Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏ

27/03/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանում ժամանակ առ ժամանակ բռնկվող հակառուսական հիստերիան, իհարկե, աննկատ չի մնում Ռուսաստանում: Մի կողմ դնենք Գյումրիի հիրավի սահմռկեցուցիչ իրադարձության արձագանքները, որ զգացմունքային առումով միանգամայն ըմբռնելի է: Սակայն ավելի հաճախ տպավորություն է ստեղծվում, որ սեփական որոշակի ազգային անկատարությունների մեջ Հայաստանում քավության նոխազ են դարձնում հենց Ռուսաստանին, «բռնապետ» Պուտինին: Գրեթե ամեն ինչում մեղավոր են ռուսները: Խոսքը չի վերաբերում անհարկի ռուսասիրությանը, ռուսները դրա կարիքը չեն էլ զգում: Բայց եթե նրանք ուզում են պատասխանել, որ հաճախ չի լինում, ապա գերադասում են կիրառել նույն «հայկական» ոճը: «Հայաստանը դեռեւս կարող է հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի հետ սահմանում, սակայն միայն Ռուսաստանի աջակցությամբ, ռուսական ռազմաբազայի առկայությամբ: Հայաստանում ոչ ոք չգիտե, թե ինչ կլինի երկրի հետ, եթե, ասենք, ռուսական պետությունը փուլ գա սեփական խնդիրների ծանրության տակ կամ թեկուզեւ որոշի փոխել դաշնակիցներին Անդրկովկասում»: «Եվ երբ գալիս է ճշմարտության պահը, Հայաստանի քաղաքացին բառացիորեն զգում է, որ իրեն ոչ ոք չի պաշտպանում, որ իր նախագահը փոխարքա է, եւ ոչ թե ազգային լիդեր: Այդ քաղաքացին փողոց է դուրս գալիս, ենթարկվելով ոչ թե բողոքի զգացումին, այլ ինքնապաշտպանության բնազդին»: Սրանք ընդամենը լրագրային մեջբերումներ են: Ըստ երեւույթին պետք է հաշտվել այն մտքին, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական, ռազմական ամենաազդեցիկ ուժն է ղարաբաղյան հիմնախնդրով պարփակված մեր երկրի համար: Տարօրինակ է, որ հայաստանցի ռուսատյացին (բոլոր կարգի) ոչինչ չի սովորեցնում հարեւան Վրաստանի օրինակը, երբ վրացիներն այսօր արդեն իրենք են խոստովանում, որ Սաակաշվիլին բութ էր իր ռուսատյացությամբ եւ կույրՙ ամերիկասիրությամբ: Հիմա են ողբում, որ կորցրին իրենց երկրի տարածքի 20 տոկոսը:

Եկեք չխորանանք մեծ եւ փոքր պետությունների փոխհարաբերությունների «միակողմանիության» հանրահայտ խնդրի մեջ: Ավելի լավ է ռուսահայության աչքով նայենք մեր տառապյալ հայրենիքում տեղի ունեցած վերջին արտասովոր իրադարձություններին: Առավել եւս նկատի ունենալով, որ այդ հանրության ներկա ամենաակտիվ խավը կազմում են արտագաղթած հայաստանցիները:

Եվ այսպես, հայոց ղեկավարությունը հերթական փայլուն հաղթանակը տարավ ընդդիմության դեմ: Ոչինչ, որ երկիրը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, իսկ արտագաղթի գլխավոր պատճառը դառնում է երկրի անհեռանկարության մտայնությունը: Թվում էր եւս մի քիչ եւ ընդդիմության ընթերցասեր լիդերը իր անվեհեր վճռականության հավատ կներշնչի ժողովրդին եւ կհասնի եթե ոչ իշխանափոխության, ապա գոնե կհարկադրի իշխանություններին ինչ-որ քայլեր ձեռնարկել հօգուտ սեփական քաղաքացիների «գաղջ» մթնոլորտը փոխելու: Բայց ինչ կատարվեց: Բառացիորեն մի քանի օրում առնական ու խրոխտ առաջնորդը վերածվեց ընդամենը… գրասենյակային գույքապահանջատիրոջ: Անզուգական օպերացիա: Ինչ-ինչ, ներկա ղեկավարությունը հիրավի վիրտուոզ է իշխանատիրության, ընդդիմությանը մեկուսացնելու իր անողոք գործողություններում: Մխիթարականն այն է, որ գոնե այս մարտ ամիսը ավարտվեց առանց արյունահեղության:

Ինչ ստացվեց արդյունքում: Հայ քաղաքական իրականությունը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ (հնամյա այս արտահայտությունը առավելագույնս է սազում հայ ընդդիմությանը): Ասել է թե երկրի ղեկավարությունը ինչպես չուներ, այնպես էլ առավել եւս հիմա չունի հակազդող որեւէ իրական ուժ: Իսկ սա կարող է հանգեցնել, իհարկե, ոչ թե պուտինյան, այլ իսկական բռնապետության որեւէ տարատեսակի:

Ինչ ենք առաջարկում ընդդիմության անդեմության բացը գոնե մասամբ մեղմելու համար. 2011 թվականի մայիսին Ռուսաստանում ստեղծվեց Համառուսաստանյան ժողովրդական ճակատ, որը միավորելով երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպությունների, նպատակ դրեց ուսումնասիրել ու զբաղվել մարդկանց հուզող հրատապ խնդիրներով, իշխանական կառույցների գործունեության արդյունավետության հարցերով: Ընդ որում, համազգային հայրենասիրական այս գործին կարող են լծվել նաեւ կուսակցական թե անկուսակցական, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող անհատներ: Ճակատն օժտված է լայն լիազորություններով, որոնք նրան թույլ են տալիս ուսումնասիրություններ կատարել դաշնային գերատեսչություններում, նահանգներում, խոշորագույն ընկերություններում եւ այլն: Եվ ամենահատկանշականըՙ կազմակերպությունը գործում է հրապարակայնորենՙ իր աշխատանքի արդյունքներով ու հանձնարարականներով հանդես գալով լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել իրավապահ մարմիններին: Պակաս ուշագրավ չէ նաեւ այն պարագան, որ ժողովրդական ճակատի գործունեության առաջնային ուղղություններից մեկն է ի հայտ բերել նոր դեմքեր, անհատականություններ, թարմ գաղափարներ ու առաջարկություններ:

Նման հասարակական-քաղաքական կազմակերպությունՙ Համահայկական ժողովրդական ճակատ կամ այլ մի անվանումով, կարող է իր մեջ ներառել նաեւ սփյուռքի ներկայացուցիչներինՙ կոլեկտիվ թե անհատական: Նրբագույն մի պահ. Համառուսատանյան ժողովրդական ճակատի հիմնադիրը երկրի այն ժամանակվա վարչապետ… Վլադիմիր Պուտինն էր: Սակայն նրա հեղինակությունը իր ժողովրդի մոտ անչափ բարձր է: Հայաստանում նման շարժում պետք է ծավալել ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Երկրում, սփյուռքում շատ կան չարատավորված անունով հասարակական հայտնի գործիչներ, ճանաչված անձինք: Միայն նման մարդկանց հեղինակությունը կարող է բացել, ասենք, էկզոտիկ մականունով օլիգարխի փակի տակ պահվող կալվածքների դռները:

Հ.Գ. Ակնկալվելիք կազմակերպությունը, օրինակ, կարող է որպես իր գործունեության առաջին քայլ հայոց խորհրդարանում հանդես գալ առաջարկությամբՙ քրեական դատվածությամբ անձանց (էլ չենք խոսում եռահանցագործության մասին) կտրանականապես արգելել զբաղեցնելու որեւէ պետական պաշտոն:

Մոսկվա

Նախորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԳՈՆԵ ՄԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՕԼԻԳԱՐԽ ՉԿԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՆԵ ՄԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՕԼԻԳԱՐԽ ՉԿԱ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական