Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Աստանայի ենթատեքստը

Հայաստանյան լրատվամիջոցներն այնքան բուռն ու չարախնդորեն արձագանքեցին Վլադիմիր Պուտինի ժամանակավոր բացակայության վերաբերյալ լուրերին, որ արժե նորեն անդրադառնալ այդ թեմային: Առավել եւս, որ այդ իրադարձության հետեւանքները ինչ-որ տեղ առնչվեցին Հայաստանին: Ի դեպ, մեր պետության ղեկավարի մեկշաբաթյա բացակայությունը հազիվ թե նման կրքեր առաջացներ: Իսկ այստեղ ահա հիանալի հնարավորություն էր ստեղծվել թափելու թույնը «բռնապետ» Պուտինի նկատմամբ: Զարմանում ես, որտեղից այդքան հակակրություն օտարի նկատմամբ, ինչը, թվում է, տեղական երեւույթ է: Պեղվում էին ճշմարտանման, մտացածին, դավադրողական եւ բոլոր մյուս վարկածներըՙ Պուտինը մահամերձ հիվանդ է, ուժայինները նրան մեկուսացրել են, Կրեմլի մոտ հայտնվել են կասկածելի մարդկանց շարասյուններ, մայրաքաղաքի երկնակամարում վնգստում են ուղղաթիռները եւ նմանատիպ այլ տխմարաբանություններ: Ուշադրություն էր գրավում այն պարագան, որ հայ տղամարդ մեկնաբանները, այդ թվում նաեւ «Ազգ» շաբաթաթերթի, այդ բոլոր վարկածների մեջ գերադասել էին կանգ առնել… գեղեցկուհի Ալինա Կաբաեւայի ծննդաբերման տարբերակի վրա: Երեւի նախանձում էին Պուտինին: Հավանաբար ճիշտ է նաեւ այն կարծիքը, որ Ծառուկյանին անխղճաբար ջախջախելուց հետո ներհայաստանյան քաղաքական կյանքը այնքան է մարել, որ խոսակցության «լուրջ» այլ առիթներ չկան:

Մինչդեռ իրադարձությունը, առանց հումորի, առավել քան լրջամետ էր: Ի տարբերություն որոշ պետությունների ղեկավարների, Պուտինը գերհրապարակային քաղաքագետ է եւ նրա բացակայությունը չէր կարող չմտահոգել շատ ռուսաստանցիների: Չմոռանանք, որ իր երկրում նրա վարկանիշն անցնում է 80 տոկոսից: Այդ Հայաստանում է, որ չեն սիրում նրան:

Ուրիշ հարց է Եվրոպայի ու հատկապես ԱՄՆ-ի արձագանքը, որոնք հերթական անգամ փորձեցին իրական տեսնել իրենց երազանքը ու «թաղել» այդ անբարիշտ ու հաստակող հակառակորդին, որը Ռուսաստանի հզորացմանը զուգահեռ ավելի ու ավելի է դառնում անվերահսկելի: Արեւմուտքին երբեք չէին հուզում «դեմոկրատ» Ելցինի հետալկոհոլային շատ ավելի տեւական ընդարմացումները: Բռի մեջ էր:

Ճիշտ է, երկրի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը սարկաստիկ պատասխաններ էր տալիս Պուտինի «անհետացման» վերաբերյալ հորինվածքներին, սակայն նա էլ չհստակեցրեց իրական պատճառները: Մինչդեռ հնարավոր չէ, որ նման իրադարձությունը, այնուամենայնիվ, լուրջ հիմքեր չունենար:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղած բազում մեկնաբանությունների մեջ թերեւս շատ ավելի իրական էին այն քաղաքական մոտեցումները, պատկերացումներն ու ըմբռնումները, որոնք բնորոշ են ռուս նացիոնալիստական շրջանակներին: Ամերիկացիները XXl դարը հայտարարել են «ամերիկյան» եւ չեն հանդուրժում որեւէ հակազդեցություն: Կոնկրետ պարագայում եթե Ուկրաինան 2013 թվականին, հրաժարվելով եվրոինտեգրացումից, միանար Եվրասիական տնտեսական համագործակցությանը, ապա վերջինս կդառնար աշխարհի խոշորագույն տնտեսական սուբյեկտներից մեկը, ինչը ամերիկացիները չէին կարող հանդուրժել: Հետեւեցին Մայդանը, պետհեղաշրջումը, իրադարձությունները Ղրիմում, Նովոռոսիայում եւ Ուկրաինան վերածվեց ամերիկա-ռուսաստանյան անողոք հակամարտության մարտադաշտ: Ղրիմի վերամիավորման մեկամյակին նախորդեցին Ռուսաստանի միակողմանի դուրս գալը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից, պաշտպանության նախարար Շոյգուն եղավ Ղրիմում, ինչը դիտվեց որպես թերակղզում միջուկային զենքի տեղակայման նախաստուգայց, Ռամզան Կադիրովը որպես Ռուսաստանի մուսուլմանության խորհրդանիշ հայտարարեց իր հավատարմությունը Պուտինին, երկրով մեկ ծավալվեցին աննախադեպ խոշորագույն զորավարժություններ եւ այլն: «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» հեռուստաֆիլմում Պուտինը, իր վրա վերցնելով «ռուսական» թերակղզու վերամիավորման գործողության ողջ պատասխանատվությունը, հայտարարեց, որ այդ կրիտիկական օրերին ինքը չէր բացառում նույնիսկ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը: Այլ խոսքով ասած, Պուտինն ընդունում է ամերիկացիների մարտահրավերը: Ռուսները հիանալի են հասկանում, որ եթե իրենք միջուկային զենք չունենային, ապա ամերիկացիները իրենց հետ կվարվեին այնպես, ինչպես վարվում են մերձավորարեւելյան երկրների հետ, աչքի տակ ունենալով երկրի անծայրածիր տարածություններն ու անբավ բնական հարստությունները: Եվ ներկայիս առաջնահերթ նպատակն է գահընկեց անել Պուտինին ու ելցինյան տիպի մարիոնետային կառավարություն ստեղծել Ռուսաստանում (ինչպես ծերուկ Բժեզինսկին է ասումՙ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի հաշվին, Ռուսաստանի բեկորների վրա): Եթե հետեւենք ռուսական լրատվամիջոցներին, ապա շատ կհանդիպենք նյութերի, որոնցում եթե անվերապահ չի հաստատվում, ապա գոնե չի բացառվում «մեծ» պատերազմի հավանականությունը: Ասել է թե խորհելու շատ բան ունի Պուտինը ուկրաինական իրադարձությունների հենց սկզբից:

Ժամանակին Ալեքսանդր lll է ասել, որ Ռուսաստանը ունի միայն երկու դաշնակիցՙ իր բանակն ու իր նավատորմը: Մեր ժամանակներում, ինչպես նշվեց, դրանց է գումարվում նաեւ միջուկային բաղկացուցիչը: Սակայն, այդուհանդերձ, նորագույն պայմաններում հրատապ է դառնում նաեւ բնական դաշնակիցների հարցը:

Պուտինի խնդրանքով Աստանայի հանդիպումը փոքր-ինչ հետաձգվեց: Իր «բացակայությամբ» նա երեւի լրջորեն ու հանգամանորեն էր պատրաստվում այդ հանդիպմանը, քննության առնելով իրադարձությունների զարգացման, այդ թվում նաեւ պատերազմական, բոլոր տարբերակները: Եվ չնայած այդ իմաստով պաշտոնական տեղեկատվության բացակայությանը, ռուս նացիոնալիստ վերլուծաբանների կարծիքով, կարեւորագույնը եղել է հենց այդ խնդիրը, թե Պուտինը ինչքանով կարող է հենվել Լուկաշենկոյի ու Նազարբաեւի վրա: Համենայն դեպս Աստանայից հետո Պուտինի շատ հայտարարություններում առանձնանում են բացահայտ նախազգուշացումները ներկայիս «միահեծան» հակառակորդինՙ որ անիմաստ է Ռուսաստանի հետ խոսել սպառնալիքի լեզվով: Դժվար է ասել, թե ինչքանով է չափազանցեցված, սակայն որոշ փորձագետներ Ռուսաստանի ներկա իրավիճակը էկոնոմիկայի ու հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում համարում են մոբիլիզացիոնՙ նախապատերազմական:

Եթե ընդունենք իրադարձությունների զարգացման այս ընթացքը, ապա պարզ կդառնա, թե ինչու Աստանայի հանդիպմանը չէր հրավիրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, այս կապակցությամբ ամենից շատ չարախնդում էին ազերիներըՙ ի՜նչ պիտի աներ այնտեղ խղճուկ տնտեսությամբ, սակավ ու սակավացող բնակչությամբ «դաշնակից» պետության ներկայացուցիչը:

Ավա՜ղ, դառը ճշմարտություն կա այս նենգ հետեւության մեջ, երբ մենք ինքներս ենք մեզ կործանում: Վերջիվերջո եթե երկրի ղեկավարությունը չի վայելում սեփական ժողովրդի հարգանքը, ապա ով ասաց, որ նրան պիտի հարգեն ուրիշները:

Մոսկվա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ն ԱՅԺՄ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ ՇԵՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ՞

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ՞

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։ Վարորդները...

ԿարդալDetails

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական