Դամասկոսցի Ֆաիզ էլ Հուսեինը այն բազմաթիվ վկաներից է, ովքեր անտարբեր չնայեցին մի ամբողջ ժողովրդի կոտորածին ու իրենց տեսածը որպես վավերագրություն հանձնեցին թղթինՙ ի լուր աշխարհի: 1917 թվականին նիդեռլանդերենով Դեն Հաախում (Հաագա) լույս է տեսել Հուսեինի «Կոտորածները Հայաստանում» գիրքը: Նպատակ ունենալով փոքրիշատե նպաստել թուրթ-ադրբեջանականՙ աշխարհով մեկ տարածվող սուտ ու կեղծ հակահայ քարոզչության դեմ պայքարին, Բելգիայում գործող «ՆՈւԱՐԴ» մշակութային միության նախաձեռնությամբ վերատպվել է գիրքըՙ հին ֆլամանդերենից նորի վերածելով: Գիրքը վերատպվել է նորՙ գունավոր կազմով ու «ՆՈւԱՐԴ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանի առաջաբանով. այն նվիրվում է Հայոց մեծ ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ ու անշիրիմ զոհերի հիշատակին:
Գիրքը տրամադրվում է Բելգիայում արտերկրների դեսպանություններին, գրադարաններին, շահագրգիռ կառույցներին, անհատներին:
Աշխատանք է տարվում տրամադրել նաեւ Հոլանդիայում հավատարմագրված դեսպաններին:
«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն