Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ՞

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Ճիշտ 50 օր առաջ դժբախտ պատահարի զոհ դարձավ մի հրաշալի անձնավորություն, համեստՙ հետեւաբար շատերին անճանաչ: Նա ավտովթարի հիմար արկածի զոհ գնաց Թաիլանդի մայրաքաղաքում, խոր սգի ու տխրության մատնելով իր հարազատներին եւ ընկերներին, որոնց կարեւոր մի մասըՙ սփյուռքում: Շատ երիտասարդ տարիքից էր նա ընդգրկվել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի աշխատակազմում, շնորհիվ անգլերեն լեզվի իր քաջիմացության եւ ջանասիրության: Այդ հանգամանքով էլ նա ուղեկցել էր բազմաթիվ արվեստագետների ու գործիչներիՙ նրանց հայաստանյան այցերի ժամանակ: Այնուհետեւ էլ, մինչեւ իր ողբերգական մահը, զբաղվում էր սփյուռքահայերի հյուրընկալությամբ, որոնց միշտ հիացրել է նրա ճշտապահությունը, պարտաճանաչությունը, նաեւՙ բազմակողմանի զարգացածությունը հատկապես կերպարվեստի բնագավառում:

Աշոտ Շաբոյանի գործընկերն ու երբեմնի ղեկավարը նույն Կոմիտեիցՙ Ռոմեն Կոզմոյանը, մահվան քառասունքի կապակցությամբ խմբագրությանս է հղել հետեւյալ կարճ եւ իմաստալից գրությունը:

Ո՞վ գիտե, որ Վիլյամ Սարոյանի աճյունասափորը Օշին Քեշիշյանի հետ Աշոտ Շաբոյանն է բերել Երեւան: Ո՞վ գիտե, թե Աշոտն է, որ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի աճյունն է հասցրել Հայաստան, իսկ Հնդկաստանից Երեւան ուղեկցել ճանաչված նկարիչ Սարգիս Խաչատրյանի ոչ պակաս հայտնի նկարչուհի տիկնոջՙ Վավա Սարգիսինՙ վերջինիս ու ամուսնու նկարներով:

Վստահ եմ, թե, ինչպես ասում են, մատների վրա հաշված մարդիկ գիտեն վերը գրված փաստերը, որոնք արդեն պատմության մեջ են մտել, իսկ Աշոտի արած շատ աշխատանքներ հիշարժան ու միշտ էլ օրինակելի են եղել:

Ինչ հաշվարկ էր արել Արարիչը, որ տարիներ առաջ գործող Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ավագ խորհրդական, երեւանցի մի տղեկի «բաժին» էր տվել աճյուններ, այն էլ ինչպիսի, ոչ միայն հասցնել Հայրենիք, այլեւ գործող կազմակերպիչը լինել նրանց հուղարկավորության:

Ճակատագի՞ր է սա, բա՞խտ, թե նախախնամություն, թող ընթերցողը որոշի, սակայն ինչ անուն էլ այն ունենա, առջեւում գրվելու էՙ անարդարություն:

Արդեն քանի օր է մեր կողքին չէ բացառիկ պարտաճանաչ, հանձնակատար, ազնիվ, անարդարարության դեմ միշտ անհաշտ պայքարող Աշոտը, համեստ ընտանիքի ծնունդ ու անմայր մեծացած Աշոտը, երեք չքնաղ, բարեկիթ ու առինքնող օրիորդների հայրը, օրինակելի ամուսինը, համեստագույն ու անհիշաչար այրը:

Երկար տարիներ է, ինչ Աշոտը շփվում է, աշխատում է Սփյուռքի հետ, որի կողմից ընդունված ու սիրված, փնտրված մեկն էր: Նրա մեծ կորուստը ցավով եմ հայտնում ի սփյուռս, քաջ գիտակցելով, որ նրան ճանաչող յուրաքանչյուր մարդ կհասկանա, թե որքան ծանր է ընտանիքի ու ընկերների վիշտը:

Կարծես գողտրիկ տան մի պատ փլվեց, լուսավոր սենյակի մի դուռ կոտրվեց ու քամի է… քամի …

Շատ կուզենայի եւ պատիվ կլիներ Աշոտի նման մեկի մասին գրել միայն որպես իմ բարեկամ, ընկեր, մտերիմ, գործակից, սակայն հիշելով իր կերպարը, «ես»-ը, «իմ»-ը, «ինձ-ը երբեք առջեւում չդնելու սկզբունքն ու, առավել եւս, հայր ու որդու հասնող հարաբերությունները, չեմ ուզում նրան սեփականացնել ու միայն անձիս վերագրել կորուստը, ուստի, ասում եմ, թե մենք բոլորս կորցրեցինք լավ ընկերոջ ու թանկ բարեկամի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ» ՓԱՍՏԱ-ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ» ՓԱՍՏԱ-ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական