասին, ովքեր հնարավորություն կամ ժամանակ չունեն այցելելու Թուրքիա. կառավարության հայտարարության համաձայն` Օսմանյան արխիվի համացանցային հասցեն է` www. devletarsivleri.gov.tr:

Եթե ճիշտ ենք հիշում` մենք թուրքագետների եւ օսմանագետների պակաս չունենք, հատկապես` առաջինների: Եւ եթե ճիշտ ենք հասկանում, ապա նրանք լուրջ անելիք ունեն, ընդ որում` դրա համար կարելի է ինչպես ակնկալել եւ ստանալ պետական աջակցություն (եթե ցանկություն կամ անհրաժեշտություն կա` մեկնել Թուրքիա) եւ առանց այդ աջակցության աշխատել (միայն կայքի տվյալներն ուսումնասիրելով): Արդյունքում մենք ամենայն հավանականությամբ ոչ թե ապացույցներ կստանանք` Հայոց ցեղասպանության եղելության, նախ Ցեղասպանությունն ապացուցման կարիք չունի, ապա եւ թուրքերը այդ փաստերով արխիվ չէին բացի, այլ տքնաջան եւ երկարատեւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կկարողանանք ապացուցել, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր է թուրքական կառավարությունը հանել իր` 400 ամյա արխիվից:

Բայց սրա համար անհրաժեշտ է օսմանագետների խումբ եւ աշխատելու ցանկություն: Երկուսի առկայությանն էլ խիստ կասկածում ենք: Համենայն դեպս Հայաստանում ոչ մի օսմանագետ կամ թուրքագետ չի արտահայտվել օսմանյան արխիվի հանրամատչելի դարձած կայքից ստացած իր առաջին տպավորություններով:

Պետք է նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի, գալիք ապրիլի 24-ից հետո իր աշխատանքները շարունակող պետական հանձնաժողովի աջակցությունը` եւ ֆինանսական, եւ ռեսուրսային, եւ պետական լծակների օգտագործման, եւ մասնագիտական առումներով, բոլոր առումներով: Քանի որ ի տարբերություն, ենթադրենք, 1,5 անմոռուկ պատրաստելուն, օսմանյան արխիվի (թեկուզ այդ արխիվից մնացած մասի) մանրակրկիտ եւ մասնագիտական ուսումնասիրումը ոչ թե շարժում է, այլ գործողություն:

Դուռը բաց է, ներս մտնողներ կա՞ն…

*) Խմբագրությունս խիստ կասկածում է, որ թուրքական իշխանությունները բացած լինեն օսմանյան շրջանի ողջ արխիվը, հատկապես բանակի կենտրոնական շտաբի արխիվը, որտեղ են գտնվում, եթե արդեն իսկ չեն փչացվել, օրինակՙ 1919 թ.ին «Իթթիհատ վե Թերաքքը» կուսակցության պարագլուխների դատավարության ժամանակ օգտագործված 293 թղթածրարները եւ կարեւորագույն այլ փաստաթղթերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՄԲԸ, ՈՐ ՉՊԱՅԹԵՑ

Հաջորդ գրառումը

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ ԱՐԱԶԱՓ ԳՅՈՒՂՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ ԱՐԱԶԱՓ ԳՅՈՒՂՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական